«Գրողը տանի, ես գլխավոր տնօրեն եմ»
40 տարեկանից ցածր 40 ամենահաջողակ գործարարների վարկանիշը

Կապիտալ
Բրինն ու Փեյջը մինչև այսօր աշխատում են մեկ ընդհանուր գրասենյակում:
Բրինն ու Փեյջը մինչև այսօր աշխատում են մեկ ընդհանուր գրասենյակում:

Fortune ամսագիրը հրապարակել է 40 տարեկանից ցածր 40 ամենահաջողակ գործարարների վարկանշային աղյուսակը: 40 under 40 վարկանիշում միայն հինգն է իգական սեռի ներկայացուցիչ: Ամենաերիտասարդը Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն է, որն ընդամենը 25 տարեկան է:

«Նրանք նորարարներ են, արժեքներ ստեղծողներ, փոփոխություն իրականացնողներ»,- այսպես է նրանց բնութագրել հեղինակավոր պարբերականը: Ստորև ներկայացնում ենք երիտասարդ հաջողակների առաջին տասնյակը:

1. Սերգեյ Բրին, Լարի Փեյջ
Google-ի հիմնադիրները
Տարիքը՝ երկուսն էլ 36 տարեկան են
Ընտանեկան դրությունը՝ ամուսնացած
Կրթությունը՝ մագիստրոսի աստիճան

Նրանք 40 տարեկան դեռ չկան, բայց նրանցից յուրաքանչյուրի կարողությունը կազմում է մոտ $14 մլրդ: Այս տարի ընկերությունը որոշ դժվարությունների հանդիպեց՝ մենաշնորհային մեղադրանքներ, հեղինակային իրավունքի և պիրատության հետ կապված խնդիրներ, գովազդային շահույթի անկում և դրանով պայմանավորված՝ աշխատակիցներին կրճատելու անհրաժեշտություն:

Այդուհանդերձ, ընկերությունը, որը ժամանակին Սթենֆորդի համալսարանի հանրակացարանի իրենց սենյակում ստեղծեցին Բրինն ու Փեյջը, այսօր արդեն ինտերնետային հսկա է, որի շուկայական արժեքը կազմում է $174 մլրդ, և որը շարունակ ընդլայնվում է՝ ներխուժելով գործունեության նոր ոլորտներ, ինչպիսիք են բջջային հեռախոսներն ու ծրագրային հավելվածները:

Հետաքրքիր փաստ՝ Բրինն ու Փեյջը մինչև այսօր աշխատում են մեկ ընդհանուր գրասենյակում:

2. Մարկ Ցուկերբերգ
Facebook-ի հիմնադիրը
Տարիքը՝ 25
Ընտանեկան դրությունը`ամուսնացած չէ, բայց ընկերուհի ունի
Կրթությունը՝ միջնակարգ

Հարվարդի համալսարանի ուսանողը, որն այդպես էլ չավարտեց համասարանը, ստեղծեց սոցիալական կայք, որի մասնակիցների թիվն այսօր հասնում է 300 մլն-ի, արժեքը՝ մինչև $10 մլրդ: 2008թ. Ցուկերբերգը առաջարկեց 40-ամյա Շերիլ Սենդբերգին Google-ից իր մոտ տեղափոխվել, որպեսզի վերջինս օգնի գումար աշխատել: Ենթադրվում է, որ այս տարի Facebook-ի եկամուտները կկրկնապատկվեն՝ կազմելով $500 մլն: Նրանք հույս ունեն, որ հաջորդ քայլը շահույթը կլինի: Ցուկերբերգի առաջին այցեքարտի վրա գրված էր. «Գրողը տանի, ես գլխավոր տնօրեն եմ»:

3. Ջեյմս Մերդոկ
News Corp.-ի եվրոպական և ասիական ստորաբաժանման գլխավոր տնօրեն և տնօրենների
խորհրդի նախագահ
Տարիքը՝ 36
Ընտանեկան դրությունը՝ ամուսնացած է

Ռուպերտ Մերդոկի կրտսեր որդին (և միակը, որը ղեկավար պաշտոն է զբաղեցնում News Corp.-ում) այժմ ղեկավարում է Եվրոպայում և Ասիայում թերթերի հրատարակմամբ և հեռուստատեսային հեռարձակմամբ զբաղվող ստորաբաժանումը:Նա, իհարկե, հոր ամենահավանական իրավահաջորդն է: Թշնամիները BBC-ն և պետական բոլոր ալիքներն են։ Հետաքրքիր փաստ՝ երկարացրել է իր աշխատասեղանի ոտքերը, որպեսզի համակարգչի առջև կանգնած աշխատի:

4. Ադիտիա Միտալ
ArcelorMittal-ի ֆինանսական տնօրեն
Տարիքը՝ 33
Ընտանեկան դրությունը՝ ամուսնացած է
Կրթությունը՝ բակալավրի աստիճան

Բիզնես կայսրությունների ժառանգորդներին հաճախ մեղադրում են այն բանի համար, որ նրանք չեն համապատասխանում իրենց դերին, սակայն մետալուրգիական մագնատ՝ հնդիկ Լակշմի Միտալի որդին Credit Suisse First Boston-ում իր հնարավորությունները ցույց տվեց ներդրումային բանկիրի դերում, ապա՝ 1997թ., տեղափոխվեց հոր ընկերություն և շատ արագ հաջողության հասավ՝ դառնալով ֆինանսական տնօրեն և արժանանալով համընդհանուր հարգանքի:

5. Բիզ Սթոուն, Իվան Ուիլյամս
Twitter-ի համահիմնադիրներ
Տարիքը՝ 35 և 37
Ընտանեկան դրությունը՝ ամուսնացած են
Կրթությունը՝ միջնակարգ

Չորս տարվա ընթացքում միկրոբլոգների ծառայությունը հասավ այն մակարդակի, որ այսօր միայն ԱՄՆ-ում ամսական 21 մլն եզակի օգտատեր է այցելում կայք: Կայքի կարևորությունն այս տարվա Իրանի ընտրություններում այնքան մեծ էր, որ ԱՄՆ կառավարությունն ստիպված էր դիմել կայքի ղեկավարությանը՝ տեղեկատվության թարմացումը հետաձգելու խնդրանքով: Միակ բանը, որ պակասում է Twitter-ում, բիզնես մոդելն է: Ուիլյամսը և Սթոունը չեն շտապում, մինչդեռ ներդրողները, որոնք համատեղ ջանքերով ընկերության շուկայական կապիտալիզացիան հասցրին $1 մլրդ-ի, շտապելու պատճառ ունեն:

6. Թայգեր Վուդս
Գոլֆ խաղացող
Տարիքը՝ 33
Ընտանեկան դրությունը՝ ամուսնացած է
Կրթությունը՝ ինչ-որ քոլեջ

Նրա տարեկան եկամուտը կազմում է $100 մլն, ինչը նրան դարձնում է ամենաբարձր վարձատրվող մարզիկն աշխարհում և առաջինը, որի կարողությունը հասել է $1 մլրդ-ի:

7. Ջոնաթան Գրեյ
Blackstone-ի ավագ ղեկավարող տնօրեն
Տարիքը՝ 39
Ընտանեկան դրությունը՝ ամուսնացած է
Կրթությունը՝ բակալավրի աստիճան

8. Ջեյսոն Քիլար
Hulu-ի գլխավոր տնօրեն
Տարիքը՝ 38
Ընտանեկան դրությունը՝ ամուսնացած է
Կրթությունը՝ մագիստրոսի աստիճան

9. Ջոն Առնոլդ
Centaurus Advisors-ի հիմնադիր
Տարիքը՝ 35
Ընտանեկան դրությունը՝ ամուսնացած է
Կրթությունը՝ բակալավրի աստիճան

10. Մարկ Անդրիսեն
Netscape-ի, Opsware-ի, Ning-ի, Andreessen Horowitz-ի հիմնադիր
Տարիքը՝ 38
Ընտանեկան դրությունը՝ ամուսնացած է
Կրթությունը՝ բակալավրի աստիճան



 
 
 
 
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
<<Հոկտեմբեր 2009 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC