08/02/10 17:32
G7-Ը ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՀՈՒՆԱՍՏԱՆԻՆ ՎԵՐԱՀՍԿԵԼ ԲՅՈՒՋԵՆ
G7-Ը ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՀՈՒՆԱՍՏԱՆԻՆ ՎԵՐԱՀՍԿԵԼ ԲՅՈՒՋԵՆ

«Մեծ յոթնյակի» (G7) անդամ պետությունները կոչ են արել Հունաստանին «հսկողության տակ վերցնել» երկրի բյուջեն։ Այսպիսի հայտարարությամբ են հանդես եկել G7-ի ֆինանսների նախարարները, կանադական Իկալուիտ քաղաքում տեղի ունեցած համաժողովի ընթացքում, հաղորդում է Deutsche Welle-ն։

Բացի դրանից՝ ֆինանսների նախարարները պաշտոնական Աթենքին հորդորել են համակարգել պետական ծախսերը՝ կանխելու համար ազգային տնտեսության վերականգման տեմպի դանդաղումը, ինչպես նաև բյուջեի պակասուրդի հետագա աճը։ Նշենք, որ Հունաստանի պետբյուջեի պակասուրդը կազմում է ՀՆԱ 13%-ը։

Ըստ Գերմանիայի ֆինանսների նախարարի՝ համաժողովի մասնակիցներն ընդգծել են, որ Եվրամիությունն ի վիճակի է ինքնուրույն լուծել առկա բոլոր ֆինասնական խնդիրները։ Այսպիսով, G7-ի անդամ ԵՄ պետությունները հրաժարվել են Արժույթի միջագային հիմնադրամի (ԱՄՀ) օգնությունից։

Ֆինանսների նախարարները քննարկել են նաև եվրոյի արժեզրկումը, ինչպես նաև համաշխարհային տնտեսության աշխուժացման հնարավոր տարբերակները։ Հունաստանից բացի՝ ուշադրության կենտրոնում են եղել Իսպանիայի և Պորտուգալի ֆինանսական խնդիրները։

 
 
 
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930
<<Սեպտեմբեր 2010 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC