ԱՄՆ-ն կարող է զրկվել վարկային ամենաբարձր վարկանիշից. նման կարծիքի են Moody՚s գործակալությունում։
Ըստ վարկանշային այս գործակալության մասնագետների՝ ամենավստահելի վարկառուի համբավը կարող է հօդս ցնդել, եթե Միացյալ Նահանգները չդադարի ֆինանսավորել բյուջեի ծախսերը պետական պարտքի ավելացման հաշվին։ Սակայն մահաբեր այս սովորույթից երկիրը հազիվ թե այժմ կարողանա հրաժարվել։
Այսօր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում քվեարկության է դրվելու օրինագիծ, որը թույլ է տալիս պետական պարտքի վերին շեմը բարձրացնել մինչև $1,9 տրլն։ Այսպիսիով, ԱՄՆ ընդհանուր պարտավորությունները այլ պետությունների նկատմաբ կհասնեն ռեկորդային $14,3 տրլն-ի, հաղորդում է Россия 24-ը։
|