Հայերը նախընտրում են թանկ համակարգիչներ 
Բայց մեծամասնությունը կմնա առանց համակարգչի

Սամվել Ավագյան
Ակնհայտ է, որ ծրագիրը բավականաչափ թափանցիկ և հրապարակային չէ, չնայած մենք գործ ունենք (կամ ունենալու ենք) պետական ռեսուրսների օգտագործման հետ:
Ակնհայտ է, որ ծրագիրը բավականաչափ թափանցիկ և հրապարակային չէ, չնայած մենք գործ ունենք (կամ ունենալու ենք) պետական ռեսուրսների օգտագործման հետ:

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, որը նաև «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի կազմակերպիչներից է, «Կապիտալի» խնդրանքով երեկ որոշ պարզաբանումներ տվեց ծրագրի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ հանրության համար շատ անսպասելի՝ ծրագրով առաջարկվում են բավական թանկ մոդելներ, որոնց արժեքը սկսում է Դ240 հազարից (մոնիտորի հետ միասին՝ Դ324 հազ.), իսկ ամենաէժան նոութբուքը Դ252 հազ. է: Սա նշանակում է, որ ծրագրի սոցիալական արժեքը շատ փոքր է:

Գնային այս սեգմենտը կհանգեցնի ոչ թե անհատների մոտ և ընտանիքներում համակարգիչների թվի ավելացմանը, այլ պարզապես կնպաստի, որ արդեն համակարգիչ ունեցողները թարմացնեն դրանք, քանի որ առաջարկվում են ապառիկի նպաստավոր պայմաններ:

Պատահական չէ, որ պիլոտային ծրագրի ընթացքում առավել մեծ հետաքրքրություն են առաջացրել ամենաթանկ համակարգիչները: Մեկնարկելով որպես բիզնես նախագիծ՝ «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրը կարող է նպաստել այս շուկայում նոր գերիշխող դիրքի ի հայտ գալուն՝ չլուծելով տեղեկատվական հասարակության կայացման խնդիրը:

Ըստ Ենգիբարյանի՝ առայժմ իրագործվում է պիլոտային ծրագիր՝ Երևանում, Գյումրիում և Վանաձորում: Նրա տեղեկացմամբ՝ առաջարկվող մոդելները մոտ 10%-ով էժան են շուկայում առաջարկվող համանման մյուս մոդելներից, սակայն հատուկ որոշում է կայացվել, որ գինը շատ չտարբերվի շուկայական գներից:

Պատվիրվել և իրացվել է 500 համակարգիչ, որը հայկական շուկայի համար բավական մեծ թիվ է: Այսինքն՝ պիլոտային ծրագիրն արդեն շուկայի վրա էական ազդեցություն է թողել: Սա անակնկալի է բերել շուկայի բոլոր մասնակիցներին, որոնք պարզապես չեն հասցնում իրենց ապրանքի էժանացման ռեզերվներ գտնել:

Այնպես է ստացվում, որ կառավարությունը նպաստում է, որ շուկայի մասնակիցներից մեկը դեմպինգային գներ սահմանի: Անգամ եթե դա արվում է բարի նպատակներով, բումերանգի էֆեկտ կառաջացնի, քանի որ գերիշխող դիրքի առաջացումը երկարաժամկետ հեռանկարում գների անխուսափելի բարձրացման է տանում, որից կառավարական ոչ մի վերահսկողություն մեզ չի ազատի:

Հունվարից նախատեսվում է ծրագիրն ավելի ընդլայնել. կառաջարկվի 2-3 հազար համակարգիչ: Ըստ Ենգիբարյանի՝ համակարգչային այլ ընկերություններ ևս կարող են մասնակցել այդ ծրագրին, սակայն պետք է ապահովեն մի շարք պայմաններ, ինչպես, օրինակ, իրացնող անձնակազմի կրթումը:

Մյուս խանութներին ևս հնարավորություն է ընձեռած ներգրավվել ծրագրում: Ենգիբարյանի տեղեկացմամբ՝ Հայաստանում համակարգիչների իրացմամբ զբաղվող խանութների 70%-ը համապատասխան պայմաններ ունի դրա համար:

Սակայն այստեղ մեկ այլ խնդիր կա. այն պայմանները, որոնցով մյուս ընկերությունները կարող են ներգրավվել ծրագրում, այնքան էլ հրապարակային չեն: Բ. Ենգիբարյանը մեզ խորհուրդ տվեց դրանց ծանոթանալ www.computerforall.am կայքում, սակայն դրանում նման տեղեկատվություն դրված չէ:

Ակնհայտ է, որ ծրագիրը բավականաչափ թափանցիկ և հրապարակային չէ, չնայած մենք գործ ունենք (կամ ունենալու ենք) պետական ռեսուրսների օգտագործման հետ:

Ինչ վերաբերում է ծրագրի ընթացքին, ապա Ենգիբարյանն ասում է, որ նպատակ չունեն համակարգիչներից արագ ազատվել, առայժմ փորձում են միայն հասկանալ, թե իրացման և հետիրացումային շղթան ինչպես կաշխատի:

Էժան համակարգիչներ չեն առաջարկում, քանի որ բանկային համակարգը սոցիալական անապահով խավերին վարկերն այնքան էլ հեշտությամբ չի տրամադրում: Ընդհանրապես՝ վարկավորման հարցը ներկա փուլում դիտարկվում է որպես ամենախնդրահարույցը:



 
Թոմ - 2 Հոկտեմբեր 2009թ.
Նախ պետք է հասկանալ, թե ինչու է այս ծրագրով զբաղվում Բագրատ Ենգիբարյանը եւ նրա կողմից ղեկավարած հիմնարկությունը: Որքան որ հայտնի է, այս գործունեությունը հակասում է նրա ձեռնարկության կանոնադրությամբ սահմանված նպատակներին: Եվ երկրորդ, «պիլոտային» կոչվող ծրագրում դեռեւս չի վաճառվել 500 համակարգիչ եվ այդքան արագ մեր շուկայում չի կարող վաճառվել այդքան թանկ համակարգիչներ: Լավագույն դեպքում այդ թիվը կարող է լինել 100: Սա ուղղակի ծրագրի հեղինակների ցանկությունն է, որոնք մտածում են շատ արագ, պետական միջոցների ներգրավմամբ, հաջողակ բիզնես իրականացնել: Պետք է նկատել, որ առաջարկված համակրգիչները ոչ թե 10 տոկոսով էժան են, այլ 5-10 տոկոսով թանկ են շուկայում առաջարկվող նմանատիպ համակարգիչներից: Այս համակարգիչների գնի մեջ կա առնվազն 25 տոկոս շահութաբերություն, այն դեպքում երբ հայկական համակարգչային շուկայում 10-15 տոկոս շահութաբերությունը համարվում է հաջողակ բիզնես:

Հակոբ - 2 Հոկտեմբեր 2009թ.
Քանի դեռ այս ծրագրի շնորհիվ Հայաստանում համակարգչային բիզնեսն էլ չի մոնոպոլիզացվել, հարկավոր է բոյկոտել ծրագիրը:

Հայկ - 2 Հոկտեմբեր 2009թ.
Պարզապես Բագրատ Ենգիբարյանը սոցիալական ծրագիրը խառնել է մաքսիմալ թվով նոութբուքեր վաճառելու ծրագրի հետ։

Գևոր - 2 Հոկտեմբեր 2009թ.
Ժողովուրդ, Գյումրիում ու Վանաձորում որտեղ են վաճառում ?

Saqo - 2 Հոկտեմբեր 2009թ.
Ed 10%-y vor avelacneq, um hashvin eq tankacnum u um grpanna lcvelu?

Արամայիս - 2 Հոկտեմբեր 2009թ.
Սա կոչվում է, որ պետությունը համակարգչային շուկան նվիրում է մեկ ընկերության: Կարելի է պատկերացնել ինչքան «Շնորհակալ» պիտի լինի այդ ընկերությունը...

Կորյուն Շեկոյան - 9 Դեկտեմբեր 2009թ.
Ես համակարգչային բիզնես ունեմ Վանաձորում, 12 տարվա ընթացքում հասել եմ բարցր հեղինակության մեզ մոտ ու այս նորօրյա բիզնեսմենները ընդամենը 1-2 ամսում ինձ հիմա ավելի շատ վնաս տվեցին, քան 8-9 ամսվա տնտեսական ճգնաժամը (որը, վերջին տվյալներով, դեռ շարունակվում է :)) Եթե լինեին հավասար բանկային պայմաններ, ծրագրի կազմակերպիչները միայն իրենց փսլինքը կլիզեին Վանաձորում: Ես իմ տեսակետներն եմ գրել www.hetq.am հասցեում:

 
 
 

  • Փոխարժեքներ
  • Տվյալները՝ ՀՀ ԿԲ
2.49 USD ԱՄՆ դոլար 391.41 2.49 chart
5.97 EUR Եվրո 534.67 5.97 chart
0.31 UAH Ուկր. գրիվնա 49.04 0.31 chart
0.21 RUB Ռուս. ռուբլի 13.29 0.21 chart
5.65 GBP Ֆ. ստեռլինգ 587.47 5.65 chart
Ավելին

ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐ
8.33333333333 Բանկ. տոկ. հաշվ. դրույք 13.00 1.00 chart
30 Ռեպո 6.50 1.50 chart
18.75 Լոմբ. վարկ 9.50 1.50 chart
75 Ներգրավ. միջ. 3.50 1.50 chart
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ
0.170923776947 Ոսկի (Դ/գրամ) 14100.51 24.06 0.17% chart
1.44900784495 Արծաթ (Դ/գրամ) 219.84 3.14 1.45% chart
0.765814442412 Պլատին (Դ/գրամ) 20197.52 153.50 0.77% chart
ԲԱՂԱԴ. ՏՆՏ. ԻՆԴԵՔՍՆԵՐ
Սպառողների վստահության ինդեքս 88.80
Տնտեսական ակտիվության ինդեքս 102.70
Գործարար միջավայրի ինդեքս 105.00
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
<<Հոկտեմբեր 2009 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC