Թիվ 181 (452) Աշխարհ

Օգոստոսյան պատերազմն սկսել են վրացիները, սակայն դրան էապես նպաստել են Ռուսաստանի գործողությունները:
Ո՞վ սկսեց
Եվրամիությունը որոշել է օգոստոսյան պատերազմի մեղավորներին

Ո՞վ սկսեց օգոստոսյան պատերազմը. վրացիները, սակայն ռուսները նույնպես մեղավոր են: Այսպիսին է Վրաստանում անցած տարվա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությամբ զբաղվող Եվրամիության հանձնաժողովի` նախօրեին հրապարակված զեկույցի եզրակացությունը: Ինչպես և ակնկալվում էր, մեղադրանքը, փաստորեն, վերաբերում է երկու կողմերին. «օգոստոսյան պատերազմն սկսել են վրացիները, սակայն դրան էապես նպաստել են Ռուսաստանի գործողությունները»:   Ավելին

 
«Տիկին Տիմոշենկոյի նպատակն է «Ռեգիոնների կուսակցության» հետ դաշինք կնքել»,- ասել է Վիկտոր Յուշչենկոն:
Յուշչենկոն այլընտրանք չունի
Նա ընտրել է անվտանգության համաեվրոպական համակարգը

«Ես կհաղթեմ ընտրություններում»,- ֆրանսիական Le Figaro-ին ասել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն: Նրա խոսքով՝ երեք ամսվա ընթացքում իր վարկանիշը երեք անգամ բարձրացել է: «Իմ ծրագիրը պարզ է. վերականգնել Ուկրաինայի նկատմամբ հարգանքն ու երկրի անկախությունը՝ նրան բերելով Եվրոպա: Իմ ծրագիրն ուղղված չէ ինչ-որ մեկի դեմ: Ռուսաստանի նկատմամբ իմ մտադրությունները դրական են, և ես ցանկանում եմ, որ ճանաչվի Ուկրաինայի ինքնիշխանությունը»,- ասել է նա:   Ավելին

 
Վլադիմիր Պուտինին The Washington Times-ը համեմատում է Ճապոնիայի ռազմական նախարար և վարչապետ Հիդեկի Տոձիոյի հետ:
Պատմությունը կրկնվում է. ի՞նչ ընդհանրություն ունեն նրանք
Ահմադինեժադ - Հիտլեր, Չավես - Մուսոլինի, Կաստրո - Ստալին, Պուտին - Տոձիո, Օբամա - Չեմբեռլեն

2009-ը 1939թ. կրկնությունն է: Այս մասին գրում է ամերիկյան The Washington Times-ը: «Այսօր շատ առաջնորդներ չափից ավելի նման են 1939թ. առաջնորդներին»,- գրում է թերթը: Այսպես, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն այսօրվա Հիտլերն է: Ժամանակակից Բենիտո Մուսոլինին Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսն է՝ «բռնակալ-խեղկատակ»:   Ավելին

 
Վլադիմիր Չիժով. «Ռուսամետ զեկույց մեզ հարկավոր չէ, մենք առանց այդ էլ գիտենք, թե այնտեղ ինչ է տեղի ունեցել»:
Ո՞վ է մեղավոր օգոստոսյան պատերազմի համար
Եվրամիության հանձնաժողովն իր զեկույցը կհրապարակի այսօր

1 Հոկտեմբեր 2009թ. Վրաստանում անցած տարվա օգոստոսյան իրադարձությունների հանգամանքներն ուսումնասիրող միջազգային հանձնաժողովի զեկույցն «արմատական նոր եզրակացություններ» չի պարունակում: Վկայակոչելով Բրյուսելում գտնվող դիվանագիտական աղբյուրը՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: Գործակալությունը նշում է, որ փաստաթղթի հեղինակ, շվեյցարացի Հաիդի Տալյավինին երեկ այն ներկայացրել է Եվրամիության խորհրդին:   Ավելին

 
Ռուսաստանի և Բելառուսի նախագահները բանակցել են, սակայն բանակցությունների բովանդակությունը գաղտնի է պահվում:
Լուկաշենկոն առաջարկել է, Մեդվեդևը պարզապես չի մերժել
Երկու երկրների նախագահները բանակցել են մարտական պայմաններում

1 Հոկտեմբեր 2009թ. Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Դմիտրի Մեդվեդևի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հերթական հանդիպման պաշտոնական առիթը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում անցկացվող «Արևմուտք-2009» համատեղ ուսումնավարժանքների փակումն էր: ՌԴ արտգործնախարարությունում РБК daily-ին ասել են, որ հանդիպումը նախաձեռնել է Լուկաշենկոն, իսկ Մեդվեդևը համաձայնել է հանդիպել «հենց այնպես, առանց ընդգծված խանդավառության»:   Ավելին

 
Մեդվեդևի դոկտրինը բաղկացած է հետևյալ սկզբունքներից. ժողովրդավարություն, ինքնիշխանություն, միջազգային իրավունքի գերակայություն և ազգային պետությունների դերի մեծացում:
Մեդվեդևը քաղաքական նոր լեզու է ձևավորում
Փորձագետներն ինքնաքննադատության հետքեր են տեսել ՌԴ նախագահի վերջին ուղերձում

1 Հոկտեմբեր 2009թ. Ռուս փորձագետները համարում են, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի դոկտրինը, որը նա հնչեցրել է իր «Առա՛ջ, Ռուսաստան» հոդվածում, իսկ այնուհետև Յարոսլավլի ֆորումում և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, սեզոնի քաղաքական գլխավոր իրադարձությունն էր: Նրանց կարծիքով՝ Դմիտրի Մեդվեդևի վերջին հայտարարությունները խոսում են այն մասին, որ նա ձգտում է Ռուսաստանում քաղաքական նոր լեզու ձևավորել:   Ավելին

 
ԱՇԽԱՐՀԸ՝ ՄԵԿ ՍՅՈՒՆԱԿՈՒՄ
ԱՇԽԱՐՀԸ՝ ՄԵԿ ՍՅՈՒՆԱԿՈՒՄ

1 Հոկտեմբեր 2009թ. Չեխիան ժամանակ է ձգում, Կուբայի և ԱՄՆ-ի միջև վերջին տարիների ամենաբարձր մակարդակով առաջին հանդիպումն է տեղի ունեցել, Թեհրանը պատրաստ է ապահովել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը երկրի ուրանի հարստացման նոր գործարան, Հարավային Օսիայում և Աբխազիայում միջազգային դիտորդների մուտքն ապահովելու ԵԽԽՎ-ի ցանկությունը չի համապատասխանում Կովկասում ստեղծված իրադրությանը, Նեպալում եկեղեցու փլուզման հետևանքով զոհվել է առնվազն 24 մարդ, և թուրքական դպրոցական նոր դասագրքերի քարտեզում Հայաստանը ներառված է Թուրքիայի կազմում:   Ավելին

 
Այսուհետև խորհրդային սիմվոլիկայով առարկաներ վաճառողները երկու տարվա ազատազրկման կդատապարտվեն:
Լենինը, Չե Գևարան, մուրճը և մանգաղը
Լեհաստանում արգելվել են խորհրդային սիմվոլիկայի պատկերներով իրերը

30 Սեպտեմբեր 2009թ. Լեհաստանի իշխանությունները որոշել են շարունակել կոմունիզմը նացիզմին հավասարեցնելու իրենց արշավը՝ արգելելով ոչ միայն ֆաշիստական, այլև խորհրդային խորհրդանիշների օգտագործումը: Նախօրեին ընդունված օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ այսուհետև մուրճ և մանգաղ կամ Վլադիմիր Լենինի լուսանկարը պատկերող առարկաներ վաճառողները երկու տարվա ազատազրկման կդատապարտվեն:   Ավելին

 
Ըստ «Նեզավիսիմայա գազետա» թերթի՝ հայ-թուրքական սահմանի բացումն արդեն որոշված հարց է։
Հայաստանը գնում է Եվրամիություն
Թուրքիայի միջով

29 Սեպտեմբեր 2009թ. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված «շվեյցարական արձանագրությունները» երկու երկրների խորհրդարանները կարող են վավերացնել հոկտեմբերի 10-ից ոչ շուտ: Նման վերլուծությամբ է հանդես եկել ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթը: Ըստ թերթի՝ հայ-թուրքական սահմանի բացումն արդեն որոշված հարց է. Հայաստան-Թուրքիա ուղղությունն սպասարկելու համար անհրաժեշտ բեռնատար վագոններ գնելու նպատակով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն Լեհաստանի հետ ներկայում բանակցություններ է վարում:   Ավելին

 
Ա. Մերկել. «Այսօր մենք կարող են մի լավ տոնել մեր հաղթանակը, սակայն վաղը մեզ ծանր աշխատանք է սպասվում»,- ասել է նա:
Մերկելը կպաշտոնավարի ևս մեկ անգամ
Իսկ ուշադրության կենտրոնում կլինի տնտեսության առողջացումը

29 Սեպտեմբեր 2009թ. Գերմանիայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել իշխող «Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն» կուսակցությունների միությունը («ՔԴՄ/ՔՍՄ»): Անգելա Մերկելը կպահպանի դաշնային կանցլերի աթոռը:  Անգելա Մերկելն արդեն հայտարարել է, որ մտադիր է կոալիցիա ձևավորելու համար բանակցել «Լիբերալ-դեմոկրատական կուսակցության» (ԼԴԿ) հետ, ինչը, նրա կարծիքով, ճգնաժամը հաղթահարելու լավագույն միջոցը կլինի:   Ավելին

 
«Շահաբ-3» տեսակի հրթիռների գործողության շառավիղը մինչև 2000 կմ է, այսինքն դրանք կարող են հասնել Իսրայել:
Իրանը հրթիռներ է արձակում
Որոնք կարող են հասնել Իսրայել

29 Սեպտեմբեր 2009թ. «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» ամենամյա զինավարժությունների շրջանակներում Իրանը «Շահաբ-1» և «Շահաբ-2» (թարգմանաբար՝ «Ասուպ») միջին հեռահարության հրթիռներ է արձակել: Այս մասին հաղորդում է իրանական «Ֆարս» գործակալությունը: ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի հրամանատար Հոսեին Սալամին հայտարարել է, որ հրթիռային առաջին հարվածների արդյունքները գերազանցել են բոլոր սպասելիքները:   Ավելին

 
Մ. Սաակաշվիլի. «Թեկուզ ոչ հիմա, սակայն Աբխազիան կրկին կդառնա այն, ինչ եղել է՝ Վրաստանի հիասքանչ մի մասը»:
Սաակաշվիլիի լավատեսությունն անսահման է
Վրաստանի նախագահը հույս ունի հետ բերել Աբխազիան

26 Սեպտեմբեր 2009թ. Թբիլիսին ուշ թե շուտ hետ կբերի Վրաստանից անջատված Աբխազիան: Նախօրեին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նման հայտարարություն է արել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: «Թեկուզ ոչ հիմա, բայց Աբխազիան կրկին կդառնա այն, ինչ եղել է` Վրաստանի հիասքանչ մի մասը»,- ասել է Սաակաշվիլին` միաժամանակ, ընդգծելով, որ չի պատրաստվում Աբխազիան ուժով հետ բերել:    Ավելին

 
Վերլուծաբանները նշում են, որ եթե բանակցություններն անարդյունավետ ընթանան, Օբաման կձգտի խստացնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները:
Իրանական պատժամիջոցներ
Պեկինը դեմ է. Մոսկվան դեռ մտածում է

26 Սեպտեմբեր 2009թ. Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ այդ երկրի հետ հակասությունները հարթելու համար պատժամիջոցների կիրառումը լավագույն տարբերակը չէ: Նման հայտարարություն է արել Չինաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Ցզյան Լին: Խնդրում ներգրավված բոլոր կողմերին նա կոչ է արել կրկնապատկել դիվանագիտական ջանքերը, որ Իրանին համոզեն դադարեցնել իր միջուկային ծրագիրը:   Ավելին

 
Դ. Մեդվեդև. «Գիտե՞ք, ես պատրաստ եմ աշխատել տարբեր պաշտոններում, միայն թե դա օգտակար լինի երկրին»:
Մեդվեդևը պատրաստ է փոխարինել Պուտինին
Վարչապետի պաշտոնում

26 Սեպտեմբեր 2009թ. Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը պատրաստ է իր պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո Վլադիմիր Պուտինին փոխարինել վարչապետի պաշտոնում, թեև նախագահական գալիք ընտրություններում առաջադրվելու հնարավորությունը Մեդվեդևը չի բացառում: Այդ մասին ՌԴ նախագահն ասել է Պիտսբուրգում ուսանողների հետ հանդիպմանը՝ պատասխանելով ուսանողներից մեկի այն հարցին, թե արդյո՞ք իր պաշտոնավարման ավարտին ինքը պատրաստ է փոխարինել Պուտինին:   Ավելին

 
 
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
<<Հոկտեմբեր 2009 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC