ԹԻՎ 21 (534), Երեքշաբթի
9 Փետրվար 2010թ.
Վախերն են կործանում եվրոն
Ամերիկյան մի նահանգի ՀՆԱ-ն համադրելի է եվրոպական երեք երկրի ՀՆԱ-ների հետ
Գերմանիային ու Հնդկաստանին հավասար
Հայաստանի ՏՏ-ն ապահովել է ՀՆԱ-ի 1%-ը
Արծվիկ Մինասյան.
Կառավարությունը որոշ
հարկատեսակներ վերցրել է
Ադրբեջանից
Գլխավոր
Քաղաքականություն
Աշխարհ
Փողեր՝ Հայաստան
Փողեր՝ Աշխարհ
LIFESTYLE
Սպորտ
ԳՆԱՆՇՈՒՄ
Թիվ 21 (534)
Աշխարհ
Նարինջների դեմ` նարինջների մեթոդներով
Վիկտոր Յանուկովիչը` Ուկրաինայի նախագահ
Երեկ կեսօրին արդեն հայտնի դարձավ, որ Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեների հաշվարկի արդյունքում Յանուկովիչ-Տիմոշենկո փոքրացող տարբերությունը կանգ առավ 2.7% անհաղթահարելի թվի վրա: Ռեգիոնների կուսակցության առաջնորդ Վիկտոր Յանուկովիչը ստացավ 48.6%, իսկ գործող վարչապետ Յուլյա Տիմոշենկոն՝ 45.9% ձայն: Առաջինը սեփական հաղթանակը տոնելու համար շտապեց Կիևի կենտրոնում կազմակերպել բազմահազարանոց հանրահավաք, երկրորդն էլ պատրաստվում է բողոքարկել ընտրությունների արդյունքները՝ հայտարարելով ընտրատեղամասերում զեղծարարությունների մասին։
Մյունխեն-2010
Եվրոպական անվտանգության ռուսական նախաձեռնությունը Արևմուտքը մերժել է
Մյունխենում ավարտվեց անվտանգության 46-րդ միջազգային կոնֆերանսը՝ մոտ 50 երկրների 300 բարձրաստիճան քաղաքական գործիչների ու փորձագետների մասնակցությամբ: Նրանց անվտանգությունն ապահովում էին 3700 ոստիկաններ, որոնց շնորհիվ Բավարիայի մայրաքաղաքը պաշարված ամրոցի էր նմանվել:
Գլոբալ տաքացումը հերքելու համար
Նավթային ընկերությունները բազմահազարանոց գրանտներ են տրամադրել
Էկոլոգները հայտարարել են, որ կլիմայական փոփոխությունների մասին նախազգուշացնող գիտնականների դեմ կազմակերպված արշավ է իրականացվում, որպեսզի գլոբալ տաքացման մարդածին տեսությունը հանրային ճանաչում չստանա:
Համաշխարհային ու տարածաշրջանային քաղաքական անցուդարձ. համառոտ
Ձերբակալել Իսրայելի վարչապետին
Գերազանցել պապին
Ահմադինեժադը որոշումը փոխել է
$1 մլրդ՝ վրացական ժողովրդավարությանը
ԱՄՆ-ը կատարել է իր խոստումը
6 Փետրվար 2010թ.
ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղական Ջեյմս Սթեյնբերգը Երևանից մեկնել է Թբիլիսի: Վրաստանի մայրաքաղաքում Սթեյնբերգին և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնին ընդունել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին: Այցի շրջանակում տեղի է ունեցել հանդիպում նաև ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ:
Ուկրաինական բեմադրություն. մաս 2
Կանխորոշվա՞ծ է արդյոք Յանուկովիչի հաղթանակը
6 Փետրվար 2010թ.
Այս կիրակի տեղի կունենա Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Թվում է՝ Վիկտոր Յանուկովիչի հաղթանակը կանխորոշված է, սակայն նրա մրցակիցը՝ երկրի գործող վարչապետ Յուլյա Տիմոշենկոն, չի պատրաստվում հանձնվել: Այսպիսով՝ երկրորդ փուլի նախօրեին լարվածությունն Ուկրաինայում մեծանում է:
ԱՄՆ-ը Սիրիային և Իսրայելին «խնդրում է» լռել
Գոնե ժամանակավորապես
6 Փետրվար 2010թ.
Վերջերս Վաշինգտոնը ջանքեր է գործադրում իսրայելա-սիրիական բանակցությունների վերսկսման ուղղությամբ. հարցադրումը, թե ո՞վ ում ավելի ուժգնորեն կռմբակոծի անհրաժեշտության դեպքում, այնքան էլ նպաստավոր չէ ամերիկյան դիվանագիտության համար: Միացյալ Նահանգները պաշտոնապես առաջադրել է իր նոր դեսպանի թեկնածությունը Դամասկոսում։
ԱՄՆ-Եվրամիություն
Միավորվելու այլընտրանք կարող է և չլինել
6 Փետրվար 2010թ.
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շաբաթվա սկզբին հայտարարեց, որ չի մասնակցի մայիսի 24-ից 25-ը Մադրիդում կայանալիք Եվրամիություն-ԱՄՆ գագաթաժողովին: Le Temps-ի մեկնաբանմամբ՝ դրա պատճառը Եվրոպայի նկատմամբ սիրո բացակայությունը չէ, պարզապես Բարաք Օբաման ԱՄՆ առաջին նախագահն է, որը Հին աշխարհի հետ որևէ հուզական և ազգակցական կապ չունի:
Կաչինսկին քննադատում է Յուշչենկոյին
Վայրկենական քաղաքական շահերը հաղթանակել են պատմական ճշմարտությանը
6 Փետրվար 2010թ.
Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին անդրադարձել է Ուկրաինայի գործող նախագահ Վիկտոր Յուշչենկոյի կողմից ուկրաինացի ազգայնական և նացիստների հանցակից Ստեփան Բանդերային Ուկրաինայի հերոսի կոչում շնորհելու փաստին՝ ասելով, որ Ուկրաինայի նախագահի գործողություններն «ուղղված են Լեհաստանի և Ուկրաինայի միջև պատմական երկխոսության և միասնության դեմ»:
Տիմոշենկոն սպառնում է ժողովրդին Մայդան հանել
Իսկ Յանուկովիչն ասում է` նորմալ մարդիկ Մայդան չեն գնա
5 Փետրվար 2010թ.
Ուկրաինայի նախագահական ընտրությունների առաջին փուլում երկրորդ տեղը զբաղեցրած վարչապետ Յուլյա Տիմոշենկոն պատրաստ է մարդկանց «Մայդան հանել», եթե ընտրությունների երկրորդ փուլն անազնիվ անցնի: «Մենք ոտքի կհանենք մարդկանց»,- հայտարարել է նա Կիևում տեղի ունեցած մամուլի ասուլիսին՝ չմանրամասնելով, թե երկրորդ փուլում ինչպիսին պետք է լինի թեկնածուների միջև ձայների հարաբերակցությունը, որպեսզի նրանք երկուսն էլ ճանաչեն արդյունքները:
Պուտինին կարելի է քննադատել, բայց...
Ինչպիսի՞ն են «Եդինայա Ռոսիայի» պատկերացումները ռուսաստանյան իրականության մասին
5 Փետրվար 2010թ.
Ռուսական «Վեդոմոստին» իր խմբագրականում անդրադարձել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի՝ Պուտինի հասցեին թույլ տված քննադատությանը: Կալինինգրադում չի կարող տեղի ունենալ հակակառավարական բազմահազարանոց ցույց, իսկ Սերգեյ Միրոնովը չի կարող քննադատել Վլադիմիր Պուտինին «Առաջին ալիքով»: Դա չի կարող լինել, որովհետև երբեք էլ չի կարող լինել:
Վերադարձ հին սովորույթներին
Ուկրաինացի ուսուցիչները ռուսերեն խոսելու իրավունք են ստացել
5 Փետրվար 2010թ.
Ուկրաինայի Սահմանադրական դատարանը երկրի Սահմանադրությանն անհամապատասխան է ճանաչել կառավարության որոշումը, որն ուսուցիչներին աշխատանքի ժամանակ արգելում էր խոսել ռուսերեն՝ պարտադրելով նրանց խոսել միմիայն ուկրաիներեն: Հիշեցնենք, որ Ուկրաինայի վարչապետ Յուլյա Տիմոշենկոն 2009թ. հոկտեմբերի 5-ին հրաման էր արձակել, ըստ որի՝ անգամ դասամիջոցների ժամանակ ուսուցիչները պարտավոր էին խոսել միայն պետական լեզվով՝ ուկրաիներեն:
Պատերազմը կլինի համընդհանուր
Սիրիացիները պատասխանում են Էհուդ Բարաքին
5 Փետրվար 2010թ.
Սիրիայի նախագահ Բաշար Ասադն Իսպանիայի արտաքին գործերի նախարար Մորատինեսին ասել է, որ Իսրայելը Մերձավոր Արևելքին դրդում է պատերազմի: Իսկ Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմն Իսրայելին նախազգուշացրել է. «Հաջորդ պատերազմը կընթանա ձեր քաղաքների փողոցներում»:
Դիմե՛ք ԵԱՀԿ-ին
Ադրբեջանցիները չեն կարողացել պատասխան կորզել Պան Գի Մունից
5 Փետրվար 2010թ.
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունը բացառիկ հարցազրույց է տվել ադրբեջանական Trend News-ին, որը փորձել է նրանից ադրբեջանամետ պատասխան կորզել ԼՂ խնդրի վերաբերյալ: «ՄԱԿ-ը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման մեջ ներգրավված է ոչ ուղղակի»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։
Գիտական հետազոտություն` ընդդեմ ահաբեկչության
Պատրաստվում են անցկացնել Ամերիկայում
5 Փետրվար 2010թ.
ԱՄՆ-ը մտադիր է գիտական հետազոտություններ անցկացնել՝ ահաբեկչության մեջ կասկածվող անձանց հարցաքննելու համար «լավագույն մեթոդներ մշակելու նպատակով»: Հանձնարարությունը վստահվելու է հատուկ ստորաբաժանմանը, որը կոչվում է Հատուկ կարևորության բանտարկյալների հարցաքննման խումբ:
Բիլ Քլինթոնը՝ նոր պաշտոնում
Նա կհամակարգի Հայիթիին ցուցաբերվող միջազգային օգնությունը
5 Փետրվար 2010թ.
Հայիթիի խնդրով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ, ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հանձնարարությամբ կզբաղվի ավերիչ երկրաշարժից տուժած Հայիթիին օգնություն ցույց տալու բոլոր միջազգային ջանքերի համակարգմամբ: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Երկխոսե՞լ, թե՞ ոչ
Սաակաշվիլին դեմ է Կրեմլի հետ երկխոսությանը, իսկ Նողաիդելին պատրաստվում է պայմանագիր ստորագրել
4 Փետրվար 2010թ.
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ելույթ ունենալով դպրոցականների առջև Բորժոմում, հայտարարել է, որ Մոսկվա ուղևորություններ կատարող և Ռուսաստանի ղեկավարության հետ բանակցություններ վարող վրացական ընդդիմության ղեկավարները Վրաստանի անունից խոսելու իրավունք չունեն: Նախագահը ներկա է եղել դպրոցի և «Ռուսաստանի ագրեսիան իմ աչքերով» ցուցահանդեսի բացմանը:
Ուրանը կարող է դուրս գնալ` «հարստանալու»
Ահմադինեժադն անսպասելիորեն փոխել է դիրքորոշումը
4 Փետրվար 2010թ.
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն անսպասելիորեն փոխել է իր դիրքորոշումը միջուկային հիմնախնդրի վերաբերյալ: Իրանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Իսլամական Հանրապետության ղեկավարը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ուրան ուղարկել արտասահմանում հարստացնելու համար:
Գրանցվել նաև ինտերնետ սրճարանում
Լուկաշենկոն պատրաստվում է ընտրությունների
4 Փետրվար 2010թ.
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրաման է արձակել, ըստ որի՝ հուլիսի 1-ից ինտերնետը պետք է դառնա կառավարելի և «թափանցիկ»: Ի տարբերություն նախնական նախագծի, որն ինտերնետում հրապարակվել էր դեռ անցյալ տարվա դեկտեմբերին և թեժ քննարկումների առիթ դարձել, փաստաթղթի վերջնական տարբերակը որոշակի փոփոխությունների է ենթարկվել:
Կասպիական էներգիան
Վաշինգտոնը փորձում է նոր ուղղություն տալ «Նաբուկո» նախագծին
4 Փետրվար 2010թ.
ԱՄՆ-ը ցանկանում է «ապաքաղաքականացնել» «Նաբուկո» գազատարի առաջարկված նախագիծը, և ինչպես Եվրասիայի տարածաշրջանի էներգետիկայի հարցերով Վաշինգտոնի դեսպանորդ Ռիչարդ Մորնինգսթարը հայտարարեց, հնարավոր է, որ ԱՄՆ-ը ողջունի Ռուսաստանի մասնակցությունը նախագծի իրականացմանը: Այդուհանդերձ, որոշ փորձագետներ կարծում են, որ Կրեմլը, ամենայն հավանականությամբ, կարող է այս արտաքնապես բարի ժեստը մեկնաբանել որպես «Նաբուկոյի» թուլության նշան:
«Եդինայա Ռոսիան» պահանջում է Միրոնովի հրաժարականը
Նա հանդգնել է քննադատել Պուտինին
4 Փետրվար 2010թ.
ՌԴ-ում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության Գերագույն խորհրդի նախագահության քարտուղար Վյաչեսլավ Վոլոդինը և նրա առաջին տեղակալ Անդրեյ Իսաևը հայտարարել են, որ կուսակցության ղեկավարությունը պահանջում է «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության նախագահ Սերգեյ Միրոնովի հրաժարականը Դաշնության խորհրդի նախագահի պաշտոնից:
Ընդդիմադիրները կախաղան կբարձրացվեն
Իրանում մահապատժի կենթարկվի ինը մարդ
3 Փետրվար 2010թ.
Իրանի իշխանությունները մոտ ժամանակներս մտադիր են կախաղան բարձրացնել ինը կալանավորների, որոնք մահապատժի են դատապարտվել նախագահական ընտրություններից հետո երկրում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակցելու համար:
Ընտրությունների ելքը նախապես վճռված չէ
The Economist-ի խմբագիրը՝ Ուկրաինայի և ուկրաինական ընտրությունների մասին
3 Փետրվար 2010թ.
Բրիտանական The Economist հանդեսի գլխավոր խմբագիր Էդուարդ Լուկասը, որը նաև ամերիկյան Եվրոպական քաղաքականության վերլուծական կենտրոնի (Center for European Policy Analysis) ավագ գիտաշխատող է, ուկրաինական ընտրությունների վերաբերյալ հանդես է եկել հետաքրքիր վերլուծությամբ, որը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև:
Գործընթացը պետք է շարունակել մյուս թեմաներից անկախ
Ֆիլիպ Գորդոնի դիտարկումները
3 Փետրվար 2010թ.
Անհրաժեշտ է վավերացնել և կյանքի կոչել Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունները, և պետք է հարաբերությունների կարգավորումը շարունակել` առանց այն շաղկապելու որևէ այլ գործընթացի: Այս մասին, CNNTurk-ի փոխանցմամբ, Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը:
Չավե՛ս, հեռացի՛ր
Նախկին զինակիցները պահանջում են նախագահի հրաժարականը
3 Փետրվար 2010թ.
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի նախկին զինակիցները տեղական մամուլում հրապարակել են դիմում` նրա պաշտոնաթողության պահանջով: Ստորագրողների թվում են արտաքին գործերի նախկին նախարար Լուիս Ալֆոնսո Դավիլան, պաշտպանության նախկին նախարար Ռաուլ Բադուելը, Չավեսի զինակիցներ և Հեղափոխական բոլիվարական շարժման հիմնադիրներ Ժոել Ակոստան և Խեսուս Ուրդանետան:
Հռոմի պապը դեմ է բրիտանական օրինագծին
Վատիկանն անբնական է համարում գեյերի և լեսբուհիների հավասար իրավունքները կրոնական հաստատություններում
3 Փետրվար 2010թ.
Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը Մեծ Բրիտանիայի կաթոլիկ քահանաներին կոչ է արել հանդես գալ իրավահավասարության մասին օրինագծի դեմ, որը կարող է պարտավորեցնել եկեղեցուն բարձրաստիճան պաշտոններում նշանակել գեյերի և լեսբուհիների:
Աշխարհ
Խաղի կանոններ
Հարևաններ
Ռուսաստան
Նախկին ԽՍՀՄ
Մերձավոր Արևելք
Սպիտակ տուն
Իրադարձություններ
Համառոտ
Նախորդ համարում
$1 մլրդ՝ վրացական ժողովրդավարությանը
Ուկրաինական բեմադրություն. մաս 2
ԱՄՆ-ը Սիրիային և Իսրայելին «խնդրում է» լռել
ԱՄՆ-Եվրամիություն
Կաչինսկին քննադատում է Յուշչենկոյին
Ամենից շատ ընթերցված նյութեր
ԿԲ-ն անցնում է կոշտ դրամավարկային քաղաքականության
Չափորոշիչների սահմանումը կնպաստի հեռուստաեթերի որակի բարձրացմանը
Քաղաքական անցուդարձ. համառոտ
Շարունակում ենք արտահանել հումք
Պատճենում են Ադրբեջանի՞ն
«Ժառանգություն» կուսակցությանը կհորդորեի գործով զբաղվել
Կադաֆիի որդին նվաճում է Հոլիվուդը
Մեկնարկել է Ռոտերդամի 39-րդ միջազգային կինոփառատոնը
Գերմանիա. «Բավարիան» հավասարվում է առաջատարին
Ավելի լավ չէր էլ կարող լինել
Արխիվ
Հունվար
Փետրվար
Մարտ
Ապրիլ
Մայիս
Հունիս
Հուլիս
Օգոստոս
Սեպտեմբեր
Հոկտեմբեր
Նոյեմբեր
Դեկտեմբեր
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018
2019
2020
երկ
երք
չրք
հնգ
ուրբ
շբթ
կրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
Փետրվար 2010
ԳԼԽԱՎՈՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
ԳՈՎԱԶԴ
ՄԵՐ ՄԱՍԻՆ
RSS
E-paper
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել
info@cdaily.am
հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
©
«Արմենպրես»
, ©
«ԱրմԻնֆո»
, ©
«Մեդիամաքս»
, ©
AP
, ©
Reuters
, ©
Прайм-Тасс
, ©
ИТАР-ТАСС
։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝
info@cdaily.am
Մանրամասն
հեղինակային իրավունքների
և
գովազդի
տեղադրման մասին։
Designed and developed by
Smart Systems LLC