Կփրկվի միայն ինտերնետային գովազդը
Այս տարի գովազդի համաշխարհային ծախսերը կրճատվելու են շուրջ 7%-ով

Պատրաստեց Մարիամ Գևորգյանը
Ինտերնետային գովազի մասնաբաժինը շարունակելու է աճել. այս տարի ինտերնետային գովազդին բաժին է ընկնելու բոլոր գովազդային ծախսերի 12,1%-ը:
Ինտերնետային գովազի մասնաբաժինը շարունակելու է աճել. այս տարի ինտերնետային գովազդին բաժին է ընկնելու բոլոր գովազդային ծախսերի 12,1%-ը:

Աշխարհում չորրորդ խոշորագույն գովազդային ընկերությունը՝ Publicis-ը, հայտարարել է, որ համաշխարհային գովազդի ծավալների անկումը գերազանցելու է բոլորի ակնկալիքները:

Ինչպես գրում է The Fiancial Times թերթը, գովազդի համաշխարհային ծախսերը, որոնք սպառողական վստահության յուրահատուկ բարոմետրեր են, այս տարի կրճատվելու են 6,9%-ով այն դեպքում, երբ անցած տարի 1% աճ էր գրանցվել: Publicis-ի մրցակիցները՝ Group M-ը և Carat-ը, այս տարվա համար համապատասխանաբար 4,4% և 5,8% նվազում են կանխատեսել:

Հեռանկարները մշուշոտ են հատկապես թերթերի համար, որտեղ գովազդային ծախսերը կարող են նվազել 12%-ով: Գովազդային ծախսերի երկնիշ կրճատում է սպասվում նաև ամսագրերում և ռադիոյում: Դրությունը համեմատաբար բարվոք է լինելու հեռուստատեսության ոլորտում:

Կանխատեսվում է, որ հեռուստատեսային գովազդի ծախսերը նվազելու են միայն 5,5%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է լինելու գովազդի արժեքի նվազմամբ: Դրան հակառակ՝ ինտերնետային գովազի մասնաբաժինը շարունակելու է աճել: Այս տարի ինտերնետային գովազդին բաժին է ընկնելու բոլոր գովազդային ծախսերի 12,1%-ը:

Հետաքրքիր է, որ 2008թ. դեկտեմբերին Publicis-ի կազմում գովազդի գնմամբ զբաղվող Zenith ընկերությունն այս տարվա համար գովազդային ծախսերի անկում էր կանխատեսում ընդամենը 0,2%-ով:

Zenith-ում հրատարակությունների հարցերով զբաղվող ստորաբաժանման տնօրեն Ջոնաթան Բեռնարի խոսքով՝ գովազդային ծախսերի ծավալի կրճատման վերանայված ցուցանիշները վկայում են, որ տնտեսական ծանր վիճակը բացասաբար է ազդում գովազդի վրա:

Ըստ նրա՝ Չինաստանի և Հնդկաստանի վիճակը բարվոք է: Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրները, որտեղ գովազդային ծախսերն այս տարվա համար 1,5% էին կանխատեսվել, ներկայում կարող են այդ ցուցանիշի 13,9% անկում գրանցել: Բեռնարը նշել է, որ գովազդի ծավալների զգալի կրճատումներ են տեղի ունենալու Հունգարիայում, Թուրքիայում, Ուկրաինայում և Ռուսաստանում:

Լատինական Ամերիկայի երկրները, ընդհակառակը, բավական դիմացկուն են ճգնաժամի նկատմամբ: Այստեղ գովազդային ծախսերը, ընդհանուր առմամբ, կկրճատվեն միայն 2%-ով:

Զարգացած երկրներից ամենաշատը կտուժեն հյուսիսամերիկյան շուկաները, որտեղ 8,3% անկում կգրանցվի, Արևմտյան Եվրոպայում՝ 6,7%: Ընդ որում՝ գովազդային ծախսերն ամենաշատը կկրճատվեն Իսպանիայում և Միացյալ Թագավորությունում: Բեռնարն ակնկալում է, որ գովազդի համաշխարհային շուկան փոքր աճ կգրանցի միայն 2010թ.:



 
 
 
 
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930
<<Ապրիլ 2009 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC