ԹԻՎ 181 (452), Ուրբաթ
2 Հոկտեմբեր 2009թ.
Այս տարի դոլարի անկումն անկարելի է կասեցնել
Հարցազրույց Հայ-կանադական առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Ազատ Վարդանյանի հետ
Forbes. Քըրքորյանն ու Բաֆեթն ամենաշատն են տուժել ճգնաժամից
Գլխավոր
Քաղաքականություն
Աշխարհ
Փողեր՝ Հայաստան
Փողեր՝ Աշխարհ
LIFESTYLE
Սպորտ
ԳՆԱՆՇՈՒՄ
Թիվ 181 (452)
Փողեր՝ Հայաստան
«ՀայՌուսգազարդը» կստանա $40 մլն բյուջետային վարկ
Որոշումն ունի հակաճգնաժամային բովանդակություն
Կառավարությունը օժանդակում է «ՀայՌուսգազարդին» կատարել ներդրումային պարտավորությունները։ Երեկ Վանաձորում արտագնա նիստին գործադիրը որոշել է 2009թ. չորրորդ եռամսյակում պետբյուջեից «ՀայՌուսգազարդին» տրամադրել $40 մլն բյուջետային վարկ՝ վեց ամիս ժամկետով, տարեկան 11% տոկոսադրույքով։
Եվս մեկ զբոսաշրջային կենտրոն
Լոռու մարզում ստեղծվում է «Հյուսիսային դարպաս»
Հայաստանի կառավարությունը ևս մեկ զբոսաշրջային կենտրոն է հիմնում, այս անգամ՝ երկրի հյուսիսում։ Երեկ Վանաձորում կառավարության արտագնա նիստում հաստատվել է «Հյուսիսային դարպաս» զբոսաշրջային կենտրոն հիմնելու մասին որոշումը։ Կենտրոնը կընդգրկի Սանահին, Հաղպատ, Ախթալայի, Օձունի, Քոբայրի վանական համալիրները, Դսեղի Ծովեր լիճը։
Հարկային դաշտում կատարված փոփոխությունները մեզ հնարավորություն տվեցին ավելի դրական ներկայացնել Հայաստանը
Հարցազրույց Միջազգային տեղեկատվականացման ակադեմիայի նախագահ Ազատ Վարդանյանի հետ
Կանադայում բնակվող Ազատ Վարդանյանը Մոնռեալում տեղակայված Միջազգային տեղեկատվականացման ակադեմիայի (International Informatization Academy) և Հայ-կանադական առևտրաարդյունաբերական պալատի նախագահն է: Պրոֆեսոր, դոկտոր Վարդանյանը թեև Հայաստանի հանրությանն այնքան էլ հայտնի չէ, սակայն արտերկրում բավական մեծ հեղինակություն ունի. նրա ղեկավարած ակադեմիան, որը ՄԱԿ-ի ասոցացված անդամ է, ունի ավելի քան 20 հազ. անդամ։
Հայերը նախընտրում են թանկ համակարգիչներ
Բայց մեծամասնությունը կմնա առանց համակարգչի
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, որը նաև «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի կազմակերպիչներից է, «Կապիտալի» խնդրանքով երեկ որոշ պարզաբանումներ տվեց ծրագրի վերաբերյալ: Հիշեցնենք, որ հանրության համար շատ անսպասելի՝ ծրագրով առաջարկվում են բավական թանկ մոդելներ, որոնց արժեքը սկսում է Դ240 հազարից (մոնիտորի հետ միասին՝ Դ324 հազ.), իսկ ամենաէժան նոութբուքը Դ252 հազ. է:
Մեկնարկում է DigiTec-ը
Կմասնակցեն նաև թուրքական ընկերություններ
Երևանում այսօր մեկնարկում է DigiTec 5-րդ ամենամյա ցուցահանդեսը: Ակնկալվում է, որ ցուցահանդեսը կունենա մոտ 50 մասնակից և 12 հազ. այցելու: Սպասվում է մի շարք արտասահմանյան ընկերությունների մասնակցությունը՝ Ericsson, Sun Microsystems, Microsoft, National Instruments և այլն: Կմասնակցեն նաև թուրքական ՏՏ ընկերություններ: Առանձին տաղավարներով ներկայացվելու են նաև ՏՏ ոլորտում իրականացվող այնպիսի ծրագրեր, որոնց իրականացմանն աջակցում է ՀՀ կառավարությունը։
Շատերը մտածում են, որ Հայաստանում շատ փող կա ...
Հարցազրույց մոսկվայաբնակ հայ գործարար, «Ամերիաբանկի» խորհրդի անդամ Արամ Գրիգորյանի հետ
1 Հոկտեմբեր 2009թ.
Հայաստանում է մոսկվայաբնակ հայ գործարար, «Ամերիաբանկի» խորհրդի անդամ Արամ Գրիգորյանը: «Կապիտալի» խնդրանքով նա որոշ զուգահեռներ անցկացրեց Հայաստանի և Ռուսաստանի բանկային համակարգերի միջև:
Համակարգիչ բոլորի՞ համար
Կառավարությունը նպաստում է մենաշնորհների հաստատմանը
1 Հոկտեմբեր 2009թ.
Սեպտեմբերի 17-ին Հայաստանում մեկնարկել է «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրը: Տեղեկատվական հասարակության զարգացման առումով սա կարելի է նաև երկար սպասված միջոցառում համարել, սակայն պիլոտային ծրագրի առաջին փուլը մի շարք հարցադրումներ է առաջացնում: Առաջիկայում «Կապիտալն» ավելի հանգամանալից կներկայացնի ծրագրի հիմքում դրված գաղափարախոսությունը, իրականացման մեխանիզմները, ինչպես նաև ծրագրին առնչվող պատասխանատու անձանց մեկնաբանությունները: Սակայն մինչ այդ ներկայացնենք որոշ դիտարկումներ:
Վրաստանը վաճառում է Հայաստան եկող ինտերնետ մալուխը
Մալուխը տնօրինող ընկերությունը վաճառվում է շուրջ $14 մլն-ով
1 Հոկտեմբեր 2009թ.
«Վրացական երկաթուղի» ընկերությունը վաճառում է իրեն պատկանող Railway Telecom ընկերության 100% բաժնետոմսերը։ Ընկերության աճուրդի մեկնարկային գինը սահմանվել է $14,145 մլն։ Հաղթողը պարտավոր է երեք տարվա ընթացքում երկաթգծի երկայնքով իրականացնել օպտիկամանրաթելային մալուխի մոնտաժային աշխատանքները և «Վրացական երկաթուղուն» տրամադրել մալուխի մեկ զույգը։
Անշարժ գույքի շուկան կայունացման շեմին է
Անկման տեմպը դանդաղել է
1 Հոկտեմբեր 2009թ.
Հայաստանի անշարժ գույքի շուկայում անկայունությունը, որը հիմնականում պայմանավորված է տնտեսական ճգնաժամով և սպասումներով, շարունակում է պահպանվել։ Դրա մասին է վկայում վերջին երեք ամսվա առուվաճառքի գործարքների դինամիկան։ Եթե հունիսին մայիսի նկատմամբ արձանագրվել է գործարքների շուրջ 40% աճ, ապա հուլիսին նախորդ ամսվա համեմատ գործարքների քանակը կրճատվել է շուրջ 7%-ով, իսկ օգոստոսին հուլիսի համեմատ՝ շուրջ 5%-ով։
Ի՞նչ կապ ունի փոխարժեքը փիլիսոփայության հետ
Ֆինանսների նախարարի պարզաբանումները
30 Սեպտեմբեր 2009թ.
Հայաստանում բյուջեի յուրաքանչյուր հերթական նախագծին որևէ որակում տալու ավանդույթ կա: 2010թ. բյուջեի նախագիծը, չնայած ընդամենը երեք օրական է, արդեն հասցրել է ստանալ «խնայողական», «կոնսերվատիվ», «հակաճգնաժամային» անվանումները: Սակայն ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը հոգեհարազատ է համարում «տնտեսությունը կայունացնող բյուջե» անվանումը, քանի որ, նրա կարծիքով, 2010թ. բյուջեն տնտեսական կայունության հիմքերն է դնում:
Փոխարժեքի փոփոխությունները կլինեն դանդաղ քայլերով և տեսանելի
Կարծում է «Հայէկոնոմբանկի» տնօրենը
30 Սեպտեմբեր 2009թ.
Վերջին շրջանում դոլարի նկատմամբ դրամի որոշակի արժեզրկման արդյունքում ստեղծված դրությունը նման չէ այս տարվա մարտի իրավիճակին, երբ դրամը դոլարի նկատմամբ կտրուկ արժեզրկվեց: Ըստ «Արմենպրեսի»՝ երեկ լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել «Հայէկոնոմբանկի» տնօրեն, վարչության նախագահ Դավիթ Սուքիասյանը: Չնայած դրամը ներկայում փոքր-ինչ արժեզրկվում է, Սուքիասյանը մեծ ցնցումներ չի կանխատեսում:
Ասիական բանկի $500 մլն վարկը հաստատվեց
«Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի $962 մլն
30 Սեպտեմբեր 2009թ.
Ասիական զարգացման բանկի տնօրենների խորհուրդը երեկ հաստատել է Հայաստանին $500 մլն վարկային միջոցներ հատկացնելու որոշումը՝ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցման համար։ Վարկային պայմանագրով նախատեսված է յոթ տարվա ընթացքում վերակառուցել Ագարակ-Կապան-Երևան-Բավրա ավտոմոբիլային ճանապարհը։ Հայկական կողմից այս ծրագրի համաֆինանսավորումը կկազմի $462 մլն։ Այսպիսով, «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի $962 մլն։
Մահածին գաղափարներ
Էներգետիկայի նախարարը հավատում է Թավրիզ-Երասխ նախագծին
30 Սեպտեմբեր 2009թ.
Հայաստանում նավթամթերքատար խողովակաշարի և տերմինալի կառուցման հետ կապված տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքներն արդեն ավարտվել են, և ներկայում անցում է կատարվում հաջորդ փուլին: Այս մասին «Արմենպրեսին» ասել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Առաջիկայում նախարարն այցելելու է Թեհրան` աշխատանքներն առավել առարկայորեն քննարկելու համար:
Հայաստանը՝ ռեֆորմատոր երկրների շարքում
Բայց վարչապետը գոհ չէ գործարարությամբ զբաղվելու դյուրինության ցուցանիշներից
30 Սեպտեմբեր 2009թ.
Համաշխարհային բանկի խումբը սեպտեմբերին 8-ին հրապարակել էր «Գործարարություն-2010» (Doing Business-2010) հերթական զեկույցը, որում 183 երկրների շարքում Հայաստանը, յոթ կետով բարելավելով նախորդ տարվա ցուցանիշը, զբաղեցնում է 43-րդ հորիզոնականը: Զեկույցի համահեղինակները պնդում են, որ ՀՀ-ն իր դիրքերը բարելավելու ավելի մեծ ներուժ ունի:
«Յունիբանկում» փոխարժեքը կարելի է նաև սակարկել
Նաև արտոնություններ, որոնք թույլ կտան նվազեցնել փոխարկային կորուստները
30 Սեպտեմբեր 2009թ.
Փոխարժեքային վերջին տատանումները, ինչպես նաև անորոշությունը հանգեցրել են փոխանակման կետերում արտարժույթի առուվաճառքի մարժայի ընդլայնման, որից քաղաքացիները հավելյալ կորուստներ են կրում: Այդ կորուստները չեզոքացնելու նպատակով «Յունիբանկ» ՓԲԸ-ի 31 մասնաճյուղերում այսուհետ սահմանվելու են արտարժույթի փոխանակման շուկայականից առավել նպաստավոր փոխարժեքներ:
2010թ. բյուջեն կլինի խնայողական
Սակայն կառավարությունը կխթանի տնտեսությունը
29 Սեպտեմբեր 2009թ.
Երեկ կառավարության արտահերթ նիստում ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը ներկայացրեց 2010թ. բյուջեի նախագիծը, որը հոկտեմբերի 2-ին կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Պետական բյուջեի մասին օրենքի նախագծի տեքստն արդեն տեղադրված է կառավարության և ֆինանսների նախարարության պաշտոնական կայքէջերում: 2010թ. պետական բյուջեի եկամուտները պլանավորված են Դ676.6 մլրդ, ծախսերը՝ Դ859.6 մլրդ, դեֆիցիտը՝ Դ153 մլրդ:
Միավորումից հետո
«Կասկադ Բանկը» ռազմավարական զարգացման նոր ծրագիր է հաստատում
29 Սեպտեմբեր 2009թ.
«Կասկադ Բանկը» հաստատում է ռազմավարական զարգացման նոր ծրագիրը: Այս մասին «Արմինֆոյին» հայտնել է «Կասկադ Բանկի» գործադիր տնօրեն Ահարոն Լևոնյանը: Ըստ նրա՝ նոր ռազմավարության հետ կապված բոլոր փաստաթղթերն այժմ գտնվում են հաստատման վերջնական փուլում: Նա նշել է, որ դառնալով «Կասկադ Կրեդիտ» վարկային կազմակերպության լիիրավ սեփականատերը, բանկը վերանայել է իր ռազմավարությունը:
Գազի ներկրման ծավալները կրճատվել են
Անձրևների պատճառով
29 Սեպտեմբեր 2009թ.
2009թ. դեպի Հայաստան բնական գազի մատակարարումը անցյալ տարվա համեմատ կկրճատվի 15-20%-ով: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր ինժեներ Աշոտ Հովսեփյանը «ԱրմԻնֆոյին» ասել է, որ դրա հետևանքով ընկերությունը տարվա ցուցանիշներով կարձանագրի վնասներ: Ընկերությանը շահութաբերություն ապահովելու համար անհրաժեշտ է, որ գազի ներկրման ծավալները տարեկան կազմեն 2 մլրդ խմ:
Երկաթուղու ներդրումային ծրագիրը կվերանայվի
Ըստ տրանսպորտի նախարարի՝ նոր ծրագրում ներառվելու են նաև նախորդ տարիների թերի ներդրումները
29 Սեպտեմբեր 2009թ.
Տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը «ԱրմԻնֆոյին» տեղեկացրել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ներդրումային ծրագիրը կվերանայվի: Ըստ նրա՝ հայկական կողմը ներդրումային պայմանագրում առաջարկվող փոփոխությունները ներկայացրել է ընկերության ղեկավարությանը` ծանոթանալու և ստորագրելու համար:
Համացանցն ամենուր
Ներսես Երիցյանը ինտերնետ է խոստանում հանրապետության ողջ տարածքում
29 Սեպտեմբեր 2009թ.
Հայաստանում ինտերնետ հասանելիության զարգացման ուղղությամբ նախատեսվում է ներդնել $30 մլն։ Ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է Համաշխարհային բանկի վարկային միջոցներով՝ $24 մլն, իսկ մնացած մասը կլինի կառավարության համաֆինանսավորումը։
Դրամի արժեզրկումը կտևի այնքան, մինչև մեր տնտեսությունը սկսի թափ հավաքել
Տիգրան Ջրբաշյանը նախկինի պես 12% անկում է կանխատեսում
26 Սեպտեմբեր 2009թ.
«Ամերիաբանկը» Հայաստանի ամենադինամիկ զարգացող բանկերից է: Միայն այս տարվա ընթացքում բանկի ակտիվները կրկնապատկվել են, իսկ վարկային պորտֆելը, սպասվում է, որ եռամսյակի վերջում կաճի 30%-ով՝ հասնելով Դ40 մլրդ-ի: Այս բանկի առանձնահատկությունն այն է, որ նախապատվությունը տրվում է խոշոր կորպորատիվ հաճախորդներին:
Սյունիքում և Ղարաբաղում օգտվում են իրանական գազից
Ավելացել է Իրան-Հայաստան գազամուղի թողունակությունը
26 Սեպտեմբեր 2009թ.
Լիովին վերականգնվել է Իրան-Հայաստան գազամուղի մի հատվածը՝ Արարատից մինչև Երևանի գազակարգավորիչ կայանը: Մոտ օրերս այն կարող է շահագործման հանձնվել: Այս մասին երեկ հայտարարել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի խորհրդական Վլադիմիր Մարգարյանը:
Ռուսները կմասնակցեն Հայաստան-Իրան երկաթուղու կառուցմանը
Ու Ասիական զարգացման բանկի փողերով
26 Սեպտեմբեր 2009թ.
Ռուսական «Ռոսժելդորպրոեկտ» և «Զարուբեժստրոյտեխնոլոգիա» ընկերությունները («Ռոսիյսկիե Ժելեզնիե Դորոգի» ընկերության դուստրերը) կարող են մասնակցել Իրան-Հայաստան երկաթուղու նախագծին: Այդ մասին երեկ հայտարարվել է Յարոսլավլում կայացած Տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստի ժամանակ:
Վրացական ուղղությունը կտուժի 20-30 տոկոսով
«Հարավկովկասյան երկաթուղին» պատրաստ է հայ-թուրքական սահմանի բացմանը
26 Սեպտեմբեր 2009թ.
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը վստահեցնում է, որ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում բավական արագ կարող է կազմակերպել երկաթուղային փոխադրումները։ Երեկ «Նովոստի Արմենիա» մամուլի կենտրոնում ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Մարատ Խակովը հայտարարեց, որ եթե Հայաստանի կառավարության կողմից լինի համապատասխան հանձնարարական, ապա իրենք երկու օրում կարող են կազմակերպել երկաթուղային փոխադրումները։
Ալյումինային պատերազմ
Եվրոպան ընդդեմ «ԱրմենԱլի»
26 Սեպտեմբեր 2009թ.
Bloomberg լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Եվրամիությունը մաքսատուրքերի նոր տոկոսադրույքներ է կիրառում Չինաստանից, Բրազիլիայից և Հայաստանից ալյումինի նրբաթիթեղի ներմուծման համար: Ըստ հաղորդագրության՝ սա ոչ թե պրոտեկցիոնիստական քայլ է, այլ եվրոպական շուկան էժան ներմուծումից պաշտպանելու միջոց:
Պանիրը ներդրումներ է բերելու
Կառավարությունում նոր հաշվարկներ են արել
26 Սեպտեմբեր 2009թ.
Հայաստանի ներքին շուկան սահմանափակ է, և արտադրության ծավալները հնարավոր է ավելացնել՝ միայն արտահանման պայմանները բարելավելով։ Կառավարությունն արտահանման խթանումը որոշել է իրականացնել երեք ուղղությամբ՝ օրենսդրության բարելավում, ինստիտուցիոնալ մակարդակում հարցերի լուծում և ֆինանսական միջոցների տրամադրում։
Փողեր՝ Հայաստան
ՏնտՔաղ
Ֆինանսներ, բանկեր
Ընկերություններ
Արդյունաբերություն
Ենթակառուցվածքներ
ՏՏ և կապ
Առևտուր, գներ
Գործ. նորություններ
Փոխարժեքներ
Տվյալները՝ ՀՀ ԿԲ
USD
ԱՄՆ դոլար
391.41
2.49
EUR
Եվրո
534.67
5.97
UAH
Ուկր. գրիվնա
49.04
0.31
RUB
Ռուս. ռուբլի
13.29
0.21
GBP
Ֆ. ստեռլինգ
587.47
5.65
Ավելին
ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐ
Բանկ. տոկ. հաշվ. դրույք
13.00
1.00
Ռեպո
6.50
1.50
Լոմբ. վարկ
9.50
1.50
Ներգրավ. միջ.
3.50
1.50
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ
Ոսկի (Դ/գրամ)
14100.51
24.06
0.17%
Արծաթ (Դ/գրամ)
219.84
3.14
1.45%
Պլատին (Դ/գրամ)
20197.52
153.50
0.77%
ԲԱՂԱԴ. ՏՆՏ. ԻՆԴԵՔՍՆԵՐ
Սպառողների վստահության ինդեքս
88.80
Տնտեսական ակտիվության ինդեքս
102.70
Գործարար միջավայրի ինդեքս
105.00
Նախորդ համարում
Անշարժ գույքի շուկան կայունացման շեմին է
Վրաստանը վաճառում է Հայաստան եկող ինտերնետ մալուխը
Համակարգիչ բոլորի՞ համար
Շատերը մտածում են, որ Հայաստանում շատ փող կա ...
Ամենից շատ ընթերցված նյութեր
Կառավարությունից էլ հոռետես
Խորհրդարանական լսումները կայացան
Կախաղան՝ Ազգային ժողովում
Հայերը նախընտրում են թանկ համակարգիչներ
Հարկային դաշտում կատարված փոփոխությունները մեզ հնարավորություն տվեցին ավելի դրական ներկայացնել Հայաստանը
Մեկնարկում է DigiTec-ը
Հոկտեմբերը լինելու է խաղաղության ամիս
Պատմությունը կրկնվում է. ի՞նչ ընդհանրություն ունեն նրանք
Յուշչենկոն այլընտրանք չունի
Ո՞վ սկսեց
Արխիվ
Հունվար
Փետրվար
Մարտ
Ապրիլ
Մայիս
Հունիս
Հուլիս
Օգոստոս
Սեպտեմբեր
Հոկտեմբեր
Նոյեմբեր
Դեկտեմբեր
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018
2019
2020
երկ
երք
չրք
հնգ
ուրբ
շբթ
կրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Հոկտեմբեր 2009
ԳԼԽԱՎՈՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
ԳՈՎԱԶԴ
ՄԵՐ ՄԱՍԻՆ
RSS
E-paper
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել
info@cdaily.am
հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
©
«Արմենպրես»
, ©
«ԱրմԻնֆո»
, ©
«Մեդիամաքս»
, ©
AP
, ©
Reuters
, ©
Прайм-Тасс
, ©
ИТАР-ТАСС
։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝
info@cdaily.am
Մանրամասն
հեղինակային իրավունքների
և
գովազդի
տեղադրման մասին։
Designed and developed by
Smart Systems LLC