Թիվ 21 (534) Փողեր՝ Հայաստան

ԿԲ-ն անցնում է կոշտ դրամավարկային քաղաքականության։
ԿԲ-ն անցնում է կոշտ դրամավարկային քաղաքականության  
Գնաճը կանխատեսվում է 7,4%

Հայաստանի Կենտրոնական բանկը հրապարակել է 2010թ. առաջին եռամսյակի դրամավարկային  քաղաքականության ծրագիրը, որում մի շարք հետաքրքիր կանխատեսումներ կան: 2010թ. երկրորդ եռամսյակից սկսած՝ ակնկալվում է տնտեսության ճյուղերի աճերի վերականգնում՝ պայմանավորված 2009թ. նույն ժամանակահատվածում գրանցված իրական ՀՆԱ-ի ցածր մակարդակով, hամաշխարհային տնտեսական իրավիճակի նկատելի բարելավումներով և տնտեսության տարբեր ճյուղերում իրականացված և նախատեսվող ներդրումներով:   Ավելին

 
Ամենաշատը արտահանել ենք պղնձի խտանյութ և հանքաքար՝ $98.7 մլն:
Շարունակում ենք արտահանել հումք
Թեև արտահանման կառուցվածքում տեղի է ունեցել փոփոխություն

Պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալները վկայում են, որ Հայաստանը 2009թ. մեծ թափով շարունակել է հանքանյութի արտահանումը, սակայն արտահանման կառուցվածքում տեղի է ունեցել փոփոխություն: Ամենաշատը արտահանել ենք պղնձի խտանյութ և հանքաքար՝ $98.7 մլն: Գումարային առումով սա համարյա կրկնում է 2008թ. արտահանման ցուցանիշը, սակայն բնամթերային ցուցանիշով՝ արտահանումն էապես ընդլայնվել է՝ 81 հազ. տոննա նախորդ տարվա 67 հազ. տոննայի համեմատ:   Ավելին

 
Հայաստանում Ազգային անվտանգության ռազմավարությանը համապատասխան կմշակվի երկրի պարենային անվտանգության հայեցակարգ:
Կմշակվի պարենային անվտանգության հայեցակարգ
Ազգային անվտանգության ռազմավարությանը համապատասխան

Հայաստանում Ազգային անվտանգության ռազմավարությանը համապատասխան կմշակվի երկրի պարենային անվտանգության հայեցակարգ: Այս մասին ասված է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի տարածած հաղորդագրությունում: Ազգային անվտանգության խորհրդի որոշման և հանրապետության նախագահի կարգադրության  համաձայն` հայեցակարգը պետք է մշակվի և անվտանգության խորհրդում հաստատվի 2010թ. առաջին կիսամյակի ընթացքում:   Ավելին

 
«Եթե անգամ էլեկտրաէներգիա արտադրող ձեռնարկությունները գների վերանայման մասին հայտ չներկայացնեն հանձնաժողովին, ապա մենք սեփական նախաձեռնությամբ դրանք կփոփոխենք»,- անցած տարեվերջին հայտարարել էր ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը:
Գազի թանկացմանը կհաջորդի էլեկտրաէներգիայի թանկացումը
Թեև դրանից հնարավոր է խուսափել

6 Փետրվար 2010թ. Այս տարվա ապրիլի 1-ին Հայաստանի համար գազի գնի 16,8% բարձրացման արդյունքում «ՀայՌուսգազարդը» խոշոր սպառողների համար (հիմնականում արդյունաբերական ձեռնարկություններ) առաջարկում է սակագինը բարձրացնել 19%-ով՝ սահմանելով $256/1000 խմ-ի համար: Այս փաստը հուշում է, որ նման թանկացումը պետք է բերի արտադրող կայաններում էլեկտրաէներգիայի ինքնարժեքի բարձրացման, ինչի արդյունքում՝ նաև վերջնական սպառողի համար էլեկտրաէներգիայի բարձրացման:   Ավելին

 
Եթե համայնքների ֆինանսական ինքնուրույնությունը մեծացվի, ապա գուցե խթան առաջանա ավելի արդյունավետ հարկաբյուջետային քաղաքականություն վարել:
Տեղական կրքեր՝ ազգային մասշտաբով
Կունենա՞ն համայնքները տեղական հարկեր

6 Փետրվար 2010թ. Կառավարությունը ցանկանում է արտոնել համայնքներին՝ սահմանելու տեղական հարկեր: Այդ նպատակով Ազգային ժողով է ներկայացվել հերթական «հարկային փաթեթը»: Կառավարության նախաձեռնության մեջ ինքնին պախարակելի ոչինչ չկա, թեկուզ այն պատճառով, որ աշխարհի պետությունների մեծ մասում տեղական հարկերը բնավ էլ նորույթ չեն: Ի վերջո՝ եթե Չեխիայում հարկ են սահմանել շուն պահողների համար, ապա ինչո՞ւ Հայաստանում չհարկեն տրանսպորտային միջոցների կայանատեղիները:   Ավելին

 
Հայաստանում ոչխարների գլխաքանակը նվազել է, իսկ ոչխարի մսի գինը՝ համարյա կրկնակի բարձրացել։
Եզդիները դժգոհ են, գյուղնախարարությունը` գոհ
Ոչխարների գլխաքանակը նվազել է, իսկ ոչխարի մսի գինը՝ կրկնակի բարձրացել

6 Փետրվար 2010թ. Հայաստանում ոչխարների գլխաքանակը նվազել է, իսկ ոչխարի մսի գինը՝ համարյա կրկնակի բարձրացել՝ հասնելով Դ4000-ի 1 կգ-ի համար : Այս հանգամանքը բանավեճերի նոր շարժառիթ է ստեղծել: Քննադատների մի մասը կարծում է, որ ոչխարների մայրական կազմի արտահանումը սխալ է, այն պետք է արգելել, որպեսզի հարվածի տակ չդրվի ոչխարաբուծության ապագան:   Ավելին

 
Իր տարօրինակ եզրակացությանը առողջապահության փոխնախարարը եկել է այն պատճառով, որ Հայաստանում առողջ ապրելակերպի քարոզները ցանկալի արդյունք չեն տալիս:
Արժե՞ թանկացնել սիգարետը
Առողջապահության փոխնախարարը հետաքրքիր բանաձև է առաջարկում

6 Փետրվար 2010թ. Երեկ սենսացիոն հայտարարություն է արել ՀՀ առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը: Նրա խոսքով՝ ծխելու դեմ պայքարելու համար Հայաստանում հարկավոր է թանկացնել ծխախոտը: Նա օրինակ է բերել Եվրոպան, որտեղ մեկ տուփ ծխախոտն արժե €5, ինչի շնորհիվ մոլի ծխողները ձգտում են ավելի քիչ ծխել: Սակայն փոխնախարարը մոռացել է նշել այլ երկրներ, որտեղ սիգարետն ավելի էժան է, իսկ ծխողները՝ ավելի քիչ: Օրինակ՝ Ռուսաստանում, ցածր ակցիզի շնորհիվ, սիգարետը մոտ 20-30%-ով էժան է, քան Հայաստանում: Այնուամենայնիվ՝ Հայաստանում ծխում է արական սեռի բնակչության 55%-ը, որը ռեկորդ է ԱՊՀ տարածքում:   Ավելին

 
Ներքին պարտքի ոլորտում շատ ավելի վտանգավոր միտումներ կան:
Մինչև ո՞ւր կաճի պետական պարտքը  
Ներքին պարտքն ավելի վտանգավոր է, քան արտաքինը

5 Փետրվար 2010թ. Հայաստանի պետական պարտքն աճում է անհավանական մեծ ցատկերով: Վերջին տվյալներով՝ ՀՀ պետական պարտքը գերազանցել է Դ1 տրլն-ը (մոտ $2.8 մլրդ)՝ կրկնապատկվելով նախաճգնաժամային (2008թ. վերջ) ծավալի նկատմամբ: Սա ՀՆԱ-ի մոտ մեկ երրորդն է, որը կարելի է բնորոշել միջին ծանրության: Մեր վարկային պատմության ընթացքում ունեցել ենք ավելի ծանր տարիներ, մասնավորապես՝ 1999թ. Հայաստանի պետական պարտքը գերազանցել է ՀՆԱ-ի 50%-ը: Սակայն ներկա միտումներն այնպիսին են, որ պետական պարտքի մակարդակն առաջիկայում անխուսափելիորեն կգերազանցի ՀՆԱ-ի 50%-ը, հնարավոր է նաև՝ 60%-ը:   Ավելին

 
«Այսուհետ մարդիկ գործ կունենան միայն «Հայփոստի» հետ, որը կիրականացնի բոլոր մաքսային ձևակերպումները»,- ասում է Գուրգեն Սարգսյանը:
«Հայփոստը» մտնում է մաքսային ոլորտ
Այսուհետ ծանրոցների համար պետք չէ գնալ մաքսային

5 Փետրվար 2010թ. Կառավարությունը երեկվա նիստին «Հայփոստ» ընկերությանը թույլատրեց  միջնորդական մաքսային գործունեություն իրականացնել: Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում  տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը նշեց, որ մինչ օրս «Հայփոստը» նման ծառայություն իրականացնելու իրավունք չուներ, ինչի արդյունքում ծանրոցներ ստացողները ստիպված էին լինում շփվել նաև մաքսային մարմինների հետ՝ մաքսազերծման նպատակով:   Ավելին

 
Ներկայում Հայաստանում գործում է 9 ներդրումային ընկերություն:
Տես նկարը մեծ չափով
Ներդրումային ընկերություններն աշխուժանում են
Ջանքերը պետք է կենտրոնացնել երկրորդային շուկայում

5 Փետրվար 2010թ. Հայաստանի արժեթղթերի շուկան, չնայած գործադրած ջանքերին, դեռևս տեղապտույտի մեջ է: Ինստիտուցիոնալ առումով ամեն ինչ կարգին է՝ ունենք բոլոր այն ենթակառուցվածքները, որոնք բավարար են շուկան ակտիվացնելու համար, սակայն հասարակությունը և գործարար շրջանակների մեծ մասը սովոր չեն գործ ունենալ արժեթղթերի հետ: Արժեթղթերի շուկայի կարևոր օղակը ներդրումային ընկերություններն են:   Ավելին

 
«Արմավիան» չի կարողանում ստանալ Sukhoi Superjet-ը։
«Արմավիան» չի կարողանում ստանալ Sukhoi Superjet-ը
Պատճառը, թերևս, շարժիչներն են

4 Փետրվար 2010թ. Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» և ռուսական «Աերոֆլոտ» ընկերություններին Sukhoi Superjet 100 (SSJ) ինքնաթիռների մատակարարման գործընթացը շարունակում է ձգձգվել: Ռուսաստանի «Միացյալ ավիաշինական կորպորացիայի» նախագահ Ալեքսեյ Ֆյոդորովը երեկ լրագրողներին հայտնել է, որ «Արմավիային» և «Աերոֆլոտին» ինքնաթիռները կմատակարարվեն այս տարվա երկրորդ կեսին:   Ավելին

 
Կառավարությունն այս օրինագծով առաջարկում է խաղատներից տարեկան գանձել Դ400 մլն, խաղասրահներից՝ Դ50 մլն:
Կառավարությունը խնայում է կազինոներին
Իսկ խորհրդարանն առաջարկում է ծանրացնել նրանց բեռը

4 Փետրվար 2010թ. Կառավարությունը պատգամավորների քննարկմանն է ներկայացրել «Հաստատագրված վճարների մասին», «Պետական տուրքի մասին», «Շահութահարկի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական փաթեթը և ակնկալում էր, որ դրանք ուժի մեջ կմտնեն արդեն այս տարվա հունվարի 1-ից: Սակայն Ազգային ժողովը խաղատների գործունեության կազմակերպման, շահումով խաղային ավտոմատների շահագործման, ինչպես նաև ինտերնետ շահումով խաղերի դաշտը կարգավորող օրենսդրական փոփոխություններն  ընդգրկել է միայն այս տարվա փետրվարի 2-ին սկսած քառօրյա նիստի օրակարգում:   Ավելին

 
2009թ. միջին հայաստանցին խմել է 4.7 լ, իսկ 2008թ.՝ 5.5 լ գարեջուր:
Գարեջուր քիչ ենք խմել
Ակցիզային հարկի տարբերակված մոտեցման պատճառով

4 Փետրվար 2010թ. Անցած տարին ոչ այնքան նպաստավոր էր գարեջրի բիզնեսի համար. սպառման ծավալները կրճատվել են 14%-ով: Հայաստանում սպառման կրճատումը պայմանավորված է եղել տնտեսական ճգնաժամով, համեմատաբար ցուրտ ամռան ամիսներով, ինչպես նաև մարտից ուժի մեջ մտած «Ակցիզային հարկի մասին» օրենքում կատարված փոփոխություններով: 2009թ., ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանում սպառվել է 15,23 մլն լ գարեջուր:   Ավելին

 
«Էկոնոմիկայի նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որը, եթե ընդունվի, լուրջ խոչընդոտներ կառաջացնի Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման համար»,- ասում է Արկադի Սահակյանը:
Մեզ անհասկանալի պատճառներով ՏՏ ոլորտը թիրախ է դարձել
Հարցազրույց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկութունների միության իրավաբան Արկադի Սահակյանի հետ

4 Փետրվար 2010թ. Տեղեկատվական տեխնոլոգիաները Հայաստանի կառավարությունը դիտարկում է որպես տնտեսության գերակա ուղղություն, սակայն ոլորտը լուրջ խոչընդոտների է հանդիպում մաքսային և հարկային ընթացակարգերում: Վարչապետի նախաձեռնությամբ՝ Պետեկամուտների կոմիտեն և հասարակական կազմակերպությունները ստեղծել են համատեղ աշխատանքային խումբ, որը նախապատրաստում է օրենսդրական առաջարկություններ:   Ավելին

 
Ամենայն հավանականությամբ՝ դեղ իրացնող ընկերությունները գործող գների պայմաններում շահավետ են համարում տուգանքների վճարումը։
Հակամենաշնորհային տուգանքներ  
Երբ տուգանք վճարելն ավելի շահավետ է

3 Փետրվար 2010թ. Հայաստանի դեղագործական ընկերությունները ըստ երևույթին չեն համակերպվում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պահանջներին: Թվում էր, թե դեկտեմբերյան մոնիտորինգի և տուգանքների հետ կապված իրավիճակը հանդարտվել է, առավել ևս, որ Հանձնաժողովում համակերպվել են այն մտքի հետ, որ թանկացած դեղերն այլևս չեն էժանանա: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Հանձնաժողովն ընդհանուր առմամբ մոտ ‘450 մլն տուգանք նշանակեց մի քանի խոշոր ընկերությունների նկատմամբ:   Ավելին

 
Առաջին փուլի ընթացքում կկառուցվի և կվերանորգվի 164 կմ ավտոմոբիլային ճանապարհ՝ $397 մլն-ի չափով:
ԱԺ-ն կանաչ լույս վառեց «Հյուսիս-հարավ» ճանապարհի համար
Ութ տարվա ընթացքում Հայաստանը կստանա $500 մլն վարկ

3 Փետրվար 2010թ. Ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ երեկ հաստատեց Հայաստանի և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) միջև ստորագրված վարկային ծրագիրը, որով 2009-2017թթ. ընթացքում Հայաստանն ստանալու է $500 մլն վարկային միջոցներ: Հայաստանի կառավարությունը միջոցները ներգրավվում է «Հյուսիս-հարավ» ավտոմոբիլային ճանապարհի շինարարության համար:   Ավելին

 
Տնտեսական ճգնաժամը բոլոր ոլորտներին չէ, որ կարողացել է «խեղճացնել»:
Արդյունաբերական ուտոպիա
2009-ը ևս բարենպաստ չէր արդյունաբերության համար

3 Փետրվար 2010թ. Արդյունաբերությունը Հայաստանում վաղուց է, ինչ վճռորոշ դեր չունի ՀՆԱ-ի ձևավորման մեջ, սակայն տնտեսական զարգացման հեռանկարներում ամենախոստումնալիցն է, ամենամեծ պոտենցիալ ունեցողը: Համենայնդեպս՝ հայ տնտեսագետների բացարձակ մեծամասնությունն անվերապահ հավատում է դրան, իսկ մինչ այդ արդյունաբերության վերածնունդն աստիճանաբար վերածվում է ուտոպիայի: Արդյունաբերությունը ՀՆԱ-ում ունի ընդամենը 13.6% մասնաբաժին և շարունակում է զիջել նույնիսկ գյուղատնտեսությանը (16.2%):   Ավելին

 
Գագիկ Ջուլհակյան, «Կոմպմարկետ» ընկերության տնօրեն։
Արդեն գնում ենք մոնոպոլիզացիայի  
Գործարարի տեսակետը «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի վերաբերյալ

3 Փետրվար 2010թ. «Կապիտալ» օրաթերթի հունվարի 21-ի համարում հրապարակված է տեղեկություն «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի ընթացքի վերաբերյալ: Տեղեկությունը տրված է ըստ «Արմենպրեսի», որն էլ, որքան հասկացա, տրվել է էկոնոմիկայի նախարար պրն Երիցյանի կողմից: Տեղեկությունը վաղուց սպասված էր, առավել ևս, որ սկզբնաղբյուրը էկոնոմիկայի նախարարությունն է, որի կողմից անցյալ տարվա սկզբին նախանշված էր տարվա ընթացքում գործարկել «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրը:   Ավելին

 

  • Փոխարժեքներ
  • Տվյալները՝ ՀՀ ԿԲ
1.21 USD ԱՄՆ դոլար 392.62 1.21 chart
5.34 EUR Եվրո 540.01 5.34 chart
0.15 UAH Ուկր. գրիվնա 49.19 0.15 chart
0.11 RUB Ռուս. ռուբլի 13.40 0.11 chart
7.07 GBP Ֆ. ստեռլինգ 594.54 7.07 chart
Ավելին

ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐ
8.33333333333 Բանկ. տոկ. հաշվ. դրույք 13.00 1.00 chart
30 Ռեպո 6.50 1.50 chart
18.75 Լոմբ. վարկ 9.50 1.50 chart
75 Ներգրավ. միջ. 3.50 1.50 chart
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ
-1.1679719386 Ոսկի (Դ/գրամ) 13935.82 164.69 1.17% chart
-2.90211062591 Արծաթ (Դ/գրամ) 213.46 6.38 2.90% chart
-1.25332219005 Պլատին (Դ/գրամ) 19944.38 253.14 1.25% chart
ԲԱՂԱԴ. ՏՆՏ. ԻՆԴԵՔՍՆԵՐ
Սպառողների վստահության ինդեքս 88.80
Տնտեսական ակտիվության ինդեքս 102.70
Գործարար միջավայրի ինդեքս 105.00
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
<<Փետրվար 2010 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC