Սևանա լճում ձկնարտադրությունն ու էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիան համալրելու նպատակով մինչև հոկտեմբեր-նոյեմբեր Սևանա լիճ և նրան սնող գետերում (Մասրիկ, Վարդենիկ, Լիճք, Ձկնագետ) բաց կթողնվի Ջերմուկի և Արարատյան դաշտի ձկնաբուծարաններում աճեցված 287 հազ. հատ (2008-ին՝ 200 հազ. հատ) «Ամառային իշխան» և «Գեղարքունի» տեսակի մանրաձուկ:
Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը։ Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների վարչության պետ Արտաշես Զիոյանի՝ ծրագրի համար ՀՀ պետբյուջեից 2009թ. հատկացվել է Դ72 մլն (2008-ին՝ Դ80 մլն)։
|