Վրաստանը վաճառում է Հայաստան եկող ինտերնետ մալուխը
Մալուխը տնօրինող ընկերությունը վաճառվում է շուրջ $14 մլն-ով

Արմենակ Չատինյան
«Վրացական երկաթուղի» ընկերությունը վաճառում է իրեն պատկանող Railway Telecom ընկերության 100% բաժնետոմսերը։
«Վրացական երկաթուղի» ընկերությունը վաճառում է իրեն պատկանող Railway Telecom ընկերության 100% բաժնետոմսերը։

«Վրացական երկաթուղի» ընկերությունը վաճառում է իրեն պատկանող Railway Telecom ընկերության 100% բաժնետոմսերը։ Ընկերության աճուրդի մեկնարկային գինը սահմանվել է $14,145 մլն։

Հաղթողը պարտավոր է երեք տարվա ընթացքում երկաթգծի երկայնքով իրականացնել օպտիկամանրաթելային մալուխի մոնտաժային աշխատանքները և «Վրացական երկաթուղուն» տրամադրել մալուխի մեկ զույգը։ Մրցույթում մասնակցելու հայտերը կընդունվեն նոյեմբերի 16-ին. նույն օրը կիրականացվի աճուրդը։

Հեռահաղորդակցության ոլորտում մասնագիտացում ունեցող Railway Telecom ընկերությունը հիմնադրվել է 2004թ.։ Այն ներկայումս տնօրինում է վրացական երկաթգծի երկայնքով անցնող 600 կմ օպտիկամանրաթելային մալուխը, որի միջոցով իրականացվում է երկաթուղու կապը, ինչպես նաև ինտերնետ ծառայություններ։

Մալուխը կառուցվել է 2000թ. Եվրամիության €17 մլն գրանտային միջոցներով՝ Հարավային Կովկասում երկաթուղու անվտանգության և հուսալիության նպատակով: Գրանտը հավասարաչափ բաշխվել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև։

Վրացական երկաթուղու երկայնքով անցնող մալուխի միջոցով Հայաստան ինտերնետ է ներկրում Fibernet Communications ընկերությունը, որը տնօրինում է հայկական երկաթուղու երկայնքով անցկացված օպտիկամանրաթելային մալուխը և Հայաստանի ինտերնետի մեծածախ շուկայի առաջատարն է։

Չի բացառվում, որ վրացական մալուխը տնօրինող ընկերության վաճառքը որոշակի բարդություններ հարուցի Fibernet-ի համար. հայկական ընկերությունը կարող է ստիպված լինել նոր պայմաններով նոր պայմանագրեր կնքել:

Մյուս կողմից՝ հայ ներդրողների համար սա լավ հնարավորություն է. Railway Telecom-ի բաժնետոմսերի վաճառքին կարող է մասնակցել ցանկացած ընկերություն: Գնելով վրացական մալուխը՝ Հայաստանի հեռահաղորդակցության ընկերությունները կարող են բարձրացնել Հայաստանի ինտերնետ կապի հուսալիությունը և մանևրել ինտերնետի մեծածախ շուկայում, որտեղ օրեցօր թեժանում է մրցակցությունը։



 
 
 
 

  • Փոխարժեքներ
  • Տվյալները՝ ՀՀ ԿԲ
1.21 USD ԱՄՆ դոլար 392.62 1.21 chart
5.34 EUR Եվրո 540.01 5.34 chart
0.15 UAH Ուկր. գրիվնա 49.19 0.15 chart
0.11 RUB Ռուս. ռուբլի 13.40 0.11 chart
7.07 GBP Ֆ. ստեռլինգ 594.54 7.07 chart
Ավելին

ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐ
8.33333333333 Բանկ. տոկ. հաշվ. դրույք 13.00 1.00 chart
30 Ռեպո 6.50 1.50 chart
18.75 Լոմբ. վարկ 9.50 1.50 chart
75 Ներգրավ. միջ. 3.50 1.50 chart
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ
-1.1679719386 Ոսկի (Դ/գրամ) 13935.82 164.69 1.17% chart
-2.90211062591 Արծաթ (Դ/գրամ) 213.46 6.38 2.90% chart
-1.25332219005 Պլատին (Դ/գրամ) 19944.38 253.14 1.25% chart
ԲԱՂԱԴ. ՏՆՏ. ԻՆԴԵՔՍՆԵՐ
Սպառողների վստահության ինդեքս 88.80
Տնտեսական ակտիվության ինդեքս 102.70
Գործարար միջավայրի ինդեքս 105.00
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
<<Հոկտեմբեր 2009 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC