05/02/10 16:10
ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՄԵԾՈՒԹՅԱՄԲ ԵՐԿՐՈՐԴ ԲԱՆԿԻ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 13%-ՈՎ
ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՄԵԾՈՒԹՅԱՄԲ ԵՐԿՐՈՐԴ ԲԱՆԿԻ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 13%-ՈՎ

Իսպանիայի խոշորագույն և Եվրոպայում կապիտալիզացիայի ծավալով երկրորդ՝ Banco Santander SA բանկը 2009թ. 4-րդ եռամսյակում ստացել է €2,2 մլրդ-ի զուտ շահույթ՝ համեմատ 2008թ. նույն ժամանակահատվածի €1,94 մլրդ-ի։ Այսպիսով, բանկի զուտ շահույթն աճել է 13%-ով։

Բանկը շահույթ կարողացել է ստանալ ի հաշիվ Բրիտանիայում և Բրազիլիայում մանրածախ բանկերի վաճառքի, գրում է The Wall Street Journal-ը։ Նման քաղաքականությունը թույլ է տվել բանկին փոխհատուցել իսպանական շուկայի թուլությունը։ Զուտ տոկոսային եկամուտն աճել է մինչև €6,82 մլրդ՝ համեմատ նախորդ €5,27 մլրդ ցուցանիշի։

2009թ. արդյունքներով՝ շահույթն աճել է 1%-ով և հասել €8,94 մլրդ-ի։ Շահույթի կեսը բանկը մտադիր է ուղղել շահութաբաժինների վճարմանը։

Բացի դրանից, 2009թ. Santander-ը 44%-ով՝ մինչև €9,48 մլրդ, ավելացրել է «անհույս» պարտքերի պահուստները։

Բրազիլիայում, Մեքսիկայում, Չիլիում և Մեծ Բրիտանիայում տնտեսական աշխուժության վերականգնումը թույլ է տալիս բանկին 2010թ. համար ցուցանիշների հետագա աճ կանխատեսել։

 
 
 
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
<<Մարտ 2010 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC