04/02/10 16:45
ՍՈՒԿՐԵՆ ԱՐԴԵՆ ՇՐՋԱՆԱՌՈՒՅԹԱՆ ՄԵՋ
ՍՈՒԿՐԵՆ ԱՐԴԵՆ ՇՐՋԱՆԱՌՈՒՅԹԱՆ ՄԵՋ

Մեր Ամերիկայի ժողովուրդների բոլիվարյան ալյանսի (ALBA) երկրները՝ Բոլիվիան, Վենեսուելան, Կուբան, Նիկարագուան, Էկվադորը, ինչպես նաև կարիբյան Անտիգուան և Դոմինիկյան Հանրապետությունը չորեքշաբթի շրջանառության մեջ են դրել փոխհաշվարկային դրամական պայմանական նոր միավորը՝ սուկրեն։

Առևտրային առաջին փոխհաշվարկն իրականացվել է Վենեսուելայի և Կուբայի միջև, հաղորդում է ИТАР-ТАСС-ը։ Վենեսուլական ընկերություններից մեկին 260տ բրնձի մատակարարման դիմաց Կուբայի ներմուծողները ALBA Bank-ի միջոցով փոխանցել են 108 հազ. սուկրե։

Ամերիկյան դոլարի նկատմաբ պայմանական այս միավորի փոխարժեքը 1,25 է, ինչը, ALBA-ի մասնագետների գնահատականներով, արտացոլում է եվրո/ամերիկյան դոլար հարաբերակցությունը։

Հիշեցնենք, որ ALBA-ի անդամ պետությունները նախորդ ապրիլին շրջանակային համաձայնաքիր կնքեցին փոխհաշվարկային պայմանական դրամական միավոր (սուկրե) ստեղծելու շուրջ՝ նպատակ հետապնդելով ավելացնել երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները, ինչպես նաև նվազեցնել կախվածությունն ամերիկյան դոլարից։

 
 
 
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
<<Մարտ 2010 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC