Ամերիկացիները նախընտրում են Facebook-ը
Հայերը՝ «Օդնոկլասնիկին»
Կապիտալ
|
| Facebook սոցիալական կայքն առաջին անգամ ընդգրկվել է ամերիկյան հինգ ամենաճանաչված ինտերնետային հարթակների ցանկում: |
Facebook սոցիալական կայքն առաջին անգամ ընդգրկվել է ամերիկյան հինգ ամենաճանաչված ինտերնետային հարթակների ցանկում: Այս մասին ասված է comScore հետազոտական ընկերության՝ 2009թ. հուլիսի հերթական զեկույցում:
Google-ը շարունակում է պահպանել առաջատարի դիրքը: Հուլիսին որոնողական կայք է այցելել ավելի քան 158,8 մլն այսպես կոչված եզակի այցելու:
Google-ին հաջորդում է Yahoo!-ն (156,5 մլն), ապա՝ Microsoft-ը (129,3 մլն) և AOL-ը (104,8 մլն): Առաջատարների քառյակում, փաստորեն, փոփոխություններ չկան:
Փոփոխություն է կատարվել միայն 5-րդ հորիզոնականում, որտեղ հայտնվել է Facebook-ը՝ իր 87,7 մլն եզակի այցելուով: Մինչդեռ 2008թ. հուլիսին Facebook-ն ընդամենը 39 մլն այցելուով զբաղեցնում էր 16-րդ հորիզոնականը:
5-րդ հորիզոնականում Facebook-ը փոխարինել է իր մրցակից՝ մեկ այլ ճանաչված սոցիալական ցանցի՝ MySpace-ին, որն այս տարվա հուլիսին ունեցել է 80,9 մլն այցելու:
Ի դեպ, Google-ը, ըստ Alexa ինտերնետային պորտալի տվյալների, ամենաշատ այցելուներ ունեցող կայքն է նաև Հայաստանում: Facebook-ն այստեղ էլ հինգերորդն է, սակայն սոցիալական կայքերից երկրորդն է. հայերը, ինչպես և ԱՊՀ տարածքի մյուս երկրների բնակիչները, սոցիալական բոլոր կայքերից նախընտրում են «Օդնոկլասնիկին», որը երկրորդ հորիզոնականում է:
Հայերեն բովանդակություն առաջարկող կայքերից Հայաստանում ամենամեծ թվով այցելուներ ունեցողը tert.am լրատվական կայքն է:
Հայաստանում ամենից շատ այցելուներ ունեցող ինտերնետային կայքերը՝ ըստ Alexa.com-ի.
1. Google
2. Одноклассники.ru
3. Почта@Mail.ru
4. Facebook
5. YouTube
6. Yahoo!
7. Яндекс
8. Wikipedia
9. V Kontakte
10. eBay
11. Рамблер
12. Травиан
13. tert.am
14. Blogger.com
15. mail.am