British Airways ավիաընկերությունն հայտարարել է 2009թ. դեկտեմբերին նախորդող երեք ամսիների ընթացքում 50 մլն ֆունտ ստեռլինգ ($79 մլն) կորուստների մասին՝ մինչև հարկերի վճարումը, ինչն ավելի քիչ է, քան կանխատեսումները, հաղորդում է BBC-ն։ Նշենք, որ 2008թ. նույն ժամանակահատվածի ընթացքում ընկերության կորուստները 122 մլն ֆունտ էին։
2009թ. դեկտեմբերին նախորդող 9 ամիսների ընթացքում ընկերության կորուստները, մինչև հարկերի վճարումը, կազմել է 342 մլն ֆունտ։ Ցուցանիշն աճել է 70 մլն ֆունտով՝ համեմատ 2008թ. նույն ժամանակահատվածի։
Նշենք նաև, որ շարունակվում է դատական գործընթացքը British Airways-ի և արհմիության միջև՝ ավիաընկերության օդաչուների աշխատանքային պայմանագրերի փոփոխության շուրջ։ Արհմիությունը սպառնում է գործադուլով։
|