Մեկնարկում է DigiTec-ը 
Կմասնակցեն նաև թուրքական ընկերություններ

Սամվել Ավագյան
Երևանում այսօր մեկնարկում է DigiTec 5-րդ ամենամյա ցուցահանդեսը:
Երևանում այսօր մեկնարկում է DigiTec 5-րդ ամենամյա ցուցահանդեսը:

Երևանում այսօր մեկնարկում է DigiTec 5-րդ ամենամյա ցուցահանդեսը: Ակնկալվում է, որ ցուցահանդեսը կունենա մոտ 50 մասնակից և 12 հազ. այցելու:

Սպասվում է մի շարք արտասահմանյան ընկերությունների մասնակցությունը՝ Ericsson, Sun Microsystems, Microsoft, National Instruments և այլն: Կմասնակցեն նաև թուրքական ՏՏ ընկերություններ:

Սակայն Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանն ասում է, որ թուրքերը նախընտրել են Վրաստանում կազմակերպվող էլեկտրոնային կառավարման վերաբերյալ մրցանակաբաշխությունը:

Ցուցահանդեսի ժամանակ կցուցադրվեն մի շարք նորարարություններ:

Մասնավորապես, շվեդական Ericsson-ը հայկական «Յուքոմ» ընկերության հետ համատեղ ներկայացնելու է IP հեռուստատեսությունը: «Յուքոմի» տնօրեն Հայկ Եսայանը երեկ լրագրողներին տեղեկացրեց, որ ստեղծելու են գերհզոր օպտիկամանրաթելային ցանց, որով միաժամանակ հնարավորություն կլինի մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռախոսակապ, IP հեռուստատեսություն:

Վերջինս նոր սերնդի թվային հեռուստատեսություն է, աշխարհում առաջինը փորձարկվելու է Հայաստանում, երկրորդը՝ Չինաստանում: Այն հեռուստադիտողին հնարավորություն է տալիս ինտերակտիվ շփվել հեռուստացույցի հետ:

«Այսօր հեռուստատեսությունը միայն ցուցադրում է, իսկ IP-ն հնարավորություն է տալիս նաև հաղորդակցվել»,- ասում է Եսայանը: Նշենք, որ օպտիկամանրաթելային մալուխն ի վիճակի է ապահովել մինչև 1 գբիտ/վայրկյան արագությամբ տվյալների փոխանակում:

Առանձին տաղավարներով ներկայացվելու են նաև ՏՏ ոլորտում իրականացվող այնպիսի ծրագրեր, որոնց իրականացմանն աջակցում է ՀՀ կառավարությունը, մասնավորապես՝ «Գյումրիի տեխնոպարկ», «Համակարգիչ բոլորի համար», «Հայաստանի ողջ տարածքում ինտերնետային ծածկույթի ապահովում», պետական կառավարման մարմիններում էլեկտրոնային համակարգի ներդրում (էլեկտրոնային եղանակով հարկային փաստաթղթերի ներկայացում և այլն):

Նշենք, որ ցուցահանդեսն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:



 
Գրիգոր - 2 Հոկտեմբեր 2009թ.
Իսկ որտե՞ղ է անց կացվում և ո՞նց է սայթի հասցեն:

«Կապիտալ» օրաթերթ - 2 Հոկտեմբեր 2009թ.
Կայքը՝ www.digitec.am, իսկ անց է կացվում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հոկտեմբերի 2-5-ը։

 
 
 

  • Փոխարժեքներ
  • Տվյալները՝ ՀՀ ԿԲ
2.49 USD ԱՄՆ դոլար 391.41 2.49 chart
5.97 EUR Եվրո 534.67 5.97 chart
0.31 UAH Ուկր. գրիվնա 49.04 0.31 chart
0.21 RUB Ռուս. ռուբլի 13.29 0.21 chart
5.65 GBP Ֆ. ստեռլինգ 587.47 5.65 chart
Ավելին

ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐ
8.33333333333 Բանկ. տոկ. հաշվ. դրույք 13.00 1.00 chart
30 Ռեպո 6.50 1.50 chart
18.75 Լոմբ. վարկ 9.50 1.50 chart
75 Ներգրավ. միջ. 3.50 1.50 chart
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ
0.170923776947 Ոսկի (Դ/գրամ) 14100.51 24.06 0.17% chart
1.44900784495 Արծաթ (Դ/գրամ) 219.84 3.14 1.45% chart
0.765814442412 Պլատին (Դ/գրամ) 20197.52 153.50 0.77% chart
ԲԱՂԱԴ. ՏՆՏ. ԻՆԴԵՔՍՆԵՐ
Սպառողների վստահության ինդեքս 88.80
Տնտեսական ակտիվության ինդեքս 102.70
Գործարար միջավայրի ինդեքս 105.00
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
<<Հոկտեմբեր 2009 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC