Օրենքներին անտեղյա՞կ 
Մտավոր սեփականության գործակալությունը նպաստում է շուկայի մենաշնորհացմանը

Արմենակ Չատինյան
Մտավոր սեփականության գործակալության հետ «լավ աշխատելու» դեպքում մեկ ընկերություն մի քանի հարյուր դոլարով կարող է գրանցել տասնյակ միլիոնավոր դոլար արժեցող ապրանքանշաններ։
Մտավոր սեփականության գործակալության հետ «լավ աշխատելու» դեպքում մեկ ընկերություն մի քանի հարյուր դոլարով կարող է գրանցել տասնյակ միլիոնավոր դոլար արժեցող ապրանքանշաններ։

Հայաստանում որոշ պետական կառույցների գործունեություն հակասում է երկրի ընդհանուր տնտեսական քաղաքականությանը և ազատ շուկայի սկզբունքներին:

Եթե, օրինակ, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) պայքարում է մրցակցային հավասար պայմանների ստեղծման համար, ինչը կարելի է նաև կառավարության գերխնդիրը համարել, ապա էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալությունը (ՄՍԳ), ընդհակառակը, վերջին տարիների գործունեությամբ նպաստում է մենաշնորհների և անբարեխիղճ մրցակցության ձևավորմանը։

Ստեղծվել է ընդհանուր մի պատկեր, երբ պետական մի կառույց իր գործունեության ընթացքում հաշվի չի նստում մյուս կառույցի և երկրի ընդհանուր տնտեսական քաղաքականության հետ:

Մտավոր սեփականության գործակալությունն (ՄՍԳ) իր գործունեությամբ փաստացի նպաստում է հրուշակեղենի շուկան մեկ խաղորդի ձեռքում կենտրոնացնելուն:

Այսպես, ՄՍԳ-ն «Գրանդ Քենդի» ընկերության համար գրանցել է 936 ապրանքանիշ (գրանցված բոլոր ապրանքանիշների շուրջ 40%-ը): Նշենք, որ ըստ «Գրանդ Քենդի» ընկերության վեբ կայքում զետեղված տվյալի՝ այս ընկերությունն արտադրում է «250-ից ավելի» անվանումով ապրանք: Հետևաբար՝ գրանցված ապրանքանիշների մեծ մասի արտադրություն չի կազմակերպվում և մոտ ապագայում չի էլ նախատեսվում կազմակերպել:

Նշենք, որ տեղական այլ արտադրողներ շատ ավելի քիչ թվով ապրանքանշաններ են գրանցել. «Դարոյնք» ընկերությունը՝ 27 ապրանքանիշ, «Թալգրիկը»՝ 2 ապրանքանիշ, «Արկոլադը»՝ 3 ապրանքանիշ և այլն:

Ակնհայտ է, որ շուկայի մի խաղորդի նպատակը ոչ թե գրանցված բոլոր ապրանքանշաններով արտադրանք թողարկելն է, այլ մրցակիցներին՝ տեղական մյուս արտադրողներին և ներմուծողներին, շուկայից դուրս մղելը և շուկան մենաշնորհելը:

Այս փաստը «դուրս է մնացել» ՄՍԳ-ի ուշադրությունից: Վերջինս իր գործունեությամբ փաստացիորեն խախտում է «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքը, ինչպես նաև «Արդյունաբերական սեփականության պահպանության մասին փարիզյան կոնվենցիան» (ստորագրվել է 1883թ., վերջին լրացումը եղել է 1979թ.), որը ստորագրել է նաև ՀՀ-ն։

«Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածում ամրագրված է. «....ապրանքային նշան չեն կարող գրանցվել նշանները, որոնք հակասում են անբարեխիղճ մրցակցության կանխման կանոններին (գործարար շրջանառության սովորություններին)»:

Օրենքի այս հոդվածի տրամաբանությունը ենթադրում է, որ մեկ ընկերության համար գրանցելով ապրանքանշանների շուրջ 40%-ը՝ պետական այս կառույցն առնվազն պետք է փորձեր փորձաքննություն իրականացնել իր գործողությունների հնարավոր հետևանքները շուկայում գնահատելու համար:

Հետաքրքիր է, թե արդյոք ՄՍԳ-ն փորձե՞լ է պարզել ՏՄՊՊՀ-ի կարծիքը, որոշելու, թե որևէ ապրանքանշանի գրանցում հակասո՞ւմ է  Հայաստանի տնտեսական քաղաքականությանը, թե՞ ոչ:

Տիգրան Մեծից մինչև Քաջ Նազար

Եթե Մտավոր սեփականության գործակալությունը որոշակի փաստարկներ է բերում հօգուտ նախկին խորհրդային ապրանքանիշների գրանցման, ապա դժվար է տրամաբանություն գտնել այն բանում, որ վերոնշյալ ընկերության անունով են գրանցվում նաև «Տիգրան Մեծ» կամ «Նապոելոն» ապրանքանիշները:

Գործակալությունն ավելի հեռուն է գնացել՝ գրանցելով հեքիաթների ու առասպելների հերոսներին՝ Սասունցի Դավիթ, Քաջ Նազար, Ձախորդ Փանոս... օրինակները բազմաթիվ են: Ավելին՝ հրուշակեղենի դասում ՄՍԳ-ն «Գրանդ Քենդիի» համար գրանցել է նաև սիգարետի աշխարհահռչակ KENT ապրանքանիշը:

«Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով ամրագրված է, որ որպես ապրանքային նշան չեն կարող գրանցվել «....հռչակավոր անձանց անունները, ազգանունները, գրականության, արվեստի հանրահայտ ստեղծագործությունների անվանումները կամ դրանցից մեջբերումները՝ առանց դրանց հեղինակների կամ նրանց ժառանգների համաձայնության»։ Հետաքրքիր է՝ արդյոք Մտավոր սեփականության գործակալությունը որևէ թույլտվություն ստացե՞լ է Բոնապարտի կամ Թումանյանի ժառանգներից:

Հավանաբար, ՄՍԳ-ի այս գործողությունների պատճառով է, որ հրուշակեղենի դասից դուրս մի շարք ընկերություններ փորձել են իրենց ապահովագրել՝ գրանցելով, օրինակ, Canon կամ Shell ապրանքանշանները հենց այս դասում:

Սա ամենևին չի նշանակում, որ այս ապրանքանիշների սեփականատերերը ցանկություն ունեն այդ անուններով կոնֆետներ արտադրել։ Ստացվում է, որ Մտավոր սեփականության գործակալության հետ «լավ աշխատելու» դեպքում մեկ ընկերություն մի քանի հարյուր դոլարով կարող է գրանցել տասնյակ միլիոնավոր դոլար արժեցող ապրանքանշաններ, մինչդեռ այլ տեղական արտադրողներ ստիպված են հսկայական միջոցներ ծախսել սեփական նոր ապրանքանիշները ճանաչելի դարձնելու ուղղությամբ։ Այստեղ խախտված է մրցակցության տրամաբանությունը։

Ռուսաստանի փորձից

Ռուսաստանում գտել են Խորհրդային Միությունից ժառանգություն մնացած ապրանքանիշների օգտագործման արդյունավետ լուծումը։ Մինչև 2008թ. այդ ապրանքանիշները գրանցված չեն եղել որևէ ընկերության անունով, և փաստացի ցանկացած տնտեսավարող կարող էր դրանք օգտագործել։

Ապրանքանիշների հարցն ամբողջովին գտնվել է մրցակցության դաշտում, և ընկերությունները դրանց առաջխաղացումն ապահովել են միայն որակի հաշվին։

2008թ. հունվարի 1-ին  Ռուսաստանում ուժի մեջ է մտել Քաղաքացիական օրենսգրքի 4-րդ մասը, որը կարգավորում է մտավոր սեփականության ոլորտը: Ըստ այդմ՝ արտադրողները կարող են դառնալ ԽՍՀՄ ապրանքանիշների սեփականատերեր։ Բայց մինչև 1992թ. այդ ապրանքանիշներով արտադրանք արտադրողները պետք է ապացուցեն իրենց իրավահաջորդությունը և նոր միայն այդ ապրանքանիշները գրանցեն Ռուսաստանի արտոնագրող կառույցում (Ռոսպատենտ)։



 
Անյուտա - 29 Հոկտեմբեր 2009թ.
Խոսքերն ավելորդ են: Թող հայ մամուլում նման բովանդակալից հոդվածները շատ լինեն:

 
 
 

  • Փոխարժեքներ
  • Տվյալները՝ ՀՀ ԿԲ
1.21 USD ԱՄՆ դոլար 392.62 1.21 chart
5.34 EUR Եվրո 540.01 5.34 chart
0.15 UAH Ուկր. գրիվնա 49.19 0.15 chart
0.11 RUB Ռուս. ռուբլի 13.40 0.11 chart
7.07 GBP Ֆ. ստեռլինգ 594.54 7.07 chart
Ավելին

ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐ
8.33333333333 Բանկ. տոկ. հաշվ. դրույք 13.00 1.00 chart
30 Ռեպո 6.50 1.50 chart
18.75 Լոմբ. վարկ 9.50 1.50 chart
75 Ներգրավ. միջ. 3.50 1.50 chart
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ
-1.1679719386 Ոսկի (Դ/գրամ) 13935.82 164.69 1.17% chart
-2.90211062591 Արծաթ (Դ/գրամ) 213.46 6.38 2.90% chart
-1.25332219005 Պլատին (Դ/գրամ) 19944.38 253.14 1.25% chart
ԲԱՂԱԴ. ՏՆՏ. ԻՆԴԵՔՍՆԵՐ
Սպառողների վստահության ինդեքս 88.80
Տնտեսական ակտիվության ինդեքս 102.70
Գործարար միջավայրի ինդեքս 105.00
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
<<Հոկտեմբեր 2009 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC