Քաղաքական անցուդարձ. համառոտ


Կապիտալ , Արմենպրես
Ալ. Իսկանդարյան. «Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը լուրջ փոփոխությունների կհանգեցնի տարածաշրջանում»։
Ալ. Իսկանդարյան. «Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը լուրջ փոփոխությունների կհանգեցնի տարածաշրջանում»։

Ալ. Իսկանդարյան. Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը լուրջ փոփոխությունների կհանգեցնի տարածաշրջանում

Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը լուրջ փոփոխությունների կհանգեցնի տարածաշրջանում: Ինչպես երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, հայ-թուրքական սահմանի բացման դեպքում կտրուկ կփոխվի Վրաստանի դերը: Այդ երկրի տարածքով փոխադրումների ծավալը, ըստ տնտեսագետների, կնվազի մոտ 40 տոկոսով: Իսկանդարյանի խոսքով, դժվարություններ կառաջանան Կարս-Ախալքալաք ճանապարհի կառուցման գործում:

Իրանի պարագայում լուրջ հնարավորություններ կստեղծվեն Մեղրի-Բավրա-Բաթում ճանապարհի կառուցման դեպքում: Ադրբեջանը հստակ գիտակցում է, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման պարագայում իր դերը կնվազի:

«Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը տարածաշրջանում կայունություն կհաստատի: Երկու երկրների միջև բաց սահմանի դեպքում վիճակն ավելի կայուն կլինի, քան նախկինում»,- նշեց Ալ.Իսկանդարյանը: Նրա խոսքով՝ Թուրքիայի խորհրդարանի կողմից արձանագրությունների վավերացման տարբեր ժամկետներ կարող են լինել: Դրանք կարող են վավերացվել շատ շուտ կամ ձգվել մինչև 2011թ., երբ Թուրքիայում կանցկացվեն  ընտրություններ:

Ըստ Ալ. Իսկանդարյանի՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացը առաջ է գնում, իսկ թե ինչպիսի ելք կունենա, դժվար է ասել: Նրա խոսքով, դատելով իշխանության հայտարարություններից, որոշում է ընդունվել սպասել, որ Թուրքիան վավերացնի արձանագրությունները, այնուհետև անել դա հայկական խորհրդարանում:

Անդրադառնալով Ադրբեջանում հակաթուրքական տրամադրություններին՝ Ա. Իսկանդարյանը նշեց, որ դա նորություն չէ: «Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացմանն ուղղված Թուրքիայի քայլը դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում, սակայն դա չի նշանակում, որ այդ երկու երկրները դադարում են լինել դաշնակից»,- եզրափակեց Կովկասի ինստիտուտի տնօրենը:

Համանախագահները տարածաշրջան կգան նոյեմբերի սկզբին

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասյեի և Ռոբերտ Բրադտկեի հերթական այցը տարածաշրջան տեղի կունենա նոյեմբերի սկզբին: Այս մասին հայտնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը: Այցի հարցը հոկտեմբերի 26-ին քննարկվել Է Լյուքսեմբուրգում Մինսկի խմբի համանախագահների հետ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպմանը: Հաղորդագրության մեջ ասված Է, որ այցի շրջանակներում համանախագահները կհանդիպեն Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ: Հանդիպումների ընթացքում կշարունակվի հիմնարար սկզբունքների հիման վրա ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի քննարկումը:



 
 
 
 
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
<<Հոկտեմբեր 2009 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC