ԹԻՎ 181 (452), Ուրբաթ
2 Հոկտեմբեր 2009թ.
Այս տարի դոլարի անկումն անկարելի է կասեցնել
Հարցազրույց Հայ-կանադական առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Ազատ Վարդանյանի հետ
Forbes. Քըրքորյանն ու Բաֆեթն ամենաշատն են տուժել ճգնաժամից
Գլխավոր
Քաղաքականություն
Աշխարհ
Փողեր՝ Հայաստան
Փողեր՝ Աշխարհ
LIFESTYLE
Սպորտ
ԳՆԱՆՇՈՒՄ
Թիվ 181 (452)
Փողեր՝ Աշխարհ
Քըրքորյանն ու Բաֆեթն ամենաշատն են տուժել ճգնաժամից
Forbes-ը հրապարակել է 400 ամենահարուստ ամերիկացիների ցանկը
Անցած 12 ճգնաժամային ամիսներին ամերիկացի հարուստները զգալիորեն աղքատացել են: Նրանց ընդհանուր կարողությունը նվազել է $300 մլրդ-ով` $1,57 տրլն-ից հասնելով $1,27 տրլն-ի: «Ֆորբս» ամսագրի կազմած ցանկում ամերիկացի տասը ամենահարուստ մարդիկ այդ ժամանակահատվածում կորցրել են $39,2 մլրդ:
Կառավարությունից էլ հոռետես
ԱՄՀ-ն Հայաստանում կանխատեսում է 15.6 տոկոս անկում
Հայաստանի տնտեսության անկման վերաբերյալ վերջին մեկ շաբաթվա ընթացքում արվել է երեք տարբեր կանխատեսում։ Հայաստանի կառավարությունն այս տարի սպասում է տնտեսության 15% անկում, Ասիական զարգացման բանկը՝ 9,9%, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը՝ 15,6%։ Արժույթի միջազգային հիմնադրամը հրապարակել է համաշխարհային տնտեսության վերաբերյալ նոր զեկույց, որը վերնագրված է «Համաշխարհային տնտեսության հեռանկար. ապահովելով վերականգնումը»։
Մոսկվայի մետրոն սեփականաշնորհում են
Մայրաքաղաքին ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ
Մոսկվայի իշխանությունները ծրագրում են սեփականաշնորհել հիմնական ենթակառուցվածքային ձեռնարկությունները, մասնավորապես՝ մայրաքաղաքի մետրոպոլիտենը: Այս մասին հաղորդել է Մոսկվայի քաղաքապետարանի գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Իգոր Իգնատովը: Ընդ որում՝ այդ ձեռնարկությունների բաժնետոմսերի թողարկումը պետք է իրականացվի այնպես, որ պետությունը ներդրումներ ներգրավվի, բայց չկորցնի այդ ձեռնարկությունների վերահսկողությունը:
Աշխարհի ամենաթանկարժեք տունն էժանացել է երկու անգամ
Այսօր այն արժե ընդամենը $60 մլն
Աշխարհի ամենաթանկարժեք բնակելի օբյեկտներից մեկի՝ ամերիկյան Կոնեկտիկուտ նահանգում գտնվող Dunnellen Hall կալվածքի գինը կիսով չափ նվազել է: 2008թ. նոյեմբերին $125 մլն արժողությամբ տունը զբաղեցնում էր երկրորդ հորիզոնականը: Այժմ, ըստ David Ogilvy & Associates Realtors անշարժ գույքի գործակալության, այս բացառիկ կալվածքի սեփականատերերը պատրաստ են վաճառել այն ընդամենը $60 մլն-ով:
Այս տարի դոլարի անկումն անկարելի է կասեցնել
WSJ. ներդրողներին անհանգստացնում է դոլարի նկատմամբ թուլացող վստահությունը
2009թ. երրորդ եռամսյակում դոլարի անկումն արագացել է: Մյուս կողմից՝ երկրի տնտեսությունը կրկին աշխուժանում է, իսկ ներդրողները կրկին սկսել են գումարներ ներդնել ռիսկային ակտիվներում: Այսպիսի դիտարկում է արել ամերիկյան The Wall Street Journal պարբերականը՝ կանխատեսելով, որ ամերիկյան արժույթի անկումը կշարունակվի առնվազն հաջորդ մի քանի շաբաթվա ընթացքում:
Օղին կվաճառեն միայն անձնագրով
Ռուսական հարբեցողության դեմ պայքարը շարունակվում է
1 Հոկտեմբեր 2009թ.
ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարությունը ներկայացրել է նախագահի կարգադրությամբ մշակված հակաալկոհոլային նոր միջոցառումների ցանկը: Ցանկի գլխավոր նորույթը ալկոհոլային արտադրանքի վաճառքի նկատմամբ օրենսդրորեն ժամային սահմանափակումների կիրառումն է: Կառավարության այս որոշմանը, սակայն, քչերն են Ռուսաստանում հավանություն տալիս:
Թշնամական կլանումների դարաշրջան
Պոտենցիալ զոհերի թվում է նաև Adidas-ը
1 Հոկտեմբեր 2009թ.
Մոտ ժամանակներս թշնամական կլանման կարող են ենթարկվել շատ հայտնի կոնցեռններ: Այս մասին գրում է գերմանական Handelsblatt բիզնես պարբերականը: Այդպիսի կլանման կարող են ենթարկվել գերմանական Adidas, BASF և Deutsche Boerse ընկերությունները: Ֆինանսական ճգնաժամի պատճառով ներկայում բազմաթիվ ընկերություններ թերագնահատվում են, իսկ գնորդներին գնալով ավելի քիչ է հետաքրքրում, որ իրենց բազմամիլիարդանոց կլանումները թշնամական են լինում:
Toyota-ն հետ է կանչում 3,8 մլն ավտոմեքենա
Բացահայտվել է թերություն, որը կարող է դառնալ ավտովթարի պատճառ
1 Հոկտեմբեր 2009թ.
Toyota Motor-ը հետ է կանչում ԱՄՆ-ում վաճառքի հանված 3,8 մլն ավտոմեքենա: Պատճառն ավտոմեքենաների թերությունն է, որը կարող է դառնալ և արդեն դարձել է ավտովթարների և մարդկային զոհերի պատճառ: Տարբեր տարիների արտադրության Camry, Avalon, Prius, Tacoma, Tundra, Lexus ավտոմեքենաներում վարորդի գորգն անհաջող է տեղադրված և կարող է կառչել գազի սեղմակին՝ դառնալով ավտովթարի պատճառ:
Ինքնասպանությունների նորաձևություն
Ֆրանսիայում պահանջում են France Telecom-ի տնօրենի հրաժարականը
1 Հոկտեմբեր 2009թ.
France Telecom-ի գլխավոր տնօրեն Դիդիե Լոմբարը հայտնվել է աղմկահարույց պատմության կենտրոնում: Մեկուկես տարվա ընթացքում նրա ղեկավարած ընկերության 24 աշխատակից ինքնակամ հրաժեշտ է տվել կյանքին: Ֆրանսիական ընդդիմադիր կուսակցությունները պահանջում են Լոմբարի հրաժարականը և կոչ են անում, որ նա պատասխանատվություն ստանձնի կորպորացիայում տիրող մթնոլորտի համար, ինչն ամենազգայուն աշխատակիցներին հասցրել է ինքնասպանության դուռը:
Ինտերնետը գրավում է հեռուստատեսության դիրքերը
Մեծ Բրիտանիայում ավելի շատ գումար են ծախսում ինտերնետային, քան հեռուստատեսային գովազդի վրա
1 Հոկտեմբեր 2009թ.
Մեծ Բրիտանիայում ինտերնետային գովազդի ծախսերը 2009թ. առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել են 4,6%-ով: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Internet Advertising Bureau (IAB) գործակալության հետազոտությունը:
Ռուսաստանի քարտեզը կփոխվի
Դեպրեսիվ մոնոքաղաքները կապամոնտաժվեն
30 Սեպտեմբեր 2009թ.
Ռուսաստանի տարածքային զարգացման նախարարությունը ծրագիր է պատրաստել, որը պետք է լուծի մոնոպրոֆիլային քաղաքների կամ այսպես կոչված մոնոքաղաքների խնդիրը: Բնակավայրը համարվում է մոնոքաղաք, եթե դրա յուրաքանչյուր չորրորդ բնակիչ աշխատում է մեկ ընդհանուր արտադրատեխնոլոգիական գործընթացի շրջանակում գործող ձեռնարկություններում, կամ եթե այդ ձեռնարկություններին բաժին է հասնում արդյունաբերական արտադրանքի ավելի քան 50%-ը:
Ռուբեն Վարդանյանն աֆրիկյան գրանցում ստացավ
Standard Bank-ի հետ գործարքը վերջապես հաստատվեց
30 Սեպտեմբեր 2009թ.
Գործարքի մասին հայտարարելուց յոթ ամիս անց Ռուբեն Վարդանյանի «Տրոյկա դիալոգին» և հարավաֆրիկյան Standard Bank-ին կանոնակարգիչները թույլատրել են ռազմավարական դաշինք կնքել: Արդյունքում Standard Bank-ը դարձել է ներդրումային ընկերության 33% բաժնետոմսերի սեփականատերը, իսկ «Տրոյկա դիալոգը» ստացել է Standard Bank առևտրային բանկը:
Զեղչեր չեն լինի
Ամերիկյան ավտոարտադրողները որոշ դասեր են քաղել ռեցեսիայից
30 Սեպտեմբեր 2009թ.
Ամերիկացի գնորդներին, որոնք հույս ունեին հատկապես շահավետ պայմաններով նոր ավտոմեքենաներ ձեռք բերել, հիասթափություն է սպասում: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հիշեցնելով, որ Ford-ը և General Motors-ը իրենց գործարանների մի մասը փակելուց և արտադրության ծավալները նվազեցնելուց հետո թոթափել են տասնամյա կախվածությունը զեղչերից:
Դոլարին այլընտրանք չկա
Սորոսը համաշխարհային ճգնաժամի հաջորդ ալիքին սպասում է մեկ-երկու տարուց
29 Սեպտեմբեր 2009թ.
Միլիարդատեր և հասարակական գործիչ Ջորջ Սորոսը կարծում է, որ ճգնաժամը, որի ականատեսն ենք այսօր, «վատթարագույնն է մեր բոլորի կյանքում»: Այս մասին Սորոսն ասել է Յալթայի ամենամյա միջազգային YES (Yalta European Strategy) գագաթաժողովի շրջանակում կազմակերպված հեռուստակամուրջի ընթացքում: Նրա բնութագրմամբ՝ համաշխարհային ֆինանսական համակարգը սնվում էր արհեստական կենսապահովման եղանակով՝ ֆինանսաբյուջետային խթանների խոշոր փաթեթների միջոցով:
«Գազպրոմը» կրկին առաջինն է
Հրապարակվել է ռուսական 500 խոշորագույն ընկերությունների ցանկը
29 Սեպտեմբեր 2009թ.
«Գազպրոմը» կրկին գլխավորում է ռուսական խոշորագույն ընկերությունների ցանկը՝ ըստ հասույթի չափի: 2008թ. արդյունքով՝ գազային մենաշնորհատիրոջ հասույթն ավելացել է 45%-ով և կազմել է 3,5 տրիլիոն ռուբլի: Կոնցեռնի շահույթը, նախորդ տարվա համեմատ, աճել է 11%-ով՝ կազմելով 771,38 մլրդ ռուբլի:
Ադրբեջանը հերքում է
«Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու շինարարությունը չի դադարեցվել
29 Սեպտեմբեր 2009թ.
Ադրբեջանի տրանսպորտի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Նամիկ Հասանովը երեկ, մեկնաբանելով ռուսական լրատվամիջոցների հաղորդումները, հայտարարել է, որ «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու շինարարության աշխատանքները դադարեցնելու վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
iPod-ը վնասակար է առողջության համար
Եվրահանձնաժողովն Apple-ին կստիպի իջեցնել իր նվագարկիչի ձայնը
29 Սեպտեմբեր 2009թ.
Եվրահանձնաժողովը մտադիր է սահմանափակել iPod նվագարկիչների և այլ շարժական երաժշտական սարքերի աղմուկի մակարդակը, որը չպետք է գերազանցի 80 դեցիբելը: Բացի դրանից՝ Apple ընկերությունը և մյուս արտադրողները ստիպված կլինեն իրենց արտադրանքի փաթեթավորման վրա տեղեկություն զետեղել այն մասին, թե որքանով է այն վնասակար առողջությանը: Այս մասին տեղեկացնում է բրիտանական The Times-ը:
Հինգ տարի անց Ասիայում միասնական արժույթ կհայտնվի
Կանխատեսում է նոբելյան մրցանակակիրը
29 Սեպտեմբեր 2009թ.
Եվրոն շրջանառության մեջ մտցնելու գաղափարախոսներից մեկը՝ տնտեսագիտության ասպարեզում նոբելյան դափնեկիր Ռոբերտ Մանդելը, հայտարարել է, թե հինգ տարի անց շրջանառության մեջ կարող է մտնել ասիական միասնական արժույթ: Այս մասին գրում է ռուսական «ՌԲԿ Դեյլի» թերթը:
Գլոբալ ճգնաժամ. սայթաքուն ճանապարհ
Աշխարհահռչակ տնտեսագետը զգուշացնում է exit strategy-ի վտանգների մասին
26 Սեպտեմբեր 2009թ.
Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր, աշխարհահռչակ տնտեսագետ Նուրիել Ռուբինին համաշխարհային ճգնաժամի վերաբերյալ հանդես է եկել հետաքրքիր վերլուծական հոդվածով, որը տպագրվել է ռուսական «Վեդոմոստի» թերթում: Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև:
G20-ն իր ձեռքն է վերցնում համաշխարհային տնտեսության ղեկը
Այդ «պաշտոնում» փոխարինելով G8-ին
26 Սեպտեմբեր 2009թ.
Մեծ քսանյակը, որի հերթական գագաթաժողովը կայացավ ամերիկյան Պիտսբուրգ քաղաքում, հայտարարել է, որ դառնում է համաշխարհային տնտեսական քաղաքականության հիմնական համակարգող մարմինը՝ այդ «պաշտոնում» փոխարինելով G8-ին: Այս որոշման հիմքում համաշխարհային տնտեսությունում ուժերի վերադասավորությունն է զարգացող այնպիսի երկրների օգտին։
Բջջային փողերի ուժը
Համակարգ, որն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը
26 Սեպտեմբեր 2009թ.
Ժամանակին բջջային հեռախոսները բարեկեցիկ կյանքով ապրող քաղաքաբնակների խաղալիքներն էին: Ընդամենը մի քանի տարում, սակայն, դրանք այնքան տարածվեցին, որ աշխարհի ամենաաղքատ ժողովուրդների համար տնտեսական հզորացման գործիք դարձան: Բջջային հեռախոսը փոխարինում է թույլ ենթակառուցվածքներին, ինչպիսիք են, ասենք, վատ ճանապարհները կամ դանդաղ աշխատող փոստային ծառայությունները:
Փողեր՝ Աշխարհ
Տնտեսություն
Ֆինանսներ և շուկաներ
Ընկերություններ
Էներգակիրներ
Մարկետինգ և մենեջմենտ
Hi-Tech
Բիզնես նորություններ
Կրոս Կուրսեր
USD/JPY
090.44
0.077%
USD/CHF
1.0581
0.038%
NZD/USD
0.7011
0.114%
EUR/USD
1.3759
0%
EUR/GBP
00.906
0.022%
Հումքի ֆյուչերսներ
Ոսկի ($/ունց.)
1102.5
0.73%
Արծաթ ($/ունց.)
17.09
0.52%
Պղինձ ($/տոննա)
7435.099
0.13%
Շաքար #11 (ցենտ/լբ)
19.67
2.08%
Ցորեն (ցենտ/բուշել)
485.25
1.36%
Նավթ WTI ($/բարել)
81.24
1.06%
Ինդեքսներ
Dow Jones IA
10624.69
0.12%
DJ EURO STOXX
2898.36
0.09%
HSI (Hang Seng)
21209.74
0.09%
Nikkei 225
10751.26
0.81%
RTS $
1534.68
2.04%
Նախորդ համարում
Ինքնասպանությունների նորաձևություն
Toyota-ն հետ է կանչում 3,8 մլն ավտոմեքենա
Ինտերնետը գրավում է հեռուստատեսության դիրքերը
Օղին կվաճառեն միայն անձնագրով
Թշնամական կլանումների դարաշրջան
Ամենից շատ ընթերցված նյութեր
Կառավարությունից էլ հոռետես
Խորհրդարանական լսումները կայացան
Կախաղան՝ Ազգային ժողովում
Հայերը նախընտրում են թանկ համակարգիչներ
Հարկային դաշտում կատարված փոփոխությունները մեզ հնարավորություն տվեցին ավելի դրական ներկայացնել Հայաստանը
Մեկնարկում է DigiTec-ը
Հոկտեմբերը լինելու է խաղաղության ամիս
Պատմությունը կրկնվում է. ի՞նչ ընդհանրություն ունեն նրանք
Յուշչենկոն այլընտրանք չունի
Ո՞վ սկսեց
Արխիվ
Հունվար
Փետրվար
Մարտ
Ապրիլ
Մայիս
Հունիս
Հուլիս
Օգոստոս
Սեպտեմբեր
Հոկտեմբեր
Նոյեմբեր
Դեկտեմբեր
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018
2019
2020
երկ
երք
չրք
հնգ
ուրբ
շբթ
կրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Հոկտեմբեր 2009
ԳԼԽԱՎՈՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
ԳՈՎԱԶԴ
ՄԵՐ ՄԱՍԻՆ
RSS
E-paper
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել
info@cdaily.am
հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
©
«Արմենպրես»
, ©
«ԱրմԻնֆո»
, ©
«Մեդիամաքս»
, ©
AP
, ©
Reuters
, ©
Прайм-Тасс
, ©
ИТАР-ТАСС
։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝
info@cdaily.am
Մանրամասն
հեղինակային իրավունքների
և
գովազդի
տեղադրման մասին։
Designed and developed by
Smart Systems LLC