• Փոխարժեքներ
  • Տվյալները՝ ՀՀ ԿԲ
ISO Արժույթ ՀՀ դրամ Մվր. Փփխ.  
1.21 USD ԱՄՆ դոլար 392.62 1 1.21 chart
5.34 EUR Եվրո 540.01 1 5.34 chart
0.15 UAH Ուկր. գրիվնա 49.19 1 0.15 chart
0.11 RUB Ռուս. ռուբլի 13.40 1 0.11 chart
7.07 GBP Ֆ. ստեռլինգ 594.54 1 7.07 chart
Ավելին
  • Կրոս Կուրսեր
  • Տվյալները՝ Bloomberg
  ISO Առք Վաճ. Փփխ. Փփխ.% Ժամ. (Երև.)  
-0.06 USD/JPY 90.450 90.460 -0.0600 -0.0663% 21:29 chart
-0.0001 USD/CHF 1.0591 1.0593 -0.0001 -0.0094% 21:29 chart
0.0001 NZD/USD 0.7004 0.7005 0.0001 0.0143% 21:28 chart
-0.0006 EUR/USD 1.3754 1.3760 -0.0006 -0.0436% 21:29 chart
-0.0028 EUR/GBP 0.9062 0.9063 -0.0028 -0.3090% 21:28 chart
Ավելին
  • Ինդեքսներ
  • Տվյալները՝ Bloomberg
Ինդեքս Ընթ. արժ. Փփխ. Փփխ.% Ժամ. (Երև.)  
Dow Jones IA 10609.43 -2.41 -0.02% 19:30 chart
DJ EURO STOXX 2898.36 2.62 0.09% 21:30 chart
HSI (Hang Seng) 21209.74 -18.46 -0.09% 12:30 chart
Nikkei 225 10751.26 86.31 0.81% 10:30 chart
RTS $ 1533.13 29.09 1.93% 19:30 chart
Ավելին
  • ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
  • Տվյալները՝ armenbrok.com
Ժամ. (Երև.) Պետ. Իրադարձություն Ժ.հտվծ. Նխրդ. Կնխ.
01:45 NZ Մանրածախ առևտուր, տ/տ Հունվար 2.30% 3.60%
08:30 JP Արդյունաբերական արտադրանք Հունվար 2.50% -
10:30 IN Արդյունաբերական արտադրանք Դեկտեմբեր 16.80% -
11:00 FI Առևտրային հաշվեկշիռ, մլրդ EUR Հունվար -0.05 -
 Էջեր:    1  2  3
  • Դոլար/Դրամ գնանշում
  • Տվյալները՝ NASDAQ OMX Armenia
  •  
  • Գործարք
Ամսթվ. Հապ. Միջ. կշռ.գին Միջ կշռ.փոփ(%) Բացման գին Փակման գին Նվզ. գին Առավ գին Գրծք. քան. Ծավալ (արտաժ) Ծավալ (ՀՀ դրամ)
12/03/10 USD/AMD 394.06  0.43 % 394.00  395.00  394.00  395.00  12  1,600,000.00  630,500,000.00 
11/03/10 USD/AMD 392.39  0.26 % 393.00  391.80  391.70  393.00  54  7,998,000.00  3,138,345,240.00 
10/03/10 USD/AMD 391.37  0.44 % 392.00  390.75  390.75  392.00  28  2,750,000.00  1,076,265,500.00 
09/03/10 USD/AMD 389.67  0.26 % 390.00  390.50  389.50  390.50  36  3,455,000.00  1,346,322,500.00 
05/03/10 USD/AMD 388.67  0.27 % 389.50  387.76  387.76  389.50  105  9,475,000.00  3,682,623,741.00 
  • Հումքի ֆյուչերսներ
  • Տվյալները՝ Bloomberg
ՄԵՏԱՂՆԵՐ
Հումքի Տեսակ Արժեք Փփխ. Փփխ.% Ժամ. (Երև.)  
+0.50000 Ոսկի ($/ունց.) 1111.10 0.50 0.05% 20:00 chart
+0.05000 Արծաթ ($/ունց.) 17.23 0.05 0.29% 20:00 chart
0.00000 Պղինձ ($/տոննա) 7425.389 0.000 -0.13% 20:00 chart
-0.01000 Կապար ($/տոննա) 2241.219 -22.046 -0.83% 20:00 chart
+0.17000 Նիկել ($/տոննա) 21725.013 374.786 1.79% 20:00 chart
0.00000 Ցինկ ($/տոննա) 2324.775 0.000 -0.27% 20:00 chart
+3.00000 Պոլադիում ($/ունց) 469.00 3.00 0.65% 20:00 chart
+6.00000 Պլատին ($/ունց.) 1625.00 6.00 0.37% 20:00 chart
+0.01000 Ալյումին ($/տոննա) 2197.127 22.046 0.55% 20:00 chart
+0.25000 Ուրան ($/տոննա) 89838.372 551.156 0.62% 20:00 chart
ԳՅՈՒՂՄԹԵՐՔ
Հումքի Տեսակ Արժեք Փփխ. Փփխ.% Ժամ. (Երև.)  
-22.00000 Կակաո ($/տոննա) 2832.000 -22.000 -0.77% 20:00 chart
+0.95000 Սուրճ (C) (ցենտ/լբ) 134.700 0.950 0.71% 20:00 chart
+1.25000 Հացահատիկ (ցենտ/բուշել) 366.500 1.250 0.34% 20:00 chart
+0.94000 Բամբակ No2 (ցենտ/լբ) 79.710 0.940 1.19% 20:00 chart
+5.50000 Սոյա (ցենտ/բուշել) 936.000 5.500 0.59% 20:00 chart
+0.41000 Շաքար #11 (ցենտ/լբ) 19.680 0.410 2.13% 20:00 chart
+3.25000 Ցորեն (ցենտ/բուշել) 482.000 3.250 0.68% 20:00 chart
+0.42500 Տավար (ցենտ/լբ) 92.375 0.425 0.46% 20:00 chart
ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐ
Հումքի Տեսակ Արժեք Փփխ. Փփխ.% Ժամ. (Երև.)  
+0.14000 Նավթ WTI ($/բարել) 82.250 0.140 0.17% 20:00 chart
+0.33000 Տաքացնող նավթ (ցենտ/գալոն) 211.830 0.330 0.16% 20:00 chart
+0.00100 Բնական գազ ($/միլիբար) 4.441 0.001 0.02% 20:00 chart
+0.15000 Նավթ Brent ($/բարել) 80.430 0.150 0.19% 20:00 chart
  • ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԳՆԱՆՇՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆ
  • Տվյալները՝ ՀՀ ԿԲ
chart
Պարտատոմսի շրջանառության ժամկետը. ՍՓՈԹ ՍՓՈԹ ՖՈՐՎԱՐԴ ՖՈՐՎԱՐԴ Մինչև մարում եկամտ. Մինչև մարում եկամտ.
  12/03/2010 11/03/2010 12/03/2010 11/03/2010 12/03/2010 11/03/2010
6 ամիս 8.5000 8.5000 8.5000 8.5000 8.5000 8.5000
1 տարի 8.4706 8.8751 8.0971 8.8731 8.6500 9.0720
2 տարի 7.4829 7.4829 5.9879 5.5942 7.9134 7.9134
5 տարի 10.1671 10.2077 10.4001 10.4589 12.8380 12.9015
7 տարի 10.6626 9.3371 7.8905 4.7410 15.2745 12.7744
10 տարի 8.9043 8.9043 2.7494 4.7740 13.8972 13.8972
  • Պետական կարճաժամկետ պարտատոմսեր
  • Տվյալները՝ ՀՀ ԿԲ
Թող. համարը Աճուրդի ամսաթիվը Ներկ. հայտեր (մլրդ. դր) Բավ. հայտեր ծավալը (մլրդ. դր) Առավելագույն եկամուտ. հայտեր (% տարեկ.) Միջին կշռվ. եկամուտ. (% տարեկ.)
AMGB20072283 11.03.10 1.8340 1.0000 16.3400 16.1623
AMGT52093117 10.03.10 0.7300 0.5000 9.4500 9.3379
AMGT13096100 10.03.10 0.3600 0.3100 8.0000 7.9833
AMGN36093130 09.03.10 0.7300 0.4200 13.0000 12.9785
AMGT26029106 04.03.10 1.3650 0.5000 8.5000 8.2098
Ավելին
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքներ
  • Տվյալները՝ Bloomberg
ՊետությունԸնթ. արժ.Նխրդ. Վրջ. փփխ. 
Հայաստան6.50 % 6.00 % 09/03/2010 chart
ԱՄՆ0.25 % 0.25 % 27/01/2010 chart
Եվրոպա1.00 % 1.00 % 04/03/2010 chart
Ճապոնիա0.10 % 0.10 % 18/02/2010 chart
Մ.Բրիտանիա0.50 % 0.50 % 04/03/2010 chart
Ավելին
  • Գլոբալ պետական պարտատոմսեր
  • Տվյալները`  Reuters
Երկիր Ժամկետը տարի. Արժեկտրոնը Վերջ. Նխրդ. 1 ամիս առաջ 1 տարի առաջ
ԱՄՆ 2 0.8750 0.9510 0.9070 0.8090 1.0240
  5 2.3750 2.4150 2.3780 2.2330 1.9490
  10 3.6250 3.7230 3.7200 3.5650 2.9140
Մ.Բրիտանիա 2 3.2500 1.0810 1.0520 1.2040 1.3770
  5 2.7500 2.8620 2.8220 2.9620 2.1490
  10 3.7500 4.1470 4.0780 3.9480 3.0920
Ավելին
ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
11/03/2010.
Հարավկորեական բորսան համաձայնել է իրականացնել Samsung Life-ի ռեկորդային IPO-ն։
11/03/2010.
Daihatsu Motor-ը հետ է կանչում 275 հազ. ավտոմեքենա Ճապոնիայում։
11/03/2010. Ըստ S&P-ի՝ կայուն շուկայի պայմաններում դոլարը կպահպանվի որպես պահուստային արժույթ։
11/03/2010. ՌԴ միջազգային պահուստները անցնող շաբաթում աճել են $2.8 մլրդ-ով:
11/03/2010. Լեհաստանը, Չեխիան, Հունաստանը և Սլովակիան կարող են լքել ԵՄ-ն։
11/03/2010. Հունաստանում համընդհանուր գործադուլին մասնակցել է 5.5 մլն մարդ:
11/03/2010. ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մտադիր է վերափոխել ամերիկյան անշարժ գույքի շուկան:
11/03/2010. TUI և Thomas Cook ընկերություններն ընդլայնում են ներկայությունը ռուսական շուկայում:   

 

Կարճ անդրադարձ
Հինգշաբթի, 11/03/2010թ.

Տեղական արտարժութային շուկա
Հինգշաբթի՝ մարտի 11-ին, տեղական արժութային շուկայում տրամադրությունները բավական ակտիվ էին, թեև բացասական ուղղվածությամբ։ Նստաշրջանը բացվեց 393.00 Դ/$ փոխարժեքով, որը առևտրաշրջանի սկզբից սկսեց նվազել։ Տեմպը շարունակվեց մինչև 391.80 Դ/$ սահման ու փակվեց այդ մակարդակում: Առևտրաշրջանի ընթացքում իրականացվեց 54 գործարք՝ $7.998 մլն ընդհանուր ծավալով:
Միջբանկային արտաբորսայական շուկայում գործարքներ չիրականացվեցին։ Ներբանկային հատվածում ՀՀ առևտրային բանկերի կողմից իրականացվեցին $28.8 մլն-ի գործարքներ, ընդ որում` առքի և վաճառքի միջին փոխարժեքները կազմեցին, համապատասխանաբար, Դ389.82 և Դ391.77:

Ռեպո շուկայի շրջանառություն
Չորեքշաբթի՝ մարտի 10-ին, ֆինանսական շուկայում կնքվել է 38  ռեպո գործարք՝ Դ11.221 մլրդ ընդհանուր ծավալով: 1-7 օր ժամկետով կնքվել է 34 (Դ10.514 մլրդ ծավալով), 8-14 օր ժամկետով՝ 4 (Դ0.707 մլրդ) ռեպո գործարք: Կնքված գործարքների առավելագույն և նվազագույն եկամտաբերությունները կազմել են, համապատասխանաբար, 11.00% և 7.50%, միջին կշռված եկամտաբերությունը՝ 9.21%:
ՀՀ ԿԲ-ի կողմից կնված ռեպո գործարքների ծավալը Դ3.296 մլրդ է:

Պետական պարտատոմսերի երկրորդային շուկա
Չորեքշաբթի՝ մարտի 10-ին, պետական պարտատոմսերի երկրորդային շուկայում տեղի է ունեցել Դ973 մլն-ի 14 գործարք՝ մինչև 6 ամիս (Դ200 մլն) և 2-5 տարի (Դ773 մլն) ժամկետայնությամբ պարտատոմսերով: Գործարքների առավելագույն և նվազագույն եկամտաբերությունները կազմել են, համապատասխանաբար, 13.42%  և 6.75%, միջին կշռված եկամտաբերությունը՝ 11.75%:

Պետական պարտատոմսերի առաջնային շուկա
Հինգշաբթի՝ մարտի 11-ին, տեղի է ունեցել 20 տարի մարման ժամկետով պետական (գանձապետական) երկարաժամկետ AMGB20072283  թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Թողարկման ծավալը կազմել է Դ1.00 մլրդ, պահանջարկը՝ Դ1.884 մլրդ: Մրցակցային հայտերի  ծավալը Դ1.774 մլրդ է, տեղաբաշխման ծավալը՝ Դ1.00 մլրդ, տեղաբաշխումից ստացված հասույթը՝ Դ0.719 մլրդ: Տեղաբաշխման միջին կշռված և սահմանային եկամտաբերությունները կազմել են, համապատասխանաբար, 16.1623% և 16.1634%: Աճուրդին մասնակցել է 6 գործակալ:

ՀՀ ԿԲ-ի կողմից իրականացված գործառնություններ
Հինգշաբթի՝ մարտի 11-ին, ՀՀ ԿԲ-ի կողմից տրամադրվել է Դ3.536 մլրդ-ի լոմբարդային ռեպո՝ 1 օր ժամկետով և տարեկան 9.5% տոկոսադրույքով: Նույն օրը մարված լոմբարդային ռեպոների ծավալը Դ3.548 մլրդ է:

Միջազգային արտարժութային շուկա
Հինգշաբթի՝ մարտի 11-ին, միջազգային արժութային շուկաներում եվրոյի դինամիկան չեզոք էր։ Առևտրաշրջանի ընթացքում S&P միջազգային վարկանշային գործակալությունը հայտարարեց, որ դոլարի գլոբալ դերակատարության նվազումը կարող է հանգեցնել ԱՄՆ ընթացիկ «AAA» վարկանիշի վերանայման։ Ասիական նստաշրջանի ընթացքում հրապարակվել էին Ավստրալիայում գործազրկության մակարդակի վերաբերյալ ցուցանիշները, որոնք չէին արդարացրել սպասումները։ Թույլ էր նաև Ճապոնիայում հրապարակված վիճակագրությունը։ Այսպիսով, առևտրաշրջանը լավագույններից չէր եվրոյի համար։
Հինգշաբթի Հունաստանում հերթական զանգվածային գործադուլին, նախնական տվյալներով, մասնակցել է 5.5 մլն մարդ: Երկրում փակ էին օդանավակայանները, երկաթուղային կայարանները, դպրոցները: Հույները բողոքում էին բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի 12.7%-ից մինչև ԵՄ-ում ընդունելի 3% կրճատելու պետական ծրագրի դեմ։ Կառավարությունն արդեն պաշտոնապես դիմել է քաղաքացիներին` նշելով, որ թեև հասկանալի ու նաև անհիմն չէ դժգոհությունների պատճառը, սակայն ծրագրից հրաժարվել չի պատրաստվում։
Բացի այդ՝ շուկայում բաց են նավթային արժույթներով բազմաթիվ երկար դիրքեր, և քանի դեռ նավթը գնանշվում է բարձր մակարդակներում, ոչ մի բան չի խանգարում նեղ միջակայքում եվրո/դոլար զույգի շրջանառությանը։ Տեխնիկապես չի բացառվում նավթի գնի ճշգրտման հնարավորությունը, ինչն էլ կարող է բերել մրցավազքի դադարի ու եվրոյի փոխարժեքի նվազման:
Այս ֆոնի վրա Երևանի ժամանակով ժ.16:30-ին եվրո/դոլար փոխարժեքը տատանվում էր 1.3540-1.3720 կետ միջակայքում:

Ֆոնդային շուկաներ
Ամերիկյան շուկա. չորեքշաբթի՝ մարտի 10-ին, ամերիկյան ֆոնդային հարթակներում հիմնական ինդեքսները շարունակում էին դանդաղ աճի դինամիկան: Շուկայի մասնակիցները ոգևորությամբ արձագանքեցին ընկերությունների մեծածախ պահուստների հունվարյան նվազմանը. դրանք կրճատվել են 0.2%-ով՝ դեկտեմբերի 1%-ի համեմատ: Ընկերությունների վաճառքները հունվարին աճել են 1.3%-ով՝ դեկտեմբերյան 1.2%-ի համեմատ: Տվյալների հիման վրա շուկան եզրակացրեց, որ թեև պահանջարկի նկատմամբ հոռետեսական սպասումներին, ընկերությունները շուտով ստիպված կլինեն ավելացնել պահուստները, ինչն ակնհայտորեն կարագացնի տնտեսական վերականգնումը:
Առևտրաշրջանի փակումից երկու ժամ առաջ հրապարակվեցին ԱՄՆ բյուջեի փետրվարյան ցուցանիշները։ Դեֆիցիտը կազմել է $220.9 մլրդ՝ կանխատեսված $223 մլրդ-ի դիմաց։ Արդյունքում արդյունաբերական DowJones-ը հավելեց 0.03%-ով՝ կազմելով 10,567.33 կետ, NASDAQ-ն աճեց 0.78%-ով՝ մինչև 2,358.95 կետ մակարդակ, իսկ S&P-500 ինդեքսը ծանրացավ 0.45%-ով՝ փակվելով 1,145.61 կետ մակարդակում:
Եվրոպական շուկաներ. հինգշաբթի՝ մարտի 11-ին, եվրոպական հարթակներում առևտրաշրջանը բացվեց հիմնական ինդեքսների նվազումով: Ներդրողների տրամադրությունները զուսպ էին՝ նավթային շուկայում տիրող բացասական իրադրության և թույլ կորպորատիվ նորությունների ֆոնի վրա:
Հում նաթի գնի նվազումը ճնշում էր գործադրում նավթային ընկերությունների գնանշումների վրա: Բրիտանական նավթային հսկա BP ընկերության արժեթղթերը նվազեցին 0.9%-ով: Ավելի վաղ տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ ամերիկյան նավթագազային Devon Energy Corp. ընկերությունը համաձայնել է BP-ին վաճառել Մեքսիկական ծոցում, Բրազիլիայում և Ադրբեջանում արդյունահանման ակտիվները $7 մլրդ-ով:
Ներդրողներին նստաշրջանի ընթացքում չոգևորեց նաև լեռնաարդյունաբերական հատվածը. արդյունաբերական մետաղի գների նվազման արդյունքում ոլորտային ընկերությունների գնանշումները հայտնվեցին բացասական մակարդակում:
Շուկայի մասնակիցների ուշադրության կետրոնում հայտնվեց նաև գերմանական Volkswagen ընկերությունը, որի արժեթղթերն աճեցին 1.2%-ով, ինչը պայմանավորված էր ընկերության վաճառքների աճի դրական կանխատեսումներով։
Այս ֆոնի վրա Երևանի ժամանակով ժ.16:51-ին բրիտանական FTSE 100-ը նվազել էր 0.11%-ով՝ հասնելով 5,634.33 կետի, գերմանական DAX-ն աճել էր 0.14%-ով՝ կազմելով 5,945.23 կետ, իսկ ֆրանսիական CAC 40-ը` թեթևացել 0.10%-ով՝ մինչև 3,939.71 կետ մակարդակ: 
Ռուսական շուկա. հինգշաբթի՝ մարտի 11-ին, ռուսական առևտրային հարթակները բացվեցին հիմնական ինդեքսների չնչին նվազումով: Արտաքին նորությունների ֆոնը միանշանակ չէր: Ամերիկյան բորսաները նախօրեին նստաշրջանը փակել էին աճով՝ շնորհիվ դրակական վիճակագրության: Ասիական ֆոնդային հարթակներում արժեթղթերի գնանշումները տարամիտված էին, թեև գերիշխում էր վաճառքը: Հնարավոր է` ասիական շուկաներն արձագանքում էին ՉԺՀ տնտեսության վերաբերյալ կանխատեսվածից ավելի թույլ վիճակագրությանը։ Մտահոգիչ է հատկապես երկրում ինֆլյացիայի տեմպը, ինչի մակարդակի բարձրացումը չինական իշխանություններին կստիպի է՛լ ավելի խստացնել դրամավարկային քաղաքականությունը, ինչն էլ բացասաբար կանդրադառնա միջազգային շուկաների վրա: Առավոտյան ամերիկյան ինդեքսների ֆյուչերսները շրջանառվում էին բացասական գոտում, ինչը, նվազող նավթի գնի հետ մեկտեղ, ճնշում էր ռուսական շուկան։ Չնայած արտաքին ոչ այնքան բարեհաճ կոնյուկտուրային` ռուսական ինդեքսներին հաջողվեց դուրս գալ դրական մակարդակ: Արդյունքում Երևանի ժամանակով ժ.16:30-ին ММВБ ինդեքսն աճել էր 0.19%-ով՝ կազմելով 1,405.05 կետ, իսկ PTC-ը` հավելել 0.47%-ով՝ հասնելով 1,508.52 կետի:

Նավթի շուկա
Հինգշաբթի՝ մարտի 11-ին, միջազգային ապրանքային շուկաներում WTI և IPE Brent նավթի գները առևտրաշրջանի սկզբից շրջանառվում են բացասական գոտում: Նախօրեին նավթի ֆյուչերսների գներն աճել են 0.7%-ով ու գրանցել վերջին ութ ու կես շաբաթների առավելագույնը։
Գործարքների գների բացասական դինամիկան պայմանավորված էր նավթային ֆյուչերսների տեխնիկական վաճառքներով, ինչին լրացուցիչ խթանում էր իրադրությունը համաշխարհային արժութային շուկաներում։ Forex շուկայում ամերիկյան դոլարը օրվա ընթացքում խորհրդանշական աճ էր գրանցում եվրոյի և այլ արժույթների նկատմամբ՝ բացառությամբ ճապոնական յենի:
Բացի այդ՝ առևտրաշրջանի ընթացքում շուկան վերագնահատում էր ԱՄՆ Էներգետիկայի նախարարության նախօրեին հրապարակած տվյալները երկրում առկա հում նավթի պաշարների վերաբերյալ, ինչը նույնպես չէր խթանում նավթային ֆյուչերսների առքը։ Նախ ներդրողներն անհանգստացած էին ԱՄՆ-ում նավթի վերամշակման ծավալների անկմամբ ու արդյունքում հում նավթի պաշարների աճով։ Այսպես` վերջին վեց շաբաթների ընթացքում հում նավթի պաշարները Նահանգներում աճել են 16.3 մլրդ բարելով:
Այս ֆոնի վրա Երևանի ժամանակով ժ.16:00-ին WTI տեսակի նավթի գինը նվազել էր 0.50%-ով՝ վաճառվելով 81.50-81.98 $/բարել գնանշումների միջակայքում, իսկ IPE Brent տեսակինը՝ 0.43%-ով՝ տատանվելով 79.93-80.32 միջակայքում:

Մետաղների շուկա
Չորեքշաբթի՝ մարտի 10-ին, ոսկին ապրանքային COMEX շուկայում նվազեց 1110 $/ունցիա մակարդակից ներքև՝ գրանցելով վերջին երկու շաբաթների նվազագույնը։ Մետաղի պաշտոնական գինը կազմեց 1108.10 $/ունցիա (-1.3%)։ Ոսկու գնի նվազումը պայմանավորված էր տեխնիկական վաճառքների շարունակականությամբ: Երեք օրվա ընթացքում ոսկու գինը շուկայում նվազել է 2.71%-ով: Բացի այդ՝ ոսկյա ձուլակտորների նկատմամբ պահանջարկի նվազումը պայմանավորված է համաշխարհային արժութային շուկաներում ամերիկյան դոլարի դիրքերի ամրապնդմամբ: Մետաղի վաճառքների պատճառ կարող է լինել նաև ՉԺՀ-ում հրապարակվող մակրոտնտեսական վիճակագրությունը։
COMEX շուկայում արծաթի գինը նվազեց 1.8%-ով՝ կազմելով 17.018 $/ունցիա։

 * * 4 նիշից բաղկացած հապավումը բաժնետիրական ընկերության հասարակ անվանական բաժնետոմսի հապավումն է։ Արտոնյալ բաժնետոմսի դեպքում 4 նիշից հետո նշվում է P և արտոնյալ բաժնետոմսերի տվյալ դասին շնորհված համարը։ Պարտատոմսի դեպքում 4 նիշից հետո նշվում է B և պարտատմոսերի րվյալ դասին շնորհած համարը։
Արտարժույթի և բաժնետոմսերի գները ներկայացված են ՀՀ դրամով, պարտատմոսերի գները՝ տարեկան եկամտաբերությունն արտահայտող տոկոսներով։
  • Արժեթղթերի գնանշում, հայաստան
  • Տվյալները՝ NASDAQ OMX Armenia
ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ (12.03.2010) Հապ.** Ցուց.մկ Միջ. կշռ. եկամտբ. փփխ. Միջ. կշռ. եկամտբ. Լավագույն պահանջարկ Լավագույն առաջարկ Գրծք. քան. Արժեթղթ. քան. Ծավալ (ՀՀ դրամ)
«ՎԱԼԼԵՏՏԱ» ՍՊԸ VALTB3 Cbond 0.0000 0.0000% 0.00% 12.00% 0.0000 0.0000 0.0000
«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԲԸ HRGAB2 Abond 0.0000 0.0000% 12.03% 11.25% 0.0000 0.0000 0.0000
«ՇԵՆ ԿՈՆՑԵՌՆ» ՓԲԸ SHNCB4 Bbond 0.0000 0.0000% 0.00% 11.00% 0.0000 0.0000 0.0000
«ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ ENECB1 Bbond 0.0000 0.0000% 9.95% 9.50% 0.0000 0.0000 0.0000
«ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ EMXGB1 Cbond 0.0000 0.0000% 12.00% 11.50% 0.0000 0.0000 0.0000
«ԷԼԻՏ ԳՐՈՒՊ» ՓԲԸ ELTGB2 Bbond 0.0000 0.0000% 0.00% 10.99% 0.0000 0.0000 0.0000
«ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ CVBKB1 Bbond 0.0000 0.0000% 11.40% 10.75% 0.0000 0.0000 0.0000
«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ ARBKB3 Bbond 0.0000 0.0000% 10.42% 9.74% 0.0000 0.0000 0.0000
ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ (12.03.2010) Հապ.** Ցուց.մկ Միջ. կշռ. գին Միջ. կշռ. եկամտբ. փփխ. Լավագույն պահանջարկ Լավագույն առաջարկ Գրծք. քան. Արժեթղթ. քան. Ծավալ (ՀՀ դրամ)
«ԶԱՐԳ. ՀԱՅԿ. ԲԱՆԿ» ԲԲԸ ZHBK C 0.0000 0.0000% 0.00% 0.00% 0.0000 0.0000 0.0000
«ՀԱՅ. ԷԿ. ԶԱՐԳ. ԲԱՆԿ» ԲԲԸ HEZB B 0.0000 0.0000% 0.00% 0.00% 0.0000 0.0000 0.0000
«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ ARBK C 0.0000 0.0000% 0.00% 0.00% 0.0000 0.0000 0.0000
«ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ AHEK B 0.0000 0.0000% 1,100.00% 1,200.00% 0.0000 0.0000 0.0000
 
  


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC