Հայաստան. առաջընթաց և հետընթաց
Համաշխարհային բանկը հրապարակել է կառավարման համաշխարհային ցուցիչները

Պատրաստեց Մարիամ Գևորգյանը
Համաշխարհային բանկը հրապարակել է կառավարման համաշխարհային ցուցիչները (ԿՀՑ)։
Համաշխարհային բանկը հրապարակել է կառավարման համաշխարհային ցուցիչները (ԿՀՑ)։

Համաշխարհային բանկի հետազոտողների կողմից կազմված կառավարման համաշխարհային ցուցիչները (ԿՀՑ) ցույց են տալիս, որ բազմաթիվ զարգացող երկրներ կոռուպցիայի վերահսկման բնագավառում զգալի հաջողություններին են հասել, իսկ կառավարման հիմնական չափորոշիչներով նրանք նույնիսկ չեն զիջում զարգացած երկրներին:

Տարբեր երկրների ցուցաբերած արդյունքների միջև մեծ տարբերություն է նկատվում, ինչը զգալի է նույնիսկ հարևան պետությունների միջև:

Համաշխարհային բանկի ինստիտուտի կառավարման բաժնի տնօրեն և հաշվետվության համահեղինակ Դանիել Կոֆմանը նշել է, որ գրանցված առաջընթացն այն երկրների բարեփոխումների արտացոլանքն է, որտեղ քաղաքական ղեկավարների, ստրատեգների, հասարակության և մասնավոր սեկտորի կողմից լավ կառավարումը և կոռուպցիայի վերահսկումը դիտվում են որպես երկարատև աճի առաջնային նախադրյալ:

ԿՀՑ-ի հեղինակների կողմից կառավարումը սահմանվում է որպես ավանդույթների և հաստատությունների միասնական համակարգ, որով երկրում իրականացվում է իշխանությունը: Այն ներառում է նաև կառավարության ընտրման, վերահսկման և փոխարինման գործընթացները, մեծ ծրագրեր իրականացնելու համար կառավարության ունեցած հնարավորությունները, քաղաքացիների նկատմամբ դրսևորվող հարգանքը և վերոնշյալների միջև տնտեսական և հասարակական շփումները կառավարող հաստատությունների վիճակը:

2002-2007 թթ. ցուցիչները վկայում են կառավարման մեջ կտրուկ բարելավման մասին, օրինակ՝ Վրաստանում, որտեղ մեծ առաջընթաց է գրանցվել կոռուպցիայի վերահսկման բնագավառում, իսկ խոսքի և լրատվական միջոցների ազատությամբ, ինչպես նաև երկրի իշխանությունների ընտրության մեջ ժողովրդի մասնակցությամբ առաջընթաց են արձանագրել Ուկրաինան և Հաիթին:

Չնայած կառավարման բնագավառում որոշ երկրների զգալի նվաճումներին՝ համաշխարհային մակարդակում կառավարումը վերջին տասնամյակում մեծ առաջընթաց չի գրանցել, ինչը հիմնականում պայամանվորված է այն փաստով, որ երբ որոշ երկրներ առաջընթաց են արձանագրել, մյուսները մի քայլ հետ են կատարել:

Բայցևայնպես ցուցիչները պարզ վկայում են, որ այնտեղ, որտեղ բարեփոխումներին մեծ ուշադրություն է հատկացվում, կառավարման բնագավառում բարեփոխումները կարող են իրականանալ և իրականանում են:

Կառավարման ավելի բարձր մակարդակն առաջին հերթին օգնում է պայքարել աղքատության դեմ և բարձրացնել բնակչության կենսամակարդակը: Երբ կառավարումը բարելավվում է մեկ ստանդարտ շեղմամբ, մանկան մահացության դեպքերը նվազում են երկու երրորդով, իսկ եկամուտները երկարաժամկետ կտրվածքում ավելանում են մոտ երեք անգամ:

ԿՀՑ-ի ցուցիչներն ընդգրկում են կառավարման վեց հիմնական ուղղություններ:

Հայաստանի ցուցիչները (համատասխանաբար 2007, 2003 և  1998 թթ. համար) վկայում են, որ երկրում 1998-ից խոսքի և մամուլի ազատության կայուն նվազում է նկատվում, չնայած նույն ժամանակահատվածում օրենքի գերակայության ցուցիչը (բնութագրում է երկրի ֆիզիկական անձանց վստահությունը իրավական դաշտի նկատմամբ, օրինապահությունը, ոստիկանության, դատարանների գործունեությունը) տասնամյակի ընթացքում որևէ փոփոխություն չի կրել:

Կոռուպցիայի վերահսկումը, իր հերթին, որևէ կանոնավոր ուղղվածություն չի ցուցաբերել:

Հասարակության հաշվին անձնական շահերի հետապնդումը, աճելով մինչև 21-րդ դարի սկիզբը, սկսել է նորից նվազել: Իսկ հասարակական ծառայությունների որակը և անկախությունը քաղաքական ճնշումներից բնութագրող և ծրագրերի նախագծման արդյունավետությունը բնորոշող ցուցիչը (կառավարման արդյունավետություն) աճելուց հետո նույնպես սկսել է նվազել:

Հուսադրողն այն է, որ վերջին տարիներին ՀՀ կառավարությունը զգալի հաջողությունների է հասել սեփական սեկտորի զարգացման նպատակով կանոնակարգիչ միջոցառումների ձեռնարկման բնագավառում և գնալով լավացնում է քաղաքական կայունության ցուցանիշը:



 
 
 
 

  • Փոխարժեքներ
  • Տվյալները՝ ՀՀ ԿԲ
0 USD ԱՄՆ դոլար 388.92 0.00 chart
0 EUR Եվրո 528.70 0.00 chart
0 UAH Ուկր. գրիվնա 48.73 0.00 chart
0 RUB Ռուս. ռուբլի 13.08 0.00 chart
0 GBP Ֆ. ստեռլինգ 581.82 0.00 chart
Ավելին

ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐ
8.33333333333 Բանկ. տոկ. հաշվ. դրույք 13.00 1.00 chart
30 Ռեպո 6.00 1.50 chart
18.75 Լոմբ. վարկ 9.00 1.50 chart
75 Ներգրավ. միջ. 3.00 1.50 chart
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ
-0.559072422979 Ոսկի (Դ/գրամ) 13671.34 79.14 0.56% chart
0.157145498244 Արծաթ (Դ/գրամ) 195.96 0.34 0.16% chart
1.73705028832 Պլատին (Դ/գրամ) 18588.85 342.23 1.74% chart
ԲԱՂԱԴ. ՏՆՏ. ԻՆԴԵՔՍՆԵՐ
Սպառողների վստահության ինդեքս 88.80
Տնտեսական ակտիվության ինդեքս 102.70
Գործարար միջավայրի ինդեքս 105.00
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
<<Հունիս 2008 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC