Թիվ 199 (470) Քաղաքականություն

«Դա անախրոնիզմ է, որը խանգարում է Հայաստանի և Թուրքիայի զարգացմանը, և այն վաղ թե ուշ կվերացվի»,- ասում է Սերգեյ Կապինոսը:
Հարաբերությունների կարգավորումը կարող է մի քանի տարի ձգձգվել
ԵԱՀԿ դեսպան

«Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը պետք է թափ հավաքի և այն կհավաքի: Իսկ մենք ելնում ենք այն բանից, որ կողմերն ստորագրել են արձանագրությունները` ղեկավարվելով սեփական տրամաբանությամբ, շահերով, և հենց դրանք են դրդել բանակցային գործընթացի և փաստաթղթերի նախապատրաստման»,- «ԱրմԻնֆոյին» ասել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը:   Ավելին

 
Ռիչարդ Կիրակոսյան. «Թուրքիան փորձում է կայունացնել քրդական տարածքները ոչ միայն ռազմական, այլ նաև տնտեսական զարգացման ճանապարհով, իսկ դրա համար հայ-թուրքական սահմանի բացումը լրջագույն խթան կարող է լինել»:
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքն արդեն չի աշխատում
Ըստ Ռիչարդ Կիրակոսյանի՝ Թուրքիան սկսել է կորցնել Ադրբեջանը

«Թուրքիան արդեն սկսել է կորցնել Ադրբեջանը, և արդեն չի աշխատում «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը»,- երեկ հրավիրած քննարկման ժամանակ հայտարարել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Քննարկումը նվիրված էր հայ-թուրքական զարգացումներին և հոկտեմբերի 27-ի ոճրագործության 10-ամյակին:   Ավելին

 
Ա.Հարությունյան. «Մարտի 1-ն առանձին չեմ գնահատել, քանի որ այն պետք է գնահատել ընդհանուր համակարգի տեսակետից»:
Մարդու իրավունքների պաշտպանությունը տխուր վիճակում է
Օմբուդսմենը խորհրդարանում ներկայացրեց տարեկան զեկույցը

27 Հոկտեմբեր 2009թ. Երեկ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն ԱԺ-ում ներկայացրեց  իր տարեկան զեկույցը, որով արձանագրեց, որ Հայաստանում  2008թ. մարդու իրավունքների բնագավառում դրական տեղաշարժեր գրեթե չեն գրանցվել։ Մինչև զեկույցին անցնելը Հարությունյանը հայտարարեց, որ իրենց հաջողվել է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանին դարձնել եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի լիիրավ անդամ։   Ավելին

 
Գ. Ծառուկյան. «Դուք խի՞ մեր ասածը չեք ընդունում, իրենց ասածն ընդունում եք։ Մենք ասել ենք՝ առանց նախապայմանների»։
ԲՀԿ-ն նախապայմաններ չի տեսնում
Ըստ Գ. Ծառուկյանի` արձանագրությունները վերաբերում են բացառապես հարաբերությունների հաստատմանն ու սահմանի բացմանը

27 Հոկտեմբեր 2009թ. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ասել և շարունակում է կրկնել, որ ինքը հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրություններում նախապայմաններ չի տեսնում։ Երեկ Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում նման հայտարարություն արեց կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:   Ավելին

 
Ինչո՞ւ է լեգիտիմությունը խրտնեցնում հայաստանցուն։
Հոկտեմբերի 27, 1999թ.
Ժողովրդի իշխանության վախճանը

27 Հոկտեմբեր 2009թ. Ոչինչ չասել, չմտածել, չվերլուծել, մտասևեռ չքննել, ոչինչ չանել, միայն վերհիշել այդ օրը, դրան նախորդած տարին, հաջորդած տասնամյակը, վերհիշել, հիշել հավերժ, վստահել հոգու կանչին ու հավերժ ողբալ հայ ազգի, հայոց պետության դատապարտվածությունը, մինչև գոյության վերջին օրն ապրել մեղքի մեծագույն զգացումով, ապրել կասկածամտության բեռով, ապրել ապաշխարելով, ապրել և ամեն տարի հոկտեմբերի 27-ին ոգեկոչել ...   Ավելին

 
«Բարեփոխված համակարգը պետք է նպաստի արժանապատիվ, ազատամիտ, ինքնաբավ քաղաքացու ձևավորմանը»,- ասում է օմբուդսմենը:
Դեպի փակուղի  
Օմբուդսմենն ահազանգում է մենաշնորհային տնտեսության վտանգների մասին

24 Հոկտեմբեր 2009թ. Հայաստանում աշխատանքային իրավունքի իրականացման տեսանկյունից այսօր գործում է աշխատանքային շահագործման սկզբունքը: Երեկ հրավիրած ասուլիսին այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Լրագրողների հետ հանդիպմանը նա խոսեց աշխատանքային իրավունքի, բնապահպանական խնդիրների և մենաշնորհների մասին: Օմբուդսմենն ընդգծեց, որ Հայաստանում գործատուները շահագործում են աշխատողներին՝ խախտելով աշխատանքային օրենսդրությունը:   Ավելին

 
ԱԺ գործունեության մոնիտորինգի եզրակացությամբ՝ քաղաքական դաշտում առկա է «սկզբունքայնության դեֆիցիտ»։
Դեմ քվեարկելը դեմ լինելու հետ կապ չունի
Խորհրդարանում «սկզբունքայնության դեֆիցիտ» է

24 Հոկտեմբեր 2009թ. Երեկ Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում մի խումբ լրագրողներ և փորձագետներ ամփոփեցին «ԱԺ-ի քաղաքական ուժերի օրենսդրական գործունեության մոնիտորինգ» ծրագրի արդյունքները։ Մոնիտորինգի նպատակն էր հասարակությանը ներկայացնել խորհրդարանական կուսակցությունների օրենսդրական գործունեությունը, պարզել քաղաքական ուժերի աշխատանքի արդյունավետությունը և համապատասխանությունը նախընտրական ծրագրային դրույթներին։   Ավելին

 
Տիկին Ֆրեյզերը, անկասկած, լավատեղյակ է «ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ» Հայաստանի պաշտոնական դիրքորոշման տրամաբանությանը:
Ի՞նչ ասել է «ավելի ճկուն դիրքորոշում»
Ճգնաժամային խումբը շարունակում է քաղաքական լոբբիզմը

24 Հոկտեմբեր 2009թ. ՄՃԽ-ի՝ հոկտեմբերի 7-ին հրապարակած զեկույցում, որը վերնագրված է «Լեռնային Ղարաբաղ. բեկումին մոտենալիս», հեղինակավոր այս ինստիտուտն ակնհայտ քաղաքական լոբբինգ էր անում՝ հօգուտ Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կապելով հայ-թուրքական հարաբերությունների հետ: Որպես վերոնշյալ զեկույցի տրամաբանական շարունակություն՝ ՄՃԽ ներկայացուցիչն այս անգամ ևս մի շարք հայտարարություններ է արել, որոնք, մեղմ ասած, չեն կարող դիտվել որպես անկողմնակալ հետազոտական կառույցի եզրակացություններ:   Ավելին

 
իջազգային ճգնաժամային խմբի Եվրոպական ծրագրի տնօրեն Սաբին Ֆրեյզեր:
Թուրք-հայկական մերձեցումը Հայաստանին առավելություններ չի տա Ղարաբաղի բանակցություններում
ՄՃԽ վերլուծաբան

24 Հոկտեմբեր 2009թ. «Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը չի կարող պատճառ լինել, որ Երևանը Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում ոչ կառուցողական դիրքորոշում ունենա»,- ադրբեջանական Trend գործակալությանը նման տեսակետ է հայտնել Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպական ծրագրի տնօրեն Սաբին Ֆրեյզերը:   Ավելին

 
Կ.Մանոյանն առաջարկում է «աշխարհին փոխանցել այն մոտեցումները, որոնք նշված էին արձանագրությունների ստորագրման օրը նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում»։
Բանաձևի ներկայացումը Սենատ ճնշում է Սպիտակ տան վրա  
Կարծում է Կիրո Մանոյանը

24 Հոկտեմբեր 2009թ. Հոկտեմբերի 21-ին ԱՄՆ Սենատ ներկայացված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին թիվ 252 բանաձևը ինչ-որ տեղ բողոքի արտահայտություն է հայ-թուրքական արձանագրություններով նախատեսված պատմաբանների ենթահանձնաժողովի ստեղծման դեմ: Ըստ Կիրո Մանոյանի՝ այն նաև ճնշում է Սպիտակ տան վրա, որպեսզի ԱՄՆ-ը նախ՝ ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա՝ տարանջատի Հայոց ցեղասպանության ճանաչումը հայ-թուրքական արձանագրություններից:   Ավելին

 
Բարերարությունը երբեք անձնավորված չէ. անձնավորված բարերարությունը նվաստացնում է, հայցողին ստիպում է զղջալ ստացածի համար:
Հարուստներ բոլոր երկրների, միացե՛ք
Սոցիալական արդարությանը սպասելիս

24 Հոկտեմբեր 2009թ. Գերմանիայի մեծահարուստների մի մասը հարստության հարկ մտցնելու առաջարկով դիմում է հարուստների մյուս մասին և կառավարությանը. որքան հարուստ է մարդը, այնքան շատ հարկ է մուծում պետական բյուջե, ընդհանուր բարեկեցության համար, ընդհանուր համերաշխության համար և մեծամասնության չարացության բացառման համար: Հարուստ մարդը չպետք է շրջապատված լինի աշխարհի դեմ ըմբոստացած, սոված ու թշվառ հայացք ունեցող մարդկանցով:   Ավելին

 
«Մեզ արգելում են Փաշինյանին փաստաթղթեր փոխանցել: Մենք աշխատում ենք շատ մեծ դժվարություններով»,- ասում է փաստաբան Լուսինե Սահակյանը:
Խափանման միջոցը մնաց անփոփոխ
Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ իրեն ֆիզիկապես ոչնչացնելու խնդիր է դրված եղել

23 Հոկտեմբեր 2009թ. Երեկ՝ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատավարության ժամանակ, վերջինիս փաստաբան Լուսինե Սահակյանը հանդես եկավ իր պաշտպանյալի խափանման միջոցը վերացնելու միջնորդությամբ: Փաստաբանը, մասնավորապես, ընդգծեց, որ Փաշինյանի ազատազրկումը տեղի է ունեցել օրենքի կոպիտ խախտումներով:   Ավելին

 
Բաքվում ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը խոսել է ՍԾՏՀ շրջանակներում բազմակողմ համագործակցության հեռանկարների մասին։
Բաքվում ու հայ-թուրքական հարաբերությունների մասին
Խոսել է ՀՀ փոխարտգործնախարարը

23 Հոկտեմբեր 2009թ. Հոկտեմբերի 22-ին Բաքվում կայացել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) արտաքին գործերի նախարարների խորհրդի 21-րդ հանդիպումը, որին նախորդել է ՍԾՏՀ ավագ պաշտոնյաների կոմիտեի նիստը, որը վարել է Ադրբեջանի արտգործնախարարը: Հայաստանի պատվիրակության ղեկավար, փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը կարևորել է առանց որևէ նախապայմանի բազմակողմ տնտեսական համագործակցությունը՝ որպես տարածաշրջանում առկա խնդիրների կարգավորման գրավական:   Ավելին

 
Երեկ շարունակվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով դատավարությունը:
Դատարանը մերժում է պաշտպանների բացարկները
Իսկ բազմությունը՝ «ազատություն Նիկոլին» վանկարկում

22 Հոկտեմբեր 2009թ. Երեկ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով դատավարությունը: Դատական նիստն սկսվեց փաստաբան Լուսինե Սահակյանի հայտարարությամբ այն մասին, որ դատարանում անհավասար պայմաններ են ստեղծված պաշտպանական կողմի համար. երբ մեղադրող կողմը առարկություն է հայտնում փաստաբանների կողմից արված միջնորդություններին, դատարանը պաշտպանական կողմին զրկում է հայտարարություն անելու հնարավորությունից, ինչը, ըստ Սահակյանի, խախտում է մրցակցային դատավարության սկզբունքը:   Ավելին

 
Ժիրայր Քոչարյան. «Այն օրը, երբ փակեն հայագիտության ամբիոնը, բառի բուն իմաստով ներս կխցկվեն ադրբեջանցիները»։
Հայերին կփոխարինեն ադրբեջանցիները
Բեռլինի համալսարանում փակվում է հայագիտության ամբիոնը

22 Հոկտեմբեր 2009թ. Այս ամառ փակվելու է Բեռլինի համալսարանի հայագիտության ամբիոնը: Երեկ հրավիրված ասուլիսին այս մասին հայտարարեց Բեռլինի համալսարանի դասախոս, հայագետ Ժիրայր Քոչարյանը:  Ըստ հայագետի՝ վերջին շրջանում Գերմանիայում ակտիվացել են մեր հարևանները և, ի տարբերություն հայ համայնքի, ադրբեջանական և թուրքական համայնքները գործում են լավ կազմակերպված։   Ավելին

 
Ավանդապաշտ, ադաթասեր հայի համար ընտանիքը սրբություն է, ընտանիքը հարազատ է և անդրժելի արժեք, օջախ-ընտանիքն է կարևոր, մնացյալը ածանցյալ է ...
Մուրացողների ու ողորմացողների երկիր Հայաստան
Երկրում կմնա մի մեծ ընտանիք` իշխանական, և բազմություն` ստորաքարշ, անդեմ ու անարժեք

22 Հոկտեմբեր 2009թ. Ավանդապաշտ, ադաթասեր հայի համար ընտանիքը սրբություն է, ընտանիքը հարազատ է և անդրժելի արժեք, օջախ ընտանիքն է կարևոր, մնացյալը ածանցյալ է, մնացյալն ստեղծված է օգտագործելու, ուտելու, մաշելու համար՝ ի բարօրություն ընտանիքի, ընտանիքի ապագայի և ապագայի բարգավաճման: Ընտանիքը հզոր է այնքան, ինչքան ճյուղավորված է և տարածված, նախ՝ խնամիական, ապա՝ արյունակցական կապերով:   Ավելին

 
Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ - թուրքական արձանագրությունները չորեքշաբթի օրը ներկայացվել են Թուրքիայի խորհրդարանի դատին:
Արձանագրությունները ներկայացվեցին Թուրքիայի խորհրդարանի վավերացմանը
Կամ Անկարան «անտեսում է եղբայրական Ադրբեջանի շահերը»

22 Հոկտեմբեր 2009թ. Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ - թուրքական արձանագրությունները չորեքշաբթի օրը ներկայացվել են Թուրքիայի խորհրդարանի դատին: Ինչպես հաղորդում է Azatutyun.am-ը, այդ մասին տեղեկացրել է «Ֆրանսպրես» լրատվական գործակալությունը: Նախօրեին՝ ուշ երեկոյան, ավարտվել է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստը: Թուրքական «Զաման» թերթի փոխանցմամբ՝ նիստում քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ու քրդական խնդրի լուծման ուղղությամբ կառավարության վերջին ջանքերը:   Ավելին

 
 
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
<<Հոկտեմբեր 2009 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC