Թիվ 181 (452) Սպորտ

Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում «ռոսոներիները» պարտվեցին շվեյցարական «Ցյուրիխին»:
«Սան Սիրոն» շոկի մեջ է
Չեմպիոնների լիգա, խմբային մրցաշար, 2-րդ տուր

Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի երկրորդ խաղային օրվա ամենաանսպասելի հաշիվը գրանցվեց Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում, որտեղ «ռոսոներիները» պարտվեցին շվեյցարական «Ցյուրիխին»: Հանդիպման բացահայտ ֆավորիտ համարվող «Միլանը» սեփական հարկի տակ չկարողացավ առավելության հասնել մրցաշարի նորեկի նկատմամբ: Արդեն 10-րդ րոպեին հյուրերի ֆինն լեգեոներ Հանու Տիհինենը գեղեցիկ հարվածով գրավեց Ստորարիի դարպասը:   Ավելին

 
Ջերմեն Թեյլորը կարծում է, որ Արթուր Աբրահամի հետ մենամարտում, որը կայանալու է հոկտեմբերի 17-ին, ճնշում է գործադրվելու իր մրցակցի վրա:
Արթուր Աբրահամի վրա ճնշումն ավելի մեծ է լինելու
Տան պայմաններում հանդես գալը կարող է հակառակ ազդեցություն ունենալ

Միջինքաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Ջերմեն Թեյլորը կարծում է, որ Արթուր Աբրահամի հետ մենամարտում, որը կայանալու է հոկտեմբերի 17-ին, ճնշում է գործադրվելու իր մրցակցի վրա: «Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ինձ վստահություն չի բավարարում կամ ես ճնշում եմ զգում իմ հանդեպ, սխալվում է: Եթե ես մի քանի մենամարտ եմ պարտվել, դա չի նշանակում, որ ինձ պետք է անտեսեն: Ես սովորում եմ իմ սխալների վրա. պարտությունների շնորհիվ ես ավելի լավ բռնքամարտիկ եմ դարձել»:   Ավելին

 
«Միկայի» ֆուտբոլիստ Աղվան Մկրտչյանը բոլորովին վերջերս մեկ տարով զրկվեց հայկական որևէ ակումբում հանդես գալու իրավունքից:
Աղվան Մկրտչյանը հրավիրվել է ազգային հավաքական
Ով վերջերս զրկվեց հայկական որևէ ակումբում հանդես գալու իրավունքից

30 Սեպտեմբեր 2009թ. Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը՝ Վարդան Մինասյանի գլխավորությամբ, հրապարակեց հավաքականի ընդլայնված ցուցակը, որը կնախապատրաստվի 2010թ. Աշխարհի գավաթի խաղարկության Իսպանիայի և Թուրքիայի հետ ընտրական հանդիպումներին: Ուշագրավն այն է, որ ընտրանու կազմում տեղ է գտել «Միկայի» ֆուտբոլիստ Աղվան Մկրտչյանը, որը բոլորովին վերջերս մեկ տարով զրկվեց հայկական որևէ ակումբում հանդես գալու իրավունքից:   Ավելին

 
Նախորդ չորս տարվա չեմպիոն և ընթացիկ առաջնության առաջատար «Ինտերը» ուղևորվեց Ճենովա, որտեղ նրան սպասում էր համառ «Սամպդորիան»:
Իտալիա. «Ինտերի» ֆիասկոն
Եվրոպական էլիտար առաջնություններ

29 Սեպտեմբեր 2009թ. Նախորդ չորս տարվա չեմպիոն և ընթացիկ առաջնության առաջատար «Ինտերը» ուղևորվեց Ճենովա, որտեղ նրան սպասում էր համառ «Սամպդորիան»: Տանտերերը նույնպես շատ լավ էին մեկնարկել այս առաջնությունում՝ առաջին հինգ տուրում գրանցելով չորս հաղթանակ: Առաջին պարտությունը «բլյուչերկիատիները» կրեցին չորեքշաբթի Ֆլորենցիայում: Այժմ «Սամպան» դեմ չէր ապացուցելու, որ այդ անհաջողությունը պարզապես պատահականություն էր:   Ավելին

 
Մյունխենի «Բավարիան» արտագնա խաղում զիջեց «Համբուրգին»:
Գերմանիա. «Համբուրգը» հաղթում է «Բավարիային»
Եվրոպական էլիտար առաջնություններ

29 Սեպտեմբեր 2009թ. Բունդեսլիգայի շրջանակներում հաշվով 75-րդ Ռուրի դերբիում Գելզենկիրխենի «Շալկեն» «Սիգնալ-Իդունա Պարկ» մարզադաշտում ոչ օպտիմալ կազմով հաղթանակ տարավ Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ: Հանդիպումը թիմերը շատ ակտիվ սկսեցին: «Շալկեն» ավելի շատ էր գրոհում, բայց առանց վտանգի, իսկ «Բորուսիան» հազվադեպ էր հակահարվածներ հասցնում, սակայն դրանք ավելի վտանգավոր էին:   Ավելին

 
Սուպերգավաթը «Արարատի» միակ ձեռքբերումն է այս մրցաշրջանում։
«Արարատը» Հայաստանի սուպերգավաթակիրն է
Ինչն ակումբի միակ ձեռքբերումն է այս մրցաշրջանում

26 Սեպտեմբեր 2009թ. Հայաստանի Սուպերգավաթի խաղարկության 12-րդ խաղարկությունը նախորդի պես անցկացվեց երջանկահիշատակ Հակոբ Տոնոյանի ծննդյան օրը: Հանդիպման նախօրյակին Վարդան Մինասյանը հայտարարել էր, որ չեմպիոնը կխաղա հիմնական կազմով, քանի որ մտադրություն կա «Ուլիսի» հետ առաջնության խաղը տեղափոխել պահեստային օր, սակայն հետո կարծես թե «Փյունիկը» չէր դիմել ՀՖՖ, և առաջնության հանդիպումը չէր տեղափոխվել:   Ավելին

 
Արգենտինայի հավաքականում կխաղա նաև Արիել Օրտեգան։
Օրտեգան նորից կխաղա Արգենտինայի հավաքականում
Առաջին անգամ վերջին վեց տարիներից հետո

26 Սեպտեմբեր 2009թ. Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան հրապարակել է այն 19 ֆուտբոլիստների ցանկը, որոնք հաջորդ չորեքշաբթի ընկերական հանդիպում կանցկացնեն Գանայի ընտրանու հետ Կորդոբայի «Օլիմպիկո» մարզադաշտում: Այս հանդիպման համար Մարադոնան ընտրել է միայն այն խաղացողներին, որոնք հանդես են գալիս Արգենտինայի առաջնությունում:   Ավելին

 
«Ցանկանում եմ սկսել մրցաշարը հաղթանակով,- հայտարարել է Աբրահամը:- Դրա համար ես աշխատում եմ ինչպես երբեք»:
Աբրահամը քրտնաջան մարզվում է
Սնահավատ Ուլի Վեգները կարծում է, որ Ցինովիցի հյուրանոցում մոգական ուժեր կան

26 Սեպտեմբեր 2009թ. Միջինքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը կրկին իր մարզումներն անցկացնում է Բալթիկ ծովում գտնվող Ուզեդոմ կղզու Ցինովից քաղաքում: Այստեղ հայ բռնցքամարտիկը պատրաստվում է Ջերմեն Թեյլորի հետ մենամարտին, որը պետք է կայանա հոկտեմբերի 17-ին: Արթուրի սնահավատ մարզիչ Ուլի Վեգները կարծում է, որ Ցինովիցի հյուրանոցում մոգական ուժեր կան։   Ավելին

 
 
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
<<Հոկտեմբեր 2009 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC