Այս տարվա ընթացքում կիրականացվի առաջին հայկական IPO-ն
Հարցազրույց NASDAQ OMX-ի հայաստանյան ռեգիոնալ կառավարիչ Յոհան Ֆրեդհոլմի հետ

NASDAQ OMX-ի հայաստանյան ռեգիոնալ կառավարիչ Յոհան Ֆրեդհոլմ։
NASDAQ OMX-ի հայաստանյան ռեգիոնալ կառավարիչ Յոհան Ֆրեդհոլմ։

- Արդեն մի քանի ամիս է, ինչ Հայաստանի ֆոնդային բորսան գործում է նոր օպերատորի կառավարմամբ: Ի՞նչ եք հասցրել անել այս ընթացքում, և ո՞ր փուլում են գտնվում աշխատանքները:

- Առաջին հերթին զբաղված էինք ARMEX-ը և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան OMX-ի կազմում ինտեգրելով, որից հետո, ինչպես գիտեք, NASDAQ-ը գնեց OMX-ը: Հետևաբար, մենք ողջ OMX-ը, ներառյալ՝ ARMEX-ը և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, ինտեգրում էինք NASDAQ-ի կազմում:

Հայաստանում NASDAQ OMX-ի ծրագրերի և չափանիշների ինտեգրման ուղղությամբ մեծ աշխատանքներ են կատարվել: Տեղական շուկան մեծացնելու և զարգացնելու նպատակով նաև նոր ռազմավարություն էինք մշակում, որի նպատակն է IPO-ների բացահայտումը և բորսայում նոր ընկերությունների ցուցարկումը, ինչպես նաև բորսայի և դեպոզիտարիայի աշխատանքների կազմակերպումը, ենթակառուցվածքի ու տեխնոլոգիայի, փոխանակման գործընթացի և դեպոզիտարիայի բարելավումը:

Մենք կառավարության և ԿԲ-ի հետ համագործակցել ենք նաև շուկայի զարգացման համար ապրանքներ ստեղծելու նպատակով: Որպես օրինակ կարող եմ նշել կորպորատիվ կառավարման ապրանքները, որոնց բնագավառում առաջատար են էկոնոմիկայի նախարարությունը, ՎԶԵԲ-ը և ՄՖԿ-ն: Մենք նույնպես մասնակցում ենք այդ և այլ ապրանքների ոլորտում, որոնք կարևոր են կապիտալի ամբողջ շուկան զարգացնելու համար:

- Հայտնի է, որ առաջին հերթին անհրաժեշտ է կրթել ընդհանուր շուկան, որպեսզի մարդիկ հասկանան, որ պետք չէ սարսափել շուկա մտնելուց: Ինչպե՞ս եք պատրաստվում լուծել այս խնդիրը:

- Այո՛, պատրաստվում ենք համագործակցել այլ շահառուների՝ կառավարության, միջազգային կազմակերպությունների հետ, քանի որ բոլոր ուժերի համագործակցությունն անհրաժեշտ է հասարակությանն իրազեկելու համար: Կրթելու, կապիտալի շուկաների էությունը բացատրելու և հաշվետու լինելու համար լրատվամիջոցների կարիքը նույնպես զգացվում է:

- Հայաստանի բնակչությունը, ընդհանուր առմամբ, բանկային համակարգի և շուկայի նկատմամբ մեծ վստահություն չունի: Ձեր կարծիքով՝ որքա՞ն ժամանակ կպահանջվի ստեղծված իրավիճակը փոխելու համար:

- Իմ կարծիքով՝ առաջին հերթին դա կախված է գիտելիքից: Մարդիկ պետք է հասկանան, թե ինչպես է համակարգը գործում: Պետք է վստահություն սերմանել, պետք է ցույց տալ, որ շուկան լավ է գործում, որ հաստատություններին կարելի է վստահել: Վստահությունն այն է, ինչ կառուցում ես ժամանակի ընթացքում: Այն մեր ունեցած ամենակարևոր ակտիվն է: Հուսով եմ՝ մենք այս շուկա վստահություն ենք «բերում», սակայն պետք է այն կառուցենք նաև ժամանակի ընթացքում:

- Իրավական կամ ինստիտուցիոնալ ի՞նչ խնդիրներ եք տեսնում, որոնք խոչընդոտում են կամ կխոչընդոտեն արժեթղթերի շուկայի զարգացմանը, հետևաբար, Ձեր ղեկավարած կառույցի արդյունավետությանը:

- Ներկայումս կապիտալի շուկայի զարգացման համար որոշ օրենքներ բարենպաստ չեն, չնայած գիտեմ, որ կառավարությունը և ԿԲ-ն այդ օրենքների փոփոխման ուղղությամբ մեծ աշխատանք են կատարում: Մենք արժեթղթերի վերաբերյալ նոր ընդունված օրենք ունենք, և հավատացած եմ, որ աշխատանքը շարունակական է լինելու և՛ խնդիրների բացահայտման, և՛ օրենքը բարելավելու ուղղությամբ: Այսպիսով, դա գործընթաց է: Այժմ չեմ ցանկանում որևէ օրենք կամ աշխատանք մատնանշել: Կարծում եմ` այդ ուղղությամբ աշխատանք է տարվում, սակայն դրա համար որոշ ժամանակ կպահանջվի:

- Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հնարավորությունները: Ի՞նչ նախաձեռնություն են հանդես բերում հայկական ընկերությունները, և նախանշվո՞ւմ է արդեն առաջին հայկական IPO-ն իրականացնող ընկերությունը:

- Կապիտալի շուկան զարգացնելու հնարավորությունների նկատմամբ շատ դրական եմ տրամադրված: Եթե NASDAX OMX-ը բացասական ակնկալիքներ ունենար, ապա մենք այստեղ չէինք լինի: Ես նույնպես այստեղ IPO-ների ակտիվություն տեսնելու ակնկալիքներ ունեմ: IPO-ով հետաքրքրված ընկերությունների հետ արդեն քննարկումներ ենք անցկացնում:

Մենք պատրաստ ենք քննարկել, տեղեկացնել և օգնել IPO իրականացնել, բիզնեսը թափանցիկ դարձնել և ընկերությունների նկատմամբ մեր բորսայում ցուցարկվող կազմակերպություններին ներկայացված պահանջները կատարելու մեջ շահագրգիռ յուրաքանչյուր ընկերության:

- Կարո՞ղ եք նշել առաջին ընկերության անունը:

- Իրենց գործունեությունը քննարկելու կամ բացահայտելու որոշումը միշտ ընկերություններին է պատկանում: Մենք երբեք չենք քննարկում այն հարցը, թե ում հետ ենք բանակցություններ վարում կամ ինչ ենք անում:

- Մոտավորապես ե՞րբ կարելի է ակնկալել առաջին հայկական IPO-ն:

- Անկասկած, այս տարվա ընթացքում, և հուսով եմ՝ շատ սպասելու կարիք չի լինի:

Զրուցեցին Գևորգ Սահակյանը և Մարիամ Գևորգյանը
Business Class ամսագիր, N4, մայիս 2008



 
 
 
 

  • Փոխարժեքներ
  • Տվյալները՝ ՀՀ ԿԲ
1.21 USD ԱՄՆ դոլար 392.62 1.21 chart
5.34 EUR Եվրո 540.01 5.34 chart
0.15 UAH Ուկր. գրիվնա 49.19 0.15 chart
0.11 RUB Ռուս. ռուբլի 13.40 0.11 chart
7.07 GBP Ֆ. ստեռլինգ 594.54 7.07 chart
Ավելին

ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐ
8.33333333333 Բանկ. տոկ. հաշվ. դրույք 13.00 1.00 chart
30 Ռեպո 6.50 1.50 chart
18.75 Լոմբ. վարկ 9.50 1.50 chart
75 Ներգրավ. միջ. 3.50 1.50 chart
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ
-1.1679719386 Ոսկի (Դ/գրամ) 13935.82 164.69 1.17% chart
-2.90211062591 Արծաթ (Դ/գրամ) 213.46 6.38 2.90% chart
-1.25332219005 Պլատին (Դ/գրամ) 19944.38 253.14 1.25% chart
ԲԱՂԱԴ. ՏՆՏ. ԻՆԴԵՔՍՆԵՐ
Սպառողների վստահության ինդեքս 88.80
Տնտեսական ակտիվության ինդեքս 102.70
Գործարար միջավայրի ինդեքս 105.00
Այլ թեմաներ «Փողեր՝ Հայաստան» խորագրում
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
<<Հունիս 2008 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC