Հոկտեմբերը լինելու է խաղաղության ամիս
Դավութօղլուն Թուրքիա-Հայաստան հարաբերություններում առաջընթաց է ակնկալում

Պատրաստեց Սասուն Խաչատրյանը
«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվելու է, և հոկտեմբերը լինելու է խաղաղության ամիս»։
«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվելու է, և հոկտեմբերը լինելու է խաղաղության ամիս»։

Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն հայտարարել է, որ ստորագրվելիք հայ-թուրքական արձանագրությունները երկրի խորհրդարան կներկայացվեն մինչև հոկտեմբերի 14-ը Բուրսայում կայանալիք աշխարհի առաջնության Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը:

Այս մասին հաղորդում է թուրքական Zaman թերթը:

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվելու է, և հոկտեմբերը լինելու է խաղաղության ամիս»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը՝ նյույորքյան իր այցից հետո Անկարայում հրավիրած ասուլիսին:

Դավութօղլուն անդրադարձել է նաև իրանական խնդրին՝ ասելով, որ Թուրքիան կանի ամեն հնարավորը, որպեսզի կանխի Իրանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը:

«Պատժամիջոցները վնաս կհասցնեն և՛ Իրանի բնակչությանը, և՛ նրա հարևաններին, այդ թվում՝ Թուրքիային: Այնպես որ, մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը և կանխենք պատժամիջոցները»,- ասել է նա՝ հավելելով, որ ինքը և վարչապետ Էրդողանն այս ամիս կայցելեն Թեհրան:



 
 
 
 
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
<<Հոկտեմբեր 2009 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC