Այսօր Եվրահանձնաժողովի փորձագետները քննարկելու են Հունաստանը տնտեսական ծանր իրավիճակից դուրս բերելու տարբերակները։
Ավելի վաղ երկրի վարչապետը հայտարարել էր, թե պետական պաշտոնյաների աշխատավարձերի կրճատումը, էներգակիրների գների աճը, ինչպես նաև համաշխարհային ճգնաժամի մյուս հետևանքները երկրի տնտեսությունը «անդունդի եզրին են կանգնեցրել»։
Նշենք, որ եվրոպական իշխանությունները շարունակում են ճնշում գործադրել Հունաստանի վրա՝ պահանջելով պետբյուջեի պակասուրդի կրճատում, որը կտրուկ գերազանցում է ԵՄ անդամ պետությունների համար սահմանված մաքսիմումը։
|