Կոռուպցիան՝ 5-րդ տեղում
Հայաստանի բնակիչների համար ավելի առաջնահերթ են գործազրկության ու գնաճի խնդիրները

Կապիտալ
Հասարակության կարծիքով՝ կոռուպցիայի մակարդակը Հայաստանում նվազել է։
Հասարակության կարծիքով՝ կոռուպցիայի մակարդակը Հայաստանում նվազել է։

Հայաստանում կոռուպցիոն դեպքերը որոշակիորեն նվազել են ոստիկանության և մաքսային համակարգերում:

Ըստ «Արմենպրեսի»՝ նման տեսակետ է հայտնել Եվրասիա համագործակցության հիմնադրամի Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Հեղինե Մանասյանը Հայաստանում հասարակության վերաբերմունքը կոռուպցիայի նկատմամբ պարզելու նպատակով 2008թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին իրականացված ուսումնասիրության արդյունքները ներկայացնելիս:

Ըստ նրա՝ բնակիչները լուրջ խնդիր են համարում կոռուպցիան, սակայն շատ քչերն են տեղյակ պետության, հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող հակակոռուպցիոն ծրագրերի մասին:

Հասարակության կողմից նշված առաջնային լուրջ խնդիրների ցանկում կոռուպցիան 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Մարդիկ առաջնահերթություն են համարում գործազրկության, աղքատության, գնաճի վերաբերյալ հարցերը:

Ըստ հետազոտության տվյալների՝ հարցման մասնակիցների 86 տոկոսը կոռուպցիան համարում է լուրջ հիմնախնդիր: Ընդհանուր առմամբ կոռուպցիայի մակարդակը շարունակում է բարձր մնալ դատական մարմիններում, ընտրական, ոստիկանության, առողջապահության և կրթության համակարգերում:

Մարդկանց մոտ կոռուպցիայի վերաբերյալ ընկալումները տարբեր են եղել, հարցվածների 49 տոկոսը կարծում է, որ բժշկին տված նվերը կոռուպցիա չէ, իսկ 48 տոկոսը ճիշտ հակառակն է կարծում:

«Կոռուպցիոն վարքագծի առնչությամբ փոքր-ինչ հուսադրող է այն փաստը, որ թեև հարցվողների 53 տոկոսը պատրաստակամ է կաշառք տալ, եթե պահանջեն, ապա 72 տոկոսն այն չի ընդունի: Որոշ դեպքերում մարդիկ կաշառք տալը նորմալ են համարում առաջացած խնդիրները լուծելու համար»,- ասել է Հ. Մանասյանը:

Նա առավել մտահոգիչ է համարել այն հանգամանքը, որ հարցվածների ավելի քան կեսը հավատացած է, որ կոռուպցիան կրճատելու ուղղությամբ անձամբ ոչինչ չի կարող անել:

Մայրաքաղաքում բնակիչները փոքր-ինչ թերահավատորեն են մոտենում ՀՀ կառավարության կողմից իրականացվող հակակոռուպցիոն ծրագրերին, սակայն մարզերում հարցվածների շուրջ 60 տոկոսը հակառակ կարծիքի է:

Հասարակության կարծիքով՝ կոռուպցիայի մակարդակը Հայաստանում նվազել է. հարցվածների 30 տոկոսը հավատացած է, որ նախորդ տարվա համեմատ պակասել են կոռուպցիոն դեպքերը:

ՀՌԿԿ-ի հարցման մեջ ընդգրկվել է Երևանից և մարզերից 18 տարեկանից բարձր 1549 մարդ: Ըստ Հ. Մանասյանի՝ ուսումնասիրությունը կնպաստի Հայաստանի կառավարության և հասարակական կազմակերպությունների կողմից կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ իրականացմանը:



 
 
 
 
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
<<Հուլիս 2009 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC