Ցանցային համակարգերի արտադրությամբ մասնագիտացող ամերիկյան Cisco Systems ընկերության զուտ շահույթը 2009-2010 ֆինանսական տարվա 2-րդ եռամսյակում, որն ավարտվել է 2010թ. հուվարի 23-ին, կազմել է $1,9 մլրդ, ինչը 23%-ով գերազանցում է նախորդ տարվա $1,5 մլրդ ցուցանիշը։
Ընկերության հասույթն աճել է 8%-ով՝ հաշվետու ժամանակահատվածում կազմելով $9,8 մլրդ՝ նախորդ տարվա $9,4 մլրդ-ի դիմաց։ Մեկ բաժնետոմսի դիմաց շահույթը կազմել է $0,32՝ համեմատ նախորդ $0,26 ցուցանիշի։ Նման տվյալներ է պարունակում ընկերության՝ այսօր հրապարակած հաշվետվությունը։
Նշենք, որ Cisco Systems-ն արտադրում է համակարգչային սարքավորումների լայն տեսականի, տեսահսկման համակարգեր, թողարկում ծրագրային ապահովում։ Ընկերությունն ԱՊՀ շուկայում ներկայացաված է 1995-ից, ներկայացուցչություններ ունի Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Ուկրաինայում, Ուզբեկստանում, Ղազախստանում, Ադրբեջանում։ Աշխատակազմը 65 հազ. 550 մարդ է։
|