Հայաստանը՝ նորարարության ճանապարհին 
Հարկավոր է համախմբել ջանքերը

Կապիտալ
«Տնտեսություն և արժեքներ» կենտրոնի մասնագետները կարծում են, որ, ընդհանուր առմամբ, նորարարությունը պահանջում է միասնական և համընդհանուր մոտեցումներ, այնինչ մինչ այժմ ջանքերը եղել են մասնատված և ունեցել են կարճաժամկետ բնույթ:
«Տնտեսություն և արժեքներ» կենտրոնի մասնագետները կարծում են, որ, ընդհանուր առմամբ, նորարարությունը պահանջում է միասնական և համընդհանուր մոտեցումներ, այնինչ մինչ այժմ ջանքերը եղել են մասնատված և ունեցել են կարճաժամկետ բնույթ:

«Տնտեսություն և արժեքներ» (E&V) հետազոտական կենտրոնը երեկ հրապարակեց 2009թ. Հայաստանի Ազգային մրցունակության զեկույցը: Այն անվանված է «Նորարարության էկոհամակարգի սերմանումը»:

Վերնագրի ընտրությունը պատահական չէ. զեկույցի հեղինակների կարծիքով՝ Հայաստանի տնտեսական մրցունակության զարգացման գրավականը նորարարական առաջարկություններն են:

E&V hետազոտական կենտրոնի խորհրդի անդամ Սևակ Հովհաննիսյանի տվյալներով՝ Հայաստանը 1 անձի կրթության նպատակով ծախսում է տարեկան $179 կամ ՀՆԱ-ի 2.7%-ը, որով զիջում է աշխարհի երկրների մեծ մասին (թերևս որպես սփոփանք՝ առաջ ենք Վրաստանից, Տաջիկստանից և Ղրղըզստանից):

Սա նշանակում է, որ չնայած առկա ինտելեկտուալ հզոր պոտենցիալին՝ Հայաստանը լիարժեք չի օգտվում իր ինտելեկտուալ ռեսուրսից և վաղ թե ուշ լուրջ խնդիրներ կունենա կադրային ապահովվածության առումով:

Այդ խնդիրներն արդեն իսկ առկա են, ինչի վկայությունն է արտադրության և գիտության միջև կապի բացակայությունը, նորարարության ցածր մակարդակը: Սակայն առանց նորարարության՝ գիտելիքահեն տնտեսության ստեղծման բոլոր նախաձեռնությունները մատնված են ձախողման:

Աշխարհի 133 երկրի շարքում Հայաստանը նորարարությամբ զբաղեցնում է 108-րդ տեղը, ինչը 2 դիրքով ցածր է, քան 2008թ.: Ըստ Մրցունակության զեկույցի՝ Հայաստանը ներառված է այն երկրների խմբում, որոնք կանգնած են էական մարտահրավերների առջև՝ կապված նորարարության խթանման և ապահովման հետ:

«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը, որի մասնագիտական կարողությունները շատ բարձր է գնահատում վարչապետ Տիգրան Սարգսյանը, մշակել է Հայաստանում նորարարական համակարգի սերմանման 4 տիպի ռազմավարություն՝ հիմնված միջազգային փորձի և հայկական իրողությունների վրա:

Ընդ որում՝ այդ ռազմավարություններից յուրաքանչյուրը կիրառելի է տարբեր ոլորտներում: Այսպես, հանքահումքային արդյունաբերությունում կամ էներգետիկայում կարելի է կիրառել տեղական կորպորատիվ ուղղվածությամբ նորարարական մոդելը, երբ տեղական խոշոր ընկերություններն աստիճանաբար վերածվում են նորարարության շարժիչ ուժի:

Տեղեկատվական տեխնոլոգիաների համար, ընդհակառակը, որպես շարժիչ ուժ են դիտարկվում անդրազգային կորպորացիաները: Իսկ պաշտպանության ոլորտում, բնականաբար, առաջնային է դիտվում պետական ուղղորդմամբ ռազմավարությունը:

Վերջինիս հաջողված օրինակ է, մասնավորապես, Իսրայելը, որը պետական միջամտությունների շնորհիվ, կարողացել է ստեղծել աշխարհի խոշորագույն վենչուրային կապիտալը (ՀՆԱ-ի հետ համեմատած):

Կան նաև շատ ավելի կոնկրետ առաջարկներ: Այսպես, առաջարկվում է ստեղծել «Գաղափարների փորձարկման հիմնադրամ», որը կարճաժամկետ ֆինանսավորում կապահովի հեռանկարային նորարարներին:

«Տնտեսություն և արժեքներ» կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանն ասում է, որ Հայաստանի հետազոտական կենտրոններում անհրաժեշտ է ստեղծել համապատասխան մթնոլորտ, որը կնպաստի երիտասարդ գիտնականների կայացմանը: Նա որպես օրինակ բերեց ԱՄՆ-ի Սիլիկոնային հովիտը կամ Քեմբրիջի համալսարանը, որտեղ ուսանողը կարող է մտնել սրճարան և զրուցել Նոբելյան մրցանակակրի հետ:

Ընդհանուր առմամբ՝ Կենտրոնի մասնագետները կարծում են, որ նորարարությունը պահանջում է միասնական և համընդհանուր մոտեցումներ, այնինչ մինչ այժմ ջանքերը եղել են մասնատված և ունեցել են կարճաժամկետ բնույթ:



 
rubikjan - 16 Սեպտեմբեր 2009թ.
Իհարկե, շատ եմ հարգում երիտասարդներին, որոնք սիրում են մեծ-մեծ բաներից խոսել, հուսալով, որ ինչ որ մի ժամանակ այդ երիտասարդները իրենց ուղին կհարթեն, բայց համեմատություն Իսրայելի հետ, այն էլ ՏՏ ոլորտում (հիշեցնեմ Ինտելի վերջին պրոցեսորներ հենց իսրայելիական մշակումներն են, և միայն Ինտելը $4 մլրդ է ներդրել ընդամենը 1 գործարան կառուցելու համար) միամիտ է առնվազն։ Միամիտ է նաև մեր բուհերի հետ հույսեր կապելը, քանի դեռ ռեկտորները շինարարության ոլորտում ներդրումներն ավելի են կարևորում քան ներդրումները կադրերում, իսկ եղած կադրերից էլ նախընտրում են «կոմսոմոլներին»։ Իսկ «համապատասխան մթնոլորտ», պրն Հերգնյան, ըստ ձեզ, ո՞վ է ստեղծելու։ Մի՞թե Արամ Սիմոնյանը, կասկածում եմ, Սուրեն Զոլյանի դեպքում ավելի հավանական է։

 
 
 

  • Փոխարժեքներ
  • Տվյալները՝ ՀՀ ԿԲ
-9.11 USD ԱՄՆ դոլար 365.03 9.11 chart
10.77 EUR Եվրո 468.19 10.77 chart
-1.07 UAH Ուկր. գրիվնա 46.18 1.07 chart
0.01 RUB Ռուս. ռուբլի 11.90 0.01 chart
11.31 GBP Ֆ. ստեռլինգ 561.74 11.31 chart
Ավելին

ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐ
8.33333333333 Բանկ. տոկ. հաշվ. դրույք 13.00 1.00 chart
7.69230769231 Ռեպո 7.25 0.50 chart
2.08333333333 Լոմբ. վարկ 10.25 0.25 chart
14.2857142857 Ներգրավ. միջ. 4.25 0.50 chart
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ
0.394952838994 Ոսկի (Դ/գրամ) 14628.91 57.55 0.39% chart
3.54359253217 Արծաթ (Դ/գրամ) 228.50 7.82 3.54% chart
1.41450275947 Պլատին (Դ/գրամ) 17967.79 250.61 1.41% chart
ԲԱՂԱԴ. ՏՆՏ. ԻՆԴԵՔՍՆԵՐ
Սպառողների վստահության ինդեքս 108.40
Տնտեսական ակտիվության ինդեքս 108.70
Գործարար միջավայրի ինդեքս 133.80
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
<<Սեպտեմբեր 2009 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC