04/02/10 16:45
ՉԻՆԱԿԱՆ Lenovo-Ի ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ՝ $80 ՄԼՆ
ՉԻՆԱԿԱՆ Lenovo-Ի ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ՝ $80 ՄԼՆ

Անհատական համակարգիչների արտադրությամբ զբաղվող չինական խոշորագույն Lenovo Group ընկերության զուտ շահույթը 2009-2010 ֆինասնական տարվա 3-րդ եռամսյակում (ավարտվել 2009թ. դեկտեմբերի 31-ին) կազմել է $80 մլն՝ համեմատ նախորդ ֆինասնական տարվա նույն ժամանակահատվածի $97 մլն զուտ վնասի։ Այս մասին նշվում է ընկերության՝ այսօր հրապարակած ֆինասնական հաշվետվությունում։

Հաշվետու ժամանակահատվածում ընկերության վաճառքներն ավելացել են 33,2%-ով՝ մինչև $4,78 մլրդ՝ համեմատ նախորդ տարվա $3,59 մլրդ ցուցանիշի։ Մինչև հարկումը 2009-20010 ֆինտարվա 3-րդ եռամսյակի շահույթը կազմել է $99 մլն՝ համեմատ նախորդ $91 մլն վնաս ցուցանիշի։

Lenovo-ում դրական տվյալները պայմանավորում են ընկերության վերկառուցման ծրագրով՝ որի հիմքում ծախքերի կրճատումն ու ընթացիկ գործունեության արդյունավետության բարձրացումն է։

Նշենք, որ Lenovo-ն միջազգային տեխնոլոգիական ընկերություն է, որը կազմավորվել է 2005թ. ամերիկյան IBM կորպոռացիայի հաշվողական տեխնիկայի ստորաբաժնումների ձեռքբերումից հետո ու դրանց հիմքի վրա։ Ընկերությունն այժմ մասնագիտանում է անհատական համակարգիչների, ինչպես նաև մասնագիտական ծառայությունների առաջարկման ոլորտում։ Արտադրանքը Lenovo-ն կորպորատիվ հաճախորդներին մատակարարում է սեփական ներկայացուցչությունների միջոցով, տեղակայված աշխարհի տարբեր երկրներում։ Ընկերության ընդհանուր աշխատակազմը գերազանցում է 19 հազ. մարդը։

 
 
 
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
<<Մարտ 2010 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC