Թիվ 181 (452) Քաղաքականություն

ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» հանդես են եկել համատեղ հայտարարությամբ
Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների կարգավիճակում

«Կողմ լինելով Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու դրանց հետագա բնականոն զարգացմանը՝ նախևառաջ Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակմանը, մենք՝ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններս, հայտարարում ենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններից անհրաժեշտ է բացառել բոլոր այն կետերը, որոնք վերաբերում են....   Ավելին

 
Երեկ Հայաստանի Ազգային ժողովը կազմակերպել էր «Նախաստորագրված արձանագրությունները և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը» թեմայով խորհրդարանական լսումներ:
Կախաղան՝ Ազգային ժողովում
Քննարկումները դուրս եկան քննարկումների սահմանից

Երեկ Հայաստանի Ազգային ժողովը կազմակերպել էր «Նախաստորագրված արձանագրությունները և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը» թեմայով խորհրդարանական լսումներ: Լսումներին, ինչպես և սպասվում էր, եկել էր ԱԺ պատգամավորների 2/3-ը, փոխարենը մեծ էր մտավորականների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների թիվը, որոնցից շատերն ամբիոնից խոսելու հնարավորություն չստացան և դահլիճից հեռացան վրդովված:   Ավելին

 
Ֆիլիպ Գորդոն. «Մենք բազմիցս ասել ենք, և այժմ էլ կրկնում եմ՝ այս երկու հարցերի [հայ-թուրքական հարաբերությունների և ԼՂ հարցի] միջև ոչ մի կապ կամ նախապայման չկա»:
«Կրկնում եմ՝ նախապայման չկա»
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին

1 Հոկտեմբեր 2009թ. Եվրոպայի և եվրասիական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը, ամփոփելով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպումների արդյունքները Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հետ, անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական կայքը:   Ավելին

 
Սերժ Սարգսյան. «Մենք բոլորս ինկուբատորից չենք դուրս եկել, բոլորս ունենք մեր մտածելակերպը»:
Պետք է ոչ թե ձեռնպահ մնալ Թուրքիայի հետ հարաբերությունից և բաց սահմանից, այլ կառուցել արդար պետություն
Սերժ Սարգսյանը Հանրային խորհրդին ներկայացրեց հայ-թուրքական գործընթացը

1 Հոկտեմբեր 2009թ. Սեպտեմբերի 30-ին Սերժ Սարգսյանը հայ-թուրքական քննարկումների շրջանակում հանդիպել է Հանրային խորհրդի անդամների հետ: Խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ներկայացրել է այն մտահոգությունները, որոնք ձևավորվել են Հանրային խորհրդի հանձնաժողովներում, քննարկումների ժամանակ:   Ավելին

 
«Սիվիլիթաս» հիմնադրամը «Հայաստան-Թուրքիա երկխոսության» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր «Վերադարձ ապագային» խորագրով քննարկում։
«Մի հասարակություն, որի մեծ մասը չգիտի, թե ինչ է տեղի ունեցել»
Թուրք լրագրողի դիտարկումը

1 Հոկտեմբեր 2009թ. Երեկ «Սիվիլիթաս» հիմնադրամը «Հայաստան-Թուրքիա երկխոսության» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր «Վերադարձ ապագային» խորագրով քննարկում, որին մասնակցում էին Ստամբուլից լրագրող Յավուզ Բայդարը, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը և մի շարք այլ քաղաքական ու հասարակական գործիչներ:   Ավելին

 
«Եթե ինքնորոշման իրավունքը ստորադասվեր տարածքային ամբողջականությանը, ՄԱԿ-ում միայն 52 անդամ պետություն կլիներ՝ այսօրվա 192-ի փոխարեն»,- նշել է Հայաստանի արտգործնախարարը:
Եթե ինքնորոշման սկզբունքը ստորադասվեր
ՄԱԿ-ում 192 անդամի փոխարեն 52-ը կլիներ

30 Սեպտեմբեր 2009թ. Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանում և իր գնահատականն է տվել Հարավային Կովկասում տիրող իրավիճակին: «Հարևան պետությունների միջև վստահությունն ու միմյանց հաշվետու լինելը տարածաշրջանում տևական համագործակցության ու կայուն անվտանգության երաշխիքներ են: Մենք Հարավային Կովկասում դեռևս պետք է դրան հասնենք»:   Ավելին

 
Տիգրան Մկրտչյան. «Հայաստանի իշխանությունների կողմից Սփյուռքի կարևորագույն և հզոր գործոն լինելը թուրքական կողմի վրա օգտագործվում է որպես որոշակի ճնշման մեխանիզմ»:
Ենթահանձնաժողովից կարելի է մեծ օգուտներ քաղել
Թուրքերից կարելի է պահանջել բացել օսմանյան արխիվները

30 Սեպտեմբեր 2009թ. «Հայ-թուրքական հարաբերությունների հիմնական անհանգստությունները, որոնք նշում են արձանագրությունների ընդդիմախոսողները՝ Ղարաբաղի հակամարտությունն է, Ցեղասպանության և Թուրքիայի տարածքային ամբողջականության հարցը: Ոմանք Լեռնային Ղարաբաղը տեսնում են տողատակերում, ոմանք՝ որպես գործընթացի մաս»,- երեկ «Նովոստի Արմենիա» սրահում ասաց փորձագետ Տիգրան Մկրտչյանը:   Ավելին

 
Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:
«Առանց նախապայմանների և խելամիտ ժամկետներում»
Պետք է լինի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը

30 Սեպտեմբեր 2009թ. Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Դա պաշտոնակիցների այս տարվա երկրորդ հանդիպումն էր: Ըստ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության՝ Քլինթոնը հայ-ամերիկյան հարաբերությունները բնորոշել է որպես համապարփակ, ընդգրկուն և խոր բնույթ ունեցող: Պետքարտուղար Քլինթոնն ամերիկյան վարչակազմի անունից պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ:   Ավելին

 
Սեփական ճշմարտացիությունն արևմտահայության հետնորդներին ապացուցել կամ համոզել դժվար է լինելու, գործնականում՝ անիրագործելի:
Հայաստան-Սփյուռք. հակադրո՞ւմ, թե՞ փոխլրացում
Համազգային ուղևորությանն ընդառաջ

30 Սեպտեմբեր 2009թ. Երկրորդ հոկտեմբերի 13 չի լինի: Կարսի պայմանագրի հետ գոնե ամսաթվային զուգորդումները չեն լինի խոչընդոտ: Թեև, կարծես, նախախնամությամբ այնպես է ստացվել, որ Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպման նախօրեն Կարսի պայմանագրի ստորագրման ամսաթիվն է: Թուրքիայի վարչապետ Էրդողանի ավետմամբ՝ արձանագրությունների ստորագրումը կլինի հոկտեմբերի 10-ին կամ 11-ին: Հայաստանի իշխանական աղբյուրները ամսաթվի հերքում չեն տվել:   Ավելին

 
Ալ. Իսկանդարյան. «Որքան ինձ հայտնի է, դատարանը մերժել է «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի հայցը, սակայն եթե ընդուներ, դատը կտևեր ընդամենը 10 րոպե»:
Տասնվեց տարի անց
Ըստ Ալ. Իսկանդարյանի՝ Թուրքիան փորձում է հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների

29 Սեպտեմբեր 2009թ. «Կարծում եմ՝ մինչև հոկտեմբերի 14-ը հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրությունները գոնե արտգործնախարարների մակարդակով կստորագրվեն»,- երեկ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքագետ Ալ. Իսկանդարյանը: Ըստ քաղաքագետի՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընթացքում կարևոր է այն, որ հայկական հարցի քննարկումը դարձել է Թուրքիայի քաղաքական էլիտայի և թուրք հասարակության քննարկման թեման:   Ավելին

 
Թուրքիայի խորհրդարանը Հայաստանի հետ արձանագրությունները կվավերացնի Լեռնային Ղարաբաղի հարցում զիջումների դեպքում միայն:
Միայն Լեռնային Ղարաբաղի հարցում զիջումների դեպքում
Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի Հայաստանի հետ արձանագրությունները

29 Սեպտեմբեր 2009թ. Թուրքիայի խորհրդարանը Հայաստանի հետ արձանագրությունները կվավերացնի Լեռնային Ղարաբաղի հարցում զիջումների դեպքում միայն: Այդ մասին հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությունը, թե հոկտեմբերի 10-ին Հայաստանը և Թուրքիան կստորագրեն դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունը:   Ավելին

 
Հարցին, թե արդյոք նախագահը հանդիպումներ նախատեսում է Թուրքիայի հայերի հետ, Սարգսյանը պատասխանեց. «Լավ հարց է, պետք է նայենք, այս պահին չեմ տիրապետում»:
Սերժ Սարգսյանը «Համահայկական ուղևորության» է մեկնում
Ըստ Վիգեն Սարգսյանի՝ այցի հիմնական և միակ նպատակը Սփյուռքի հետ շփումն է

26 Սեպտեմբեր 2009թ. Երեկ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը մանրամասնեց ՀՀ նախագահի «Համահայկական ուղևորության» նպատակը և խորհուրդը:
«Նախագահի «Համահայկական ուղևորության» նպատակն է հանդիպել և լսել հայկական սփյուռքի մոտեցումներն ու կարծիքներն այնպիսի կարևոր հարցի շուրջ, ինչպիսին է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:   Ավելին

 
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բոլորովին վերջերս մի հիրավի սենսացիոն հայտարարություն արեց, որն առայժմ մնացել է գործնականում աննկատ։
Նախագահի մի սենսացիոն հայտարարության մասին  
Հարություն Խաչատրյան

26 Սեպտեմբեր 2009թ. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը բոլորովին վերջերս մի հիրավի սենսացիոն հայտարարություն արեց, ու այդ հայտարարությունն առայժմ մնացել է գործնականում աննկատ։ Նույնիսկ իշխանամետ լրատվամիջոցները, որոնց դերն է թմբկահարել նրա ասած ամեն ինչը, չնկատեցին այս նորությունը։ Խոսքն այն հարցազրույցի մասին է, որ նախագահը տվեց սեպտեմբերի 21-ին ռուսաստանյան «Վեստի» հեռուստածրագրին։   Ավելին

 
 
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
<<Հոկտեմբեր 2009 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC