Ինտերնետը գրավում է հեռուստատեսության դիրքերը
Մեծ Բրիտանիայում ավելի շատ գումար են ծախսում ինտերնետային, քան հեռուստատեսային գովազդի վրա

Կապիտալ
2009թ. հունիսին Մեծ Բրիտանիայում հեռուստատեսային գովազդի գինը նվազեց՝ գրանցելով նվազագույն մակարդակը 1980-ներից ի վեր:
2009թ. հունիսին Մեծ Բրիտանիայում հեռուստատեսային գովազդի գինը նվազեց՝ գրանցելով նվազագույն մակարդակը 1980-ներից ի վեր:

Մեծ Բրիտանիայում ինտերնետային գովազդի ծախսերը 2009թ. առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել են 4,6%-ով: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Internet Advertising Bureau (IAB) գործակալության հետազոտությունը:

Ընդ որում՝ այս տեսակի գովազդին ուղղված ծախսերն առաջին անգամ գերազանցել են հեռուստատեսային  գովազդի ծախսերը:

2009թ. առաջին կիսամյակում, ընդհանուր առմամբ, բրիտանական ընկերությունները 1,75 մլրդ ֆունտ ստեռլինգ են ծախսել ինտերնետային գովազդի վրա, ինչը կազմում է գովազդային բոլոր ծախսերի 23,5%-ը: Հեռուստատեսային գովազդի մասնաբաժինը կազմում է 21,9%:

Նշենք, որ 2009թ. հունիսին Մեծ Բրիտանիայում հեռուստատեսային գովազդի գինը նվազեց՝ գրանցելով նվազագույն մակարդակը 1980-ներից ի վեր:



 
 
 
 
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
<<Հոկտեմբեր 2009 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC