Bank of America-ի նախկին նախագահ Քեննետ Լյուիսին և ընկերության նախկին ֆինասնական տնօրեն Ջոզեֆ Փրայսին մեղադրանք է ներկայացվել խաբեության մեջ։ Նրանք մեղադրվում են Merrill Lynch-ի կորուստների իրական պատկերը ներդրողներինց և բաժնետերերից թաքցնելու մեջ՝ մինչև
Bank of America-ի կողմից վերջինիս կլանումը, հաղորդում է Wall Street Journal-ը։
Նյու Յորքի գլխավոր դատախազի Էնդրյու Կուոմոյի հայտարարությունը հաջորդել է ԱՄՆ Արժեթղթերի հանձնաժողովի (SEC) տարածած հաղորդագրությունը, թե բանկի հետ հարթվել են խնդիրները և Bank of America-ն համաձայնել է SEC-ին վճարել $150 մլն։
Իսկ մեղադրանքների էությունը նրանում է, որ Bank of America-ի բաժնետերերը միտումնավոր չեն տեղեկացվել Merrill Lynch-ի կորուստների մասին, որոնք այդ պահին կազմել են $16 մլրդ՝ մինչ հարկերի վճարումը։ Ընդ որում, կորուստների մասին ոչինչ հայտնի չի եղել մինչև այն պահը, երբ Bank of America-մ $20 մլրդ պետաջակցությունը խնդրեց՝ Merrill Lynch-ի կլանումից հետո առաջացած ֆինասնական խնդիրները հարթելու համար։
|