05/02/10 16:06
IFC-Ն ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է ՄԱՍՆԱԲԱԺԻՆԸ Byblos Bank SAL-ՈՒՄ
IFC-Ն ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է ՄԱՍՆԱԲԱԺԻՆԸ Byblos Bank SAL-ՈՒՄ

Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) սեփական մանաբաժինը կունենա Byblos Bank SAL-ի բաժնետիրական կապիտալում, որի հիմնական բաժնետերը Byblos Invest Holding SA-ն է (Լյուքսեմբուրգ), հաղորդում է ԱրմԻնֆո-ն։

Կողմերի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակներում IFC-ն Byblos Invest Holding SA-ից ձեռք կբերի $100 մլն-ի 47,619,047 հասարակ բաժնետոմս (մեկ բաժնետոմսի դիմաց $2.1): Գործարքը տեղի է ունեցել Byblos Bank SAL-ի կապիտալի՝ $250 մլն-ով ծրագրված ավելացման շրջանակներում:

Byblos Invest Holding-ը հավանություն է տվել Byblos Bank-ի Խորհրդի կազմում ներկայացուցչի ներառման IFC-ի նախաձեռնությանը Լիբանանի Կենտրոնական բանկի՝ IFC-ի կողմից բաժնետոմսերի գնման հայտի հաստատումից հետո: Հայտը Լիբանանի Կենտրոնական բանկ է ներկայացվել 2010թ. հունվարի 21-ին:

Գործարքի փակումը և կապիտալի համալրումը նախատեսվում է ավարտել մինչև 2010թ. հունիսի 30-ը, ինչից հետո IFC-ը կդառնա Byblos Bank Armenia-ի հասարակ բաժնետոմսերի շուրջ 8%-ի սեփականատերը (ներկայիս 5%-ի դիմաց):

Հիշեցնենք, որ 2007թ. աշնան սկզբին ITB բանկի 100%-ը ձեռք է բերվել Byblos Bank SAL լիբանանյան բանկային հոլդինգի կողմից, ինչից հետո բանկը վերանվանվել է Byblos Bank Armenia: Այսօր Byblos Bank SAL-ը Byblos Bank Armenia-ի բաժնետոմսերի փաթեթի 65%-ի սեփականատերն է, իսկ մնացած մասը պատկանում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին (25%) և ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամին (OFID) (10%):

 
 
 
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
<<Մարտ 2010 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC