Առաջին թարգմանիչ-ակնոցը
Ստեղծել են ճապոնացիները

Կապիտալ
Հեղափոխական նորույթը պետք է վաճառքի հանվի արդեն 2010թ.:
Հեղափոխական նորույթը պետք է վաճառքի հանվի արդեն 2010թ.:

Ճապոնիայի NEC Corp. կորպորացիան ստեղծել է ակնոցի տեսքով եզակի սարք, որն օտար լեզվով բանավոր խոսքը վերածում է տեքստի և դրա թարգմանությունը պրոյեկտում ուղղակի աչքի ցանցաթաղանթի վրա:

Այս մշակումը կարող է հաջողությամբ օգտագործվել, մասնավորապես, միջազգային խորհրդաժողովներում և օտարերկրացի գործընկերների հետ գործարար բանակցությունների ժամանակ:

Թարգմանիչ-ակնոցը՝ ներսարքված միկրոֆոնով և փոքրաչափ համակարգչով, կարելի է օգտագործել ժամերով, քանի որ դրանից աչքերը չեն հոգնում:

Պրոյեկտորից ազդանշանը ստացվում է անմիջականորեն ցանցաթաղանթի վրա, որը տեսողական նյարդերով այն անմիջապես ուղարկում է ուղեղին: Ուստի զրուցակիցները կարող են խոսակցություն վարել երկու տարբեր լեզուներով՝ նայելով միմյանց և իրենց նեղություն չպատճառելով թարգմանության ընթերցմամբ:

Հեղափոխական նորույթը պետք է վաճառքի հանվի արդեն 2010թ.:

Սակայն այսպես կոչված մեքենայական թարգմանության ստույգությունն առայժմ ամենևին չի համապատասխանում այն մակարդակին, որը հանդես են բերում պրոֆեսիոնալ մարդ-թարգմանիչները:



 
 
 
 
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
<<Հոկտեմբեր 2009 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC