Թիվ 21 (534) Փողեր՝ Աշխարհ

G7-ն ուզում է խաղի ընդհանուր կանոններ ունենալ բանկային ոլորտում:
Բանկերը կլինեն ճգնաժամի հովանավորները
Նոր հարկատեսակ բանկային ինդուստրիայի համար

Մեծ յոթնյակի երկրների ֆինանսների նախարարները պայմանավորվել են մտածել, թե ում կարելի է նշանակել ապագա ճգնաժամերի պատասխանատու: Կա առաջարկ՝ ճգնաժամերի ընթացքում ֆինանսական ինստիտուտների փրկության միջոցառումների ծախսերը հարկատուների փխրուն ուսերից փոխանցել հենց բանկերին, որոնց համար հատուկ հարկ կսահմանվի: Այդ հարկատեսակով կձևավորվի հատուկ հակաճգնաժամային ապահովագրական հիմնադրամ:   Ավելին

 
Կանադան առաջիկա տարիներին կդառնա «կանաչ տեխնոլոգիաների» և շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարի համաշխարհային առաջատարներից մեկը:
Բարձր տեխնոլոգիաների շնորհիվ
Կանադան գրեթե չի զգացել տնտեսական ճգնաժամը

5 Փետրվար 2010թ. Կանադան նորարարական տնտեսության համաշխարհային առաջատարներից մեկն է: Այդ երկրի կառավարությունն առաջնահերթ ուշադրություն է դարձնում ինովացիոն քաղաքականությանը: Դեռևս երկու տարի առաջ Կանադան ընդունեց գիտության և տեխնոլոգիաների ոլորտում երկարաժամկետ ռազմավարություն՝ ուղղված բարձրտեխնոլոգիական ոլորտում երկրի մրցակցային առավելությունների ամրապնդմանը:   Ավելին

 
«Ռուսալը» զբաղեցնում է ալյումինի համաշխարհային շուկայի 11%-ը և կավահողի շուկայի 13%-ը:
«Ռուսալը» վերադարձնում է պարտքերը
IPO-ի շնորհիվ ստացվել է $2,143 մլրդ

5 Փետրվար 2010թ. Հոնգ Կոնգի ֆոնդային բորսայում և Փարիզի NYSE Euronext-ում իրականացրած IPO-ի շնորհիվ ալյումինի արտադրության համաշխարհային հսկան ստացել է մոտ $2,143 մլրդ և դրանով մարել է միջազգային և ռուսաստանյան կազմակերպությունների նկատմամբ ունեցած վարկային պարտավորությունները: Միջազգային վարկատուները ստացել են $1,46 մլրդ, ռուսականները՝ $253 մլն: Եվս $278 մլն վճարվել է «Օնէկսիմ» խմբին:   Ավելին

 
Գերմանիան ողջունել է Հունաստանի հակաճգնաժամային ծրագիրը:
Հունաստանը ձգում է գոտին
Դեֆոլտ չի լինի

4 Փետրվար 2010թ. Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն հեռուստաուղերձում հայտարարել է երկիրը ֆինանսական ճգնաժամից դուրս բերելուն նպատակաուղղված նոր միջոցառումների մասին: Պապանդրեուն հայտարարել է պետական հատվածում աշխատավարձերի աճի սառեցման, նոր աշխատողների ընդունման ժամանակավոր դադարեցման, վառելիքի հարկի բարձրացման և օֆշորային ընկերությունների նկատմամբ հարկային վերահսկողության խստացման մասին:   Ավելին

 
Facebook-ի մեկ բաժնետոմսի համար առաջարկում են $31:
Ի՞նչ արժե Facebook-ը
Ներդրողները պատրաստ են բաժնետոմս գնել մինչև IPO-ն

4 Փետրվար 2010թ. Facebook ինտերնետային սոցիալական ցանցը ոչ միայն ժողովրդական է, այլև հայտնվել է մասնավոր ներդրողների հետաքրքրությունների շրջանակում: Նրանք նախքան հնարավոր IPO-ն ցանկանում են ներդրում կատարել Facebook-ում: Felix Investments նյույորքյան ներդրումային ընկերությունը սոցիալական ցանցի աշխատակիցների սեփականությունում գտնվող յուրաքանչյուր բաժանետոմսի համար առաջարկում է $25, ինչը հավասար է ընկերության $11 մլրդ կապիտալիզացիայի:   Ավելին

 
Caterpillar-ի ֆինանսական ցուցանիշները համարվում են համաշխարհային տնտեսության վիճակի ցուցիչ:
2009թ. Caterpillar-ի զուտ շահույթը ընկել է 74,8%` մինչև $895 մլն
Ընկերության ցուցանիշները` համաշխարհային տնտեսության ցուցիչ

3 Փետրվար 2010թ. Շինարարական ու լեռնային տեխնիկայի, շարժիչների և արդյունաբերական տուրբինների խոշորագույն արտադրողներից մեկի՝ Caterpillar-ի զուտ շահույթը 2009թ. նախորդ տարվա համեմատ ընկել է 74,8%՝ մինչև $895 մլն՝ նախորդ տարվա $3,557 մլրդ-ի դիմաց: Վերլուծաբանները սովորաբար մեծ ուշադրություն են դարձնում Caterpillar-ի ֆինանսական ցուցանիշներին որպես համաշխարհային տնտեսության վիճակի ցուցչի։   Ավելին

 
Այլընտրանքային ներդրումներ. բաժնետոմսերի և անշարժ գույքի փոխարեն ձեր գումարը ներդնում եք ռետրո ավտոմեքենաների, նկարների, գինիների առքի մեջ:
Այլընտրանքային ներդրումներ
Ի՞նչը կփրկի ճգնաժամից

3 Փետրվար 2010թ. Այլընտրանքային ներդրումներ. բաժնետոմսերի և անշարժ գույքի փոխարեն ձեր գումարը ներդնում եք ռետրո ավտոմեքենաների, նկարների, գինիների առքի մեջ: Այլ կերպ այդ իրերը կարելի է կոչել իրական ակտիվներ: Պատմականորեն հենց դրանք են ընկալվել որպես հարստություն՝ արտացոլելով տիրոջ ուժն ու իշխանությունը: Այսօր անտիկվարիատի և կոլեկցիոն թանկարժեք իրերի շուկան դառնում է ավելի մատչելի և ընձեռում է փոքր մեկնարկային կապիտալով ներդրումային պատմություն սկսելու հնարավորություն:   Ավելին

 
Երրորդ տարին անընդմեջ աշխարհի ամենաթանկ բանկային բրենդ է ճանաչվել բրիտանական HSBC-ն:
Տես նկարը մեծ չափով
Global Banking 500
HSBC-ն 3-րդ տարին անընդմեջ համաշխարհային առաջատար է

3 Փետրվար 2010թ. Brand Finance խորհրդատվական ընկերությունը և The Banker պարբերականը հրապարակել են բանկային բրենդների ամենամյա համատեղ վարկանշային աղյուսակը: Երրորդ տարին անընդմեջ աշխարհի ամենաթանկ բանկային բրենդ է ճանաչվել բրիտանական HSBC-ն: Բանկային բրենդի արժեքի և կարևորության վարկանիշը սահմանելիս վերլուծաբանները բանկի շուկայական կապիտալիզացիայի դինամիկայից բացի հաշվի են առնում նաև բանկի առանցքային գործառնությունների ցուցանիշները:   Ավելին

 
Վ.Պոտանին. «Ռուսաստանյան ժողովրդավարությանը խանգարում է խորհրդային մտածելակերպը»:
Պոտանինն իր կարողությունը կկտակի բարեգործությանը
Նաև մոտիվացիա կտա զավակներին

3 Փետրվար 2010թ. Financial Times-ին տված հարցազրույցում ռուսաստանցի օլիգարխների առաջին սերնդի վառ ներկայացուցիչ Վլադիմիր Պոտանինը հայտարարել է, որ մահից հետո իր կարողությունը կտրամադրվի բարեգործական նպատակների համար: «Իմ կարողությունը չի ժառանգվի: Այն պետք է աշխատի ի բարօրություն հասարակության և ծառայի հասարակական կարևոր նպատակների իրականացմանը»,- ասել է նա:   Ավելին

 
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
<<Փետրվար 2010 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC