Թիվ 181 (452) LIFESTYLE

Կարեն Շահնազարովի «Թիվ 6 պալատը» ֆիլմը կներկայացնի Ռուսաստանը ամերիկյան «Օսկար» մրցանակաբաշխությանը։
Շահնազարովը՝ «Օսկարի» հավակնորդ
Ռուսաստանը երկրորդ տարին անընդմեջ կներկայացնի հայազգի ռեժիսոր

Հայտնի են դարձել ամերիկյան «Օսկար» մրցանակաբաշխությանը ներկայացվելիք ռուսական ֆիլմերի անվանումները: Ինչպես տեղեկացնում են Ռուսաստանի Կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ազգային ակադեմիայից, Վլադիմիր Մենշովի գլխավորած հանձնաժողովը ձայների բացարձակ մեծամասնությամբ քվեարկել է Կարեն Շահնազարովի «Թիվ 6 պալատը» ֆիլմի օգտին:   Ավելին

 
Մեծ գրողին բնորոշ ոճով գրված «Շևալիե դե Սենտ Էրմին» վեպն ընթերցողին մտովի տեղափոխում է Ժոզեֆինա Բոնապարտի բուդուար:
Գերմանիայում տպագրվել է Ալեքսանդր Դյումայի վերջին վեպը
«Շևալիե դե Սենտ Էրմինը» հայտնաբերվել է չորս տարի առաջ

Մեծ գրողին բնորոշ ոճով գրված «Շևալիե դե Սենտ Էրմին» վեպն ընթերցողին մտովի տեղափոխում է Ժոզեֆինա Բոնապարտի բուդուար: Վեպը նկարագրում է Ֆրանսիայի Հանրապետության առաջին կոնսուլի կնոջ վարած շռայլ կյանքը: 1801թ. նա միայն զգեստներ, թաշկինակներ, զուգագուլպաներ, երկարաճիտ կոշիկներ և պայուսակներ գնելու համար ծախսել է ավելի քան մեկ միլիոն ֆրանկ: Դյուման իր վեպում նորովի է բացահայտում Ժոզեֆինային:   Ավելին

 
Դանիայում, հետևելով Նիդեռլանդների օրինակին, պատրաստվում են օրինականացնել մարիխուանայի և նմանատիպ թմրանյութերի կիրառումը:
Դանիայում մարիխուանա ծխելը վնաս չէ առողջությանը
Երկիրն օրինականացնում է թմրանյութի օգտագործումը

1 Հոկտեմբեր 2009թ. Դանիայի քաղաքական գործիչները, հետևելով Նիդեռլանդների օրինակին, պատրաստվում են օրինականացնել մարիխուանայի և նմանատիպ թմրանյութերի կիրառումը: Թմրամիջոցների անօրինական տարածման և օգտագործման դեմ երկար տարիներ ապարդյուն պայքարելուց հետո սկանդինավցի փորձագետները եկել են այն եզրակացության, որ հանցագործ խմբերի դեմ պայքարել կարելի է միայն վերջիններիս զրկելով նրանց եկամուտի հիմնական աղբյուրից։   Ավելին

 
Մայքլ Ջեքսոնի ժառանգները դատարան հայց են ներկայացրել Կալիֆոռնիայի երկու ընկերությունների դեմ։
Մայքլ Ջեքսոնի ընտանիքը վրդովված է
Բարեգործական հիմնադրամներն ապօրինաբար օգտագործում են երգչի անունը

1 Հոկտեմբեր 2009թ. Մայքլ Ջեքսոնի ժառանգները դատարան հայց են ներկայացրել Կալիֆոռնիայի երկու ընկերությունների դեմ՝ մեղադրելով երգչի անունը անօրինական կերպով «օգտագործելու» և փոփ արքայի երկրպագուներին «հիմարացնելու» մեջ: Heal the World բարեգործական հիմնադրամը բարեգործական ակցիաներում օգտագործել է արտահայտություններ և խոսքեր (King of Pop կամ Heal the World), որոնք նույնացվում են Ջեքսոնի հետ:   Ավելին

 
Հարավաֆրիկյան Ինդակա քաղաքում մի տղամարդ միաժամանակ ամուսնացել է չորս կնոջ հետ:
Բոլոր տղամարդկանց երազանքը
Հարավաֆրիկացին ամուսնացել է միաժամանակ չորս կնոջ հետ

30 Սեպտեմբեր 2009թ. Անցած շաբաթ տարօրինակ հարսանիք է տեղի ունեցել հարավաֆրիկյան Լեդիսմիտ քաղաքի մերձակայքում: Ինչպես հաղորդում են բրիտանական լրատվամիջոցները, Ինդակա քաղաքի մի տղամարդ միաժամանակ ամուսնացել է չորս կնոջ հետ: Արարողությանը հրավիրված մի քանի հարյուր հյուրերի ներկայությամբ 44-ամյա Միլտոն Մբխելեն համբուրել է հարսանեկան սպիտակ զգեստով իր բոլոր հարսնացուներին, նրանց նվիրել է ամուսնական մատանիներ, ապա հպարտությամբ նստեցրել սպիտակ լիմուզինը և տարել իր տուն:   Ավելին

 
Կոլումբացի հռչակավոր գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի վեպը ճանաչվել է վերջին 25 տարվա ամենաազդեցիկ գիրքը:
Մարկեսն անգերազանցելի է
«Հարյուր տարվա մենությունը» ճանաչվել է վերջին 25 տարվա ամենաազդեցիկ գիրքը

29 Սեպտեմբեր 2009թ. Կոլումբացի հռչակավոր գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի վեպը ճանաչվել է վերջին 25 տարվա ամենաազդեցիկ գիրքը: Նման եզրակացության համար հիմք են ծառայել «Վասաֆիրի» միջազգային գրական ամսագրի հետազոտության արդյունքները: 1967թ. լույս տեսած «Հարյուր տարվա մենությունը» լատինամերիկյան «մոգական ռեալիզմի» հայտնի ստեղծագործություններից է: Մասնագետների կարծիքով՝ հենց «Հարյուր տարվա մենության» համար Մարկեսը 1982թ. արժանացավ Նոբելյան մրցանակի:   Ավելին

 
Ցյուրիխում ձերբակալվել է 76-ամյա լեհ կինոռեժիսոր Ռոման Պոլանսկին:
Օսկարակիր ռեժիսորը ձերբակալվել է
31 տարի առաջ գործած հանցանքի համար

29 Սեպտեմբեր 2009թ. Ցյուրիխում ձերբակալվել է 76-ամյա լեհ կինոռեժիսոր Ռոման Պոլանսկին: Ինչպես հաղորդում է BBC հեռուստառադիոկորպորացիան, ռեժիսորը Շվեյցարիա էր ժամանել ռեժիսորական գործունեության համար մրցանակ ստանալու ակնկալիքով: Պոլանսկին ձերբակալվել է ԱՄՆ իշխանությունների պահանջով: Աշխարհահռչակ  ռեժիսորը մեղադրվում է 31 տարի առաջ գործած բռնաբարության համար: Ինչպես նշել է Շվեյցարիայի արդարադատության նախարար Էվելին Վիլդմեր-Շլյումպֆը, իրենք այլ ելք չեն ունեցել:   Ավելին

 
Սեպտեմբերի 14-ի երեկոյան՝ երկարատև հիվանդությունից հետո, մահացել է հայտնի մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը։
Մահացել է Ռոբերտ Սահակյանցը
Սիրված մուլտիպլիկատորը 59 տարեկան էր

26 Սեպտեմբեր 2009թ. Սեպտեմբերի 14-ի երեկոյան՝ երկարատև հիվանդությունից հետո, հիվանդանոցում մահացել է հայտնի մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը: Նախօրեին նա ենթարկվել էր սրտի ծանր վիրահատության: Տաղանդավոր մուլտիպլիկատորը ծնվել է 1950թ. Բաքվում,  1964-ից ապրում էր Երևանում: Նա ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտը, 1970-ից «Հայֆիլմ» կինոստուդիայում աշխատել է որպես մուլտիպլիկատոր, 1972-ից՝ որպես մուլտիպլիկացիոն ֆիլմերի նկարիչ և ռեժիսոր:   Ավելին

 
Մոնտեվիդեոյի Ազգային ֆիլմադարանում մեկնարկել է կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի ֆիլմերի ռետրոսպեկտիվը:
«Սահմանի» նոր հաջողությունները
Մոնտեվիդեոյում մեկնարկել է Հարություն Խաչատրյանի ֆիլմերի ռետրոսպեկտիվը

26 Սեպտեմբեր 2009թ. Երեկ Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի Ազգային ֆիլմադարանում մեկնարկել է կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի ֆիլմերի ռետրոսպեկտիվը: Հետահայց ցուցադրությունը կազմված է յոթ ֆիլմից: Սա Մոսկվայի միջազգային կինոփառատոնում կայացած ռետրոսպեկտիվից հետո կինոռեժիսորի ֆիլմերի երկրորդ նմանատիպ մեծածավալ ներկայացումն է:   Ավելին

 
 
CLUBS ԿԻՆՈ ԹԱՏՐՈՆ ՕՊԵՐԱ, ՄՅՈՒԶԻՔԼ, ԲԱԼԵՏ
ՀԱՄԵՐԳ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐ ՓԱՌԱՏՈՆԵՐ
Այս բաժնում ազդագրեր չկան:
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
<<Հոկտեմբեր 2009 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC