«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքն արդեն չի աշխատում
Ըստ Ռիչարդ Կիրակոսյանի՝ Թուրքիան սկսել է կորցնել Ադրբեջանը

Արփի Մախսուդյան
Ռիչարդ Կիրակոսյան. «Թուրքիան փորձում է կայունացնել քրդական տարածքները ոչ միայն ռազմական, այլ նաև տնտեսական զարգացման ճանապարհով, իսկ դրա համար հայ-թուրքական սահմանի բացումը լրջագույն խթան կարող է լինել»:
Ռիչարդ Կիրակոսյան. «Թուրքիան փորձում է կայունացնել քրդական տարածքները ոչ միայն ռազմական, այլ նաև տնտեսական զարգացման ճանապարհով, իսկ դրա համար հայ-թուրքական սահմանի բացումը լրջագույն խթան կարող է լինել»:

«Թուրքիան արդեն սկսել է կորցնել Ադրբեջանը, և արդեն չի աշխատում «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը»,- երեկ հրավիրած քննարկման ժամանակ հայտարարել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

Քննարկումը նվիրված էր հայ-թուրքական զարգացումներին և հոկտեմբերի 27-ի ոճրագործության 10-ամյակին:

Կիրակոսյանը լրագրողներին հիշեցրել է Ադրբեջանում թուրքական դրոշները հանելու դեպքերը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը շատ հեռու է գնացել Թուրքիային վանելու հարցում, և այդ միտումը շարունակվում է։

«Թուրքիան փորձում է կայունացնել քրդական տարածքները ոչ միայն ռազմական, այլ նաև տնտեսական զարգացման ճանապարհով, իսկ դրա համար հայ-թուրքական սահմանի բացումը լրջագույն խթան կարող է լինել»,- ասել է Կիրակոսյանը՝ հավելելով, սակայն, որ միաժամանակ Թուրքիան կձգձգի արձանագրությունների վավերացումը՝ դրանով փորձելով առավելագույնի հասցնել սահմանը բացելու հարցում իր դերը:

Ըստ Կիրակոսյանի՝ Թուրքիան քաղաքական ու դիվանագիտական աշխատանքին զուգահեռ հանդես է գալիս նաև մշակութային նախաձեռնություններով: Մասնավորապես Կարսում, Վանում ու Անիում մշակութային միջոցառումներ են իրականացվում, տեսանյութերի ու գրքերի ցուցահանդեսներ են կազմակերպվում, իսկ թուրք գործարարները հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանի նկատմամբ, ինչը նշանակում է, որ սահմանի բացումը շատ իրական է և տեղի է ունենալու:

Անդրադառնալով հոկտեմբերի 27-ի ոճրագործության տասնամյա տարելիցին՝ Կիրակոսյանն ընդգծել է այդ ահաբեկչության ազդեցությունը Հայաստանում ժողովրդավարացման գործընթացի վրա: ՌԱՀՀԿ տնօրենը նշել է, որ տասը տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններից հետո այսօր հարկավոր է հստակեցնել Հայաստանի խորհրդարանի՝ երկրի կարևոր կառույցներից մեկի դերը։



 
 
 
 
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
<<Հոկտեմբեր 2009 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC