08/02/10 17:31
Թ.ԳԵՅԹՆԵՐ. ԱՄՆ-Ը ԿՊԱՀՊԱՆԻ ԻՐ ААА ՎԱՐԿԱՆԻՇԸ
Թ.ԳԵՅԹՆԵՐ. ԱՄՆ-Ը ԿՊԱՀՊԱՆԻ ԻՐ ААА ՎԱՐԿԱՆԻՇԸ

ԱՄՆ ֆինանսների նախարար Թիմոթի Գեյթները կիրակի հայտարարել է, թե Միացյալ Նահանգները չի կորցնի վարկային ամենաբարձր ААА վարկանիշը։ «Մեր երկրի հետ նման բան երբեք չի լինի»,- ասել է Գեյթները ABC News-ին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ անցյալ չորեքշաբթի վարկանշային Moody՚s գործակալությունը զգուշացրեց, թե ԱՄՆ պետպարտատոմսերի վարկային բարձագույն ААА վարկանիշը վտանգի տակ է, և եթե Նահանգները չկրճատի բյուջեի դեֆիցիտը, իսկ երկրի տնտեսությունը չսկսի աճել, ապա վարկանիշը կարող է նվազեցվել։

Նման «մեղադրանքին» Գեյթները հարցազրույցի ժամանակ պատասխանել է, թե ներդրողները ֆինասնական ճգնաժամի պայմաններում խաղաղ նավահանգիստ էին փնտրում հենց ամերիկյան պետպարտատոմսերում։ «Սա մեր պետության կայացվածության նկատմամբ վստահության շատ կարևոր ցուցիչ է»,- ասել է Գեյթները։

Բացի այդ՝ ԱՄՆ ֆինանսների նախարարը «տնտեսական վերականգման նշաններ» է տեսնում՝ տարեկան կտրվածքով տնտեսական աճն այժմ 6%-ի սահմաններում է, իսկ վերջին տվյալներով սկսել է նվազել գործազրկությունը։ Այդուհանդերձ, վերականգնումը «որոշ ժամանակ կխլի ու անկայուն կլինի»։

 
 
 
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
<<Մարտ 2010 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC