Ճգնաժամը փոխել է միջազգային ներդրումային դաշտը
Զարգացած երկրները վերադարձնում են դիրքերը

Կապիտալ
Ճգնաժամը չի խանգարել ԱՄՆ-ին պահպանել առաջին տեղը:
Ճգնաժամը չի խանգարել ԱՄՆ-ին պահպանել առաջին տեղը:

Համաշխարհային ճգնաժամի պատճառով տեղի է ունեցել օտարերկրյա ուղղակի ներդրումների վերաբաշխում. 2008թ. զարգացող երկրները ստանում էին արտասահմանյան կապիտալ, իսկ զարգացածները՝ կորցնում: Պատճառն այն է, որ զարգացող երկրներին տնտեսական անկումն ուշ է հասել:

Օտարերկրյա ուղղակի ներդրումների գլոբալ ներհոսքն այս տարի կկրճատվի $500 մլրդ-ով՝ մինչև $1,2 տրլն: Սա ՄԱԿ-ի առևտրի և զարգացման կոնֆերանսի՝ UNCTAD-ի կանխատեսումն է: Economist Intelligence Unit-ն ավելի վատատեսական գնահատականներ է տվել. անկումը կկազմի 45%:

Սակայն արդեն հաջորդ տարի ներդրումները կսկսվեն դանդաղորեն վերականգնվել և կհասնեն $1,4 տրլն-ի, իսկ 2011թ.՝ $1,8 տրլն-ի:

Ճգնաժամը փոխել է ներդրումային դաշտը: UNCTAD-ի տվյալներով՝ 2008թ. անցումային և զարգացող տնտեսությունների մասնաբաժինը կապիտալի ընդհանուր հոսքում աճել է 17%-ից մինչև 43% և կազմել $621 մլրդ, իսկ զարգացած երկրներինն ընկել է 29%-ով՝ մինչև $962 մլրդ:

Ճգնաժամն սկսվեց զարգացած շուկաներից, ինչն առաջացրեց կապիտալի հոսքի կտրուկ անկում, առաջին հերթին՝ այդ երկրներում, իսկ մյուսներին ճգնաժամն ավելի ուշ հասավ:

Այդուամենայնիվ, դա չի խանգարել ԱՄՆ-ին պահպանել առաջին տեղը: Առաջատար հնգյակում են նաև Ֆրանսիան, Չինաստանը, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը, որը 2008թ. առաջ է անցել Բելգիայից, Կանադայից և Գերմանիայից:

2009թ. առաջին կիսամյակում ներդրումները զարգացած երկրներում կրճատվել են 46,2%-ով, իսկ զարգացող երկրներում՝ 38,6%-ով: Զարգացող շուկաների գլխավոր շոգեքարշը Չինաստանն է:

ՄԱԿ-ի առևտրի և զարգացման կոնֆերանսի զեկույցում ներկայացված է նաև օտարերկրյա ներդրումների դինամիկան Հայաստանում: 2008թ. Հայաստանում ուղղակիորեն կատարվել է $1,132 մլրդ ներդրում: 2007թ. այդ ցուցանիշը հավասար էր $661 մլն-ի, իսկ 2006թ.՝ $453 մլն:



 
 
 
 
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
<<Սեպտեմբեր 2009 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC