ԱՄՆ Սենատի զեկույցի համաձայն՝ 2007թ. Գաբոնի նախագահ Օմար Բոնգոն պայուսակով ԱՄՆ է տեղափոխել $1 մլն 100-դոլարանոց թղթադրամներով: Հասարակածային Գվինեայի նախագահի որդի Թեոդոր Օբիանգը մոտ $100 մլն է փոխանցել ԱՄՆ, այդ թվում՝ $30 մլն Մալիբուում առանձնատուն գնելու համար:
2000-2008 թթ. Նիգերիայի փոխնախագահի չորրորդ կինը՝ Ջենիֆեր Դուգլասը, օգնել է ամուսնուն ԱՄՆ տեղափոխել $40 մլն կասկածելի գումար: Փոխանցումներն իրականացվել են Bank of America, Citibank Private Bank, HSBC բանկերի միջոցով:
|