ԹԻՎ 199 (470), Չորեքշաբթի
28 Հոկտեմբեր 2009թ.
Քարանձավից դուրս գալու ժամանակը
Կորպորատիվ պատասխանատվությունը բիզնեսին կօգնի բազմապատկել օգուտները
Օրենքներին անտեղյա՞կ
Մտավոր սեփականության գործակալությունը նպաստում է շուկայի մենաշնորհացմանը
Ըստ Ռիչարդ Կիրակոսյանի`
Թուրքիան սկսել է
կորցնել Ադրբեջանը
Գլխավոր
Քաղաքականություն
Աշխարհ
Փողեր՝ Հայաստան
Փողեր՝ Աշխարհ
LIFESTYLE
Սպորտ
ԳՆԱՆՇՈՒՄ
Թիվ 199 (470)
Սպորտ
ՀԱՅԱԶԳԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐՆ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ
Ուկրաինա. Հենրիկ Մխիթարյանի 5-րդ գնդակը
Ռուսաստան. «Կուբանը» չպահպանեց հաղթական հաշիվը
Բելառուս. Գոհարյանի երկրորդ գնդակը
Ռումինիա. Գոլազուրկ ոչ-ոքի
Իսրայել. Եղիան դուրս եկավ փոխարինման
Դանիա. Արզումանյանին վստահում են
Հոլանդիա. Մանուչարյանը վերադարձավ
Բելգիա. Յագանը հայտացուցակում էր
Ռեալի ֆուտբոլիստներին Audi-ներ բաժանեցին
Մադրիդի զբոսայգիներից մեկում, որտեղ արհեստական ձյուն էր ապահովված
Մադրիդի «Ռեալի» հովանավոր, գերմանական Audi կոնցեռնը կազմակերպել էր ֆուտբոլիստներին ու մարզչական շտաբին իրենց արտադրության ավտոմեքենաների բաժանման ամենամյա արարողությունը: Մադրիդիստները պարտավորվում են ներկայանալ բոլոր պաշտոնական միջոցառումներին հենց այս մեքենաներով:
Մեսսին ճանաչվեց Իսպանիայի նախորդ առաջնության լավագույն ֆուտբոլիստ
Կատալոնիայի մայրաքաղաք ուղևորվեց ևս չորս մրցանակ
Ինչպես տեղեկացնում է իսպանական AS պարբերականը, Մադրիդում տեղի ունեցավ Իսպանիայի 2008/09 թթ. մրցաշրջանի լավագույն խաղացողների ու մարզիչների մրցանակաբաշխությունը: «Լավագույն ֆուտբոլիստ» և «Լավագույն հարձակվող» անվանակարգերում հաղթող ճանաչվեց կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին:
Պարտվել Իսպանիային
Ու 0:21 հաշվով
Սերբիայում ընթացող ֆուտբոլի կանանց Եվրոպայի առաջնության ենթախմբային ընտրական մրցաշարի երկրորդ խաղում մինչև 17 տարեկան աղջիկների Հայաստանի հավաքականը 0:21 հաշվով պարտություն կրեց Իսպանիայի թիմից: Իսպանիայի հավաքականի կազմում չորս ֆուտբոլիստ դարձել է 13 գոլի հեղինակ:
Անգլիա. Առաջատարի փոփոխություն
Եվրոպական էլիտար առաջնություններ
27 Հոկտեմբեր 2009թ.
Անգլիական Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» «Սթեմֆորդ Բրիջում» պարզապես նվաստացրեց Սեմ Էլարդայսի «Բլեքբեռնին»՝ 5:0: Կառլո Անչելոտիի թիմը վաստակած 24 միավորով դուրս եկավ մրցաշարային աղյուսակի մաքուր առաջին տեղ՝ սպասելով կիրակնօրյա «Լիվերպուլ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպմանը: Գաել Ժիվեն բացեց խաղի հաշիվը՝ Նիկոլա Անելկայի փոխանցումից հետո գնդակն ուղարկելով սեփական դարպասը:
Իսպանիա. «Ռեալի» հերթական կորուստը
Եվրոպական էլիտար առաջնություններ
27 Հոկտեմբեր 2009թ.
Իսպանական Պրիմերայի 8-րդ տուրում Մադրիդի «Ռեալը», արտառոց ոչինչ թույլ չտալով Խիխոնում, միավորները բաժանեց տեղի «Սպորտինգի» հետ՝ 0:0: Խաղը հստակ ցուցադրեց, որ «արքայական ակումբը» Չեմպիոնների լիգայում «Միլանից» կրած պարտությունից հետո դեռ չի վերականգնվել: Ավելին՝ «գալակտիկոսների» կատարմամբ մենք անշուք խաղի ականատես եղանք:
Իտալիա. Առաջատարների սպասված հաղթանակները
Եվրոպական էլիտար առաջնություններ
27 Հոկտեմբեր 2009թ.
Միլանի «Ինտերն» ակնկալվող և դյուրին հաղթանակ տարավ «Կատանիայի» նկատմամբ իտալական Ա սերիայի 9-րդ տուրի շրջանակներում: Այս խաղն ապացուցում է այն վարկածը, որ հարազատ առաջնությունում «Ինտերին» գրեթե բոլոր խաղերը հեշտությամբ են տրվում, քանզի կարգն ու կատարողների մակարդակը շատ է տարբերվում մյուսներից: Իսկ Եվրոպայում նրանք հանդիպում են այնպիսի թիմերի հետ, որոնք գործում են կոշտ և պատրաստ են դիմակայել «ներաձուրիներին»:
Գերմանիա. Թրիլլեր Գելզենկիրխենում
Եվրոպական էլիտար առաջնություններ
27 Հոկտեմբեր 2009թ.
Բունդեսլիգայի առաջնության 10-րդ տուրի շրջանակներում Մյունխենի «Բավարիան» տանը դժվարությամբ հաղթեց «Այնտրախտին»: Իհարկե, բավարացիներն առաջին րոպեից գրոհում էին, իսկ մրցակիցը պատասխանում էր հազվադեպ, բայց ավելի սուր հակագրոհներով. հաճախ խաղին միջամտում էր տանտերերի դարպասապահ Հանս-Յորգ Բուտը:
Գոհարյանի թիմի առաջին հաղթանակը և Քարամյանների 2-րդ միավորը
Եվրոպայի լիգա
24 Հոկտեմբեր 2009թ.
Եվրոպայի լիգայի երրորդ տուրի շրջանակներում Արտավազդ և Արման Քարամյանների ռումինական «Տիմիշոարան» սեփական հարկի տակ ընդունել էր բելգիական «Անդերլեխտին»: Ռումինական ակումբն արդեն առաջին րոպեներից տիրեց նախաձեռնությանը և սկսեց մեկը մյուսի հետևից վտանգավոր պահեր ստեղծել հյուրերի դարպասի մոտ: Այդուհանդերձ, մինչև ընդմիջում տանտերերին բացել հաշիվը չհաջողվեց:
Գերմանիան և Արգենտինան ընկերական հանդիպում կանցկացնեն
Կամ Արգենտինան աշխարհի ամենաուժեղ հավաքականն է
24 Հոկտեմբեր 2009թ.
Գերմանիայի ու Արգենտինայի հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն 2010թ. մարտի 3-ին Մյունխենի «Ալյանց արենայում»: Բացի այդ՝ գերմանական ու արգենտինական կողմերը պայմանավորվել են այն մասին, որ ընկերական մյուս հանդիպումն այս թիմերի միջև նույնպես կկայանա Գերմանիայում 2012թ. օգոստոսի 15-ին:
Կուզենայի հավատալ, որ պետությունը մտածում է ժողովրդի մասին
Դավիդ Նալբանդյանի հարցազրույցը Clarin-ին
24 Հոկտեմբեր 2009թ.
Օրերս արգենտինահայ թենիսիստ Դավիդ Նալբանդյանը հարցազրույց է տվել արգենտինական հանրահայտ Clarin.com կայքէջի թղթակցին: Ձեզ ենք ներկայացնում այդ հարցազրույցը:
Ներկայացում «Սանտյագո Բեռնաբեուում»
Չեմպիոնների լիգա
23 Հոկտեմբեր 2009թ.
Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի երկրորդ խաղային օրվա ամենադրամատիկ հանդիպումը տեղի ունեցավ Բորդոյում, որտեղ տեղի համանուն թիմն ընդունել էր Մյունխենի «Բավարիային»: Խմբի առաջատարների խաղում առաջինն արդյունքի հասան հյուրերը: Ֆրանսիացիների պաշտպան Սիանին գնդակն ուղարկեց սեփական դարպասը: Սակայն դեռ առաջին կեսում նույն Սիանին կրնկի անչափ գեղեցիկ հարվածով վերականգնեց հավասարակշռություն։
Հայաստանի հավաքականին համեմատեցին Եվրոպայի չեմպիոնի հետ
«Հայաստանը «տնային» թիմ է, ինչպես Հունաստանը կամ Վրաստանը»
23 Հոկտեմբեր 2009թ.
Ուկրաինայի նախկին գլխավոր մարզիչ Լեոնիդ Բուրյակը համեմատել է Հայաստանի ազգային հավաքականը հույների ընտրանու հետ: Մեկնաբանելով Ուկրաինայի հավաքականի հնարավորությունները աշխարհի 2010թ. առաջնության անցումային խաղերում, որտեղ Միխայլիչենկոյի սաները կմրցեն Հունաստանի հետ, Բուրյակը նշել է. «Պետք է հիշել, որ Հունաստանը «տնային» թիմ է, ինչպես, ասենք, Վրաստանը կամ Հայաստանը»:
Տոտտիի կինը նորից կմայրանա
Նրանք առնվազն հինգ երեխա են ցանկանում ունենալ
23 Հոկտեմբեր 2009թ.
Իտալական «Ռոմայի» լեգենդ Ֆրանչեսկո Տոտտիի կինը՝ Իլարի Բլազին, հղի է: Զույգն արդեն երկու երեխա ունի՝ որդի Կրիստիանը, որը ծնվել է 2005թ. նոյեմբերի 6-ին, ու դուստր Շանելը (2007թ. մայիսի 13-ին): Ընդ որում՝ Ֆրանչեսկոն ու Իլարին մի քանի անգամ հայտարարել են, որ առնվազն հինգ երեխա են ցանկանում ունենալ:
Մարադոնան չի զղջում ոչնչի համար
Չնայած կարող է և հինգ խաղի որակազրկում ստանալ
23 Հոկտեմբեր 2009թ.
Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան հայտարարել է, որ հինգ տարվա ընթացքում ոչ մի թմրադեղ չի ընդունել ու չի զղջում իր վերջին սկանդալային խոսքի համար: Նշենք, որ Մարադոնան աննախադեպ քննադատության է ենթարկվում Արգենտինայի հավաքականի ոչ այնքան տպավորիչ խաղի համար:
Սենսացիա. «Բարսելոնան» պարտվում է
Չեմպիոնների Լիգա
22 Հոկտեմբեր 2009թ.
Եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի երրորդ տուրի առաջին խաղային օրը լի էր անակնկալներով: Նախ՝ հունական «Օլիմպիակոսը» հաղթանակ տարավ: Հույները տանը մրցավարի ավելացրած ժամանակի երրորդ րոպեին առավելության հասան բելգիական «Ստանդարտի» նկատմամբ։ Ամենամեծ սենսացիան գրանցվեց «Կամպ Նոու» մարզադաշտում, որտեղ կատալոնյան «Բարսելոնան» սեփական հարկի տակ զիջեց Կազանի «Ռուբինին»:
Էրդողանն անդրադարձել է «դրոշների պատերազմին»
ՖԻՖԱ-ն էր մեղավոր
22 Հոկտեմբեր 2009թ.
«Թուրքիան Ադրբեջանի դրոշը և ադրբեջանական տարածքները համարում է նույնքան սուրբ, որքան Թուրքիայի տարածքներն ու դրոշն են»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, շոշափելով Ադրբեջանի հետ հարաբերությունների թեման, վարչապետը նշել է, որ ինքը խոսել է ադրբեջանական խորհրդարանականների հետ և գնահատական տվել Հայաստանի հետ ստորագրված արձանագրություններին:
Վալուևը գնահատել է Աբրահամի մրցելույթը
Բրավո՛, Արթո՛ւր
22 Հոկտեմբեր 2009թ.
Ինչպես տեղեկացրել էինք, գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն, ռուսաստանցի բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևն ու նրա մարզիչ Ալեքսանդր Զիմինը պատրաստվում էին գնալ Արթուր Աբրահամի ու Ջերմեին Թեյլորի մրցավեճին: Եվ ահա, մրցավեճից հետո նրանք գնահատել են Աբրահամի մրցելույթը:
Սպորտ
Ֆուտբոլ
Շախմատ
Պրոֆեսիոնալ ռինգ
Ֆորմուլա 1
Թենիս
Օլիմպիական
Այլ մարզաձևեր
Իրադարձային
Նախորդ համարում
Գերմանիա. Թրիլլեր Գելզենկիրխենում
Անգլիա. Առաջատարի փոփոխություն
Իտալիա. Առաջատարների սպասված հաղթանակները
Իսպանիա. «Ռեալի» հերթական կորուստը
Ամենից շատ ընթերցված նյութեր
Հարկային օրենքների փոփոխությունը հաստատվեց
Քաղաքական անցուդարձ. համառոտ
Ինչո՞ւ է սահմանվել հատուկ տնտեսական նորմատիվ
Հարաբերությունների կարգավորումը կարող է մի քանի տարի ձգձգվել
Օրենքներին անտեղյա՞կ
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքն արդեն չի աշխատում
Կառուցողական ընդդիմությունից անցում պոպուլիզմի
Նոր անուն խոշոր հարկատուների ցանկում
Քարանձավից դուրս գալու ժամանակը
Միշտ Առնոյի հետ
Արխիվ
Հունվար
Փետրվար
Մարտ
Ապրիլ
Մայիս
Հունիս
Հուլիս
Օգոստոս
Սեպտեմբեր
Հոկտեմբեր
Նոյեմբեր
Դեկտեմբեր
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018
2019
2020
երկ
երք
չրք
հնգ
ուրբ
շբթ
կրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Հոկտեմբեր 2009
ԳԼԽԱՎՈՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
ԳՈՎԱԶԴ
ՄԵՐ ՄԱՍԻՆ
RSS
E-paper
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել
info@cdaily.am
հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
©
«Արմենպրես»
, ©
«ԱրմԻնֆո»
, ©
«Մեդիամաքս»
, ©
AP
, ©
Reuters
, ©
Прайм-Тасс
, ©
ИТАР-ТАСС
։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝
info@cdaily.am
Մանրամասն
հեղինակային իրավունքների
և
գովազդի
տեղադրման մասին։
Designed and developed by
Smart Systems LLC